Աշխարհում 19:11 08/12/2014

ԱՄՆ-ն ՎՈւԱՄ-ի միջոցով զսպելու է Ռուսաստանին և ԵՏՄ-ի ընդլայնումը

Բազելում ՎՈՒԱՄ-ի անդամ-պետությունների արտգործնախարարների և ԱՄՆ-ի միջև նախօրեին կայացած հանդիպման ժամանակ Վաշինգտոնը իր աջակցությունն է հայտնել ՎՈՒԱՄ-ի անդամների տարածքային ամբողջականությանը: Համատեղ հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում ՎՈՒԱՄ-ի անդամ-երկրների նկատմամբ ուժի կիրառման վտանգի հետ կապված: 

Վաշինգտոնը ՎՈՒԱՄ-ը վերածում է «հակառուսական գործոնի»

ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին` Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում:

ՎՈւԱՄ-ի կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության գլխավոր նպատակը անդամ-երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է:

ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել Վրաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված էներգետիկ-կոմունիկացիոն միջանցքը Ռուսաստանի սահմանների երկայնքով և նրա վերահսկողություն դուրս նոր դաշինք ձևավորելու համար, որը պետք է ուղղված լինի Հարավային Կովկասում, Սև ծովում և Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության ընդլայնման դեմ, եթե հաշվի առնենք, որ ՎՈւԱՄ-ի այլ անդամներ Ուկրաինան և Մոլդովան ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը և ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին:

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը օրերս Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Վրաստանում ավելի շատ կլինի ՆԱՏՕ-ն, իսկ ՆԱՏՕ-ում՝ Վրաստանը:

Ապատուրայը և Ջանելիձեն քննարկել են Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Վրաստանին տրամադրված հատուկ փաթեթը, որը Թբիլիսիի և դաշինքի հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի վրա: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը, որտեղ պատրաստվելու են ինչպես Վրաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ժամանած զինվորականները:

Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Վրաստանին այդպես էլ չտրամադրվեց ՆԱՏՕ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզը», դրա փոխարեն Թբիլիսիին տրամադրվեց «ոսկե քարտ»(«gold card»), ինչը ենթադրում է ՆԱՏՕ-ի համար թիվ մեկ(«partner no 1») կարգավիճակի ձեռք բերում՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցության:

Այդպիսի «ոսկե քարտեր» տրամադրվել են նաև Շվեդիային, Ֆինլանդիային, Ավստրալիային և Հորդանանին: Նոր կարգավիճակը թույլ կտա այդ 5 երկրներին ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցել հետախուզական տվյալների հավաքագրման, զինվորականների պատրաստման և պաշտպանական զինատեսակների ձեռք բերման ուղղությամբ: Այսպիսով, Վրաստանը չանդամակցելով ՆԱՏՕ-ին ստանում է այդ դաշինքի թիվ մեկ գործընկերոջ կարգավիճակ, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Ռուսաստանի պատասխան գործողություններին:

Մոսկվան նույնպես արձագանքել է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան Սոչիում մի քանի շաբաթ առաջ ստորագրել են Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական համագործակցության և դաշնակցային հարաբերությունների մասին նոր պայմանագիրը:

Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ն իր նոր գրասենյակն է բացելու Մոլդովայում, իսկ շուտով ստորագրվելու է ՆԱՏՕ-Մոլդովա համագործակցության հուշագիրը: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ում Մոլդովայի մշտական ներկայացուցիչ Միխայ Գրիբինչան: 

Վրաստանը և Ուկրաինան վերջնակապես ընտրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղենիշը, Մոլվոդան կարծես թե փորձում է ընդօրինակել նրանց, իսկ Ադրբեջանը, որը պաշտոնապես չի հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին ռազմավարական էներգետիկ կապեր է հաստատել Արևմուտքի հետ և հնարավոր է ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո նույնպես հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկության մասին:

ՎՈՒԱՄ-ի անդամների միջև առկա է սերտ համագործակցություն

ՎՈՒԱՄ-ի անդամ-պետությունները երկկողմ մակարդակով նույնպես բավականին ակտիվ առևտրա-տնտեսական հարաբերություններ են հաստատել, իսկ Արևմուտք-Ռուսաստան նոր «սառը պատերազմը» ՎՈՒԱՄ-ի առանցքը դարձնելու է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը զսպող երկրներին միավորող կոալիցիա: Ինչ վերաբերվում է Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերություններին, ապա դրանք երկու երկրների անկախության հռչակումից հետո գնալով ավելի են սերտացել: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է ուկրաինական նավթավերամշակման գործարաններ նավթ արդյունահանելու տարբերակները:

Ուկրաինական «Նավթագազ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ խոսքը կարող է գնալ Ադրբեջանից Ուկրաինա նավթի նախկին ծավալների՝ տարեկան 2 միլիոն տոննա, վերականգնման մասին:

Իր հերթին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարել է, որ իրենք շահագրգռված են Կասպից ծովում արդյունահանվող ադրբեջանական նավթը Ուկրաինա առաքելու ծրագրերով: «Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսի» տվյալներով՝ Ուկրաինայում բնակվում է կես միլիոն ադրբեջանցի: Կազմակերպության ղեկավարն է Ռովշան Թաղիևը: Ադրբեջանի տարածքում էլ բնակվում է ուկրաինական համայնքը, որը Ադրբեջանի 1999 թ.-ի մարդահամարի տվյալներով հասնում է 29.000-ի: Ադրբեջանա-ուկրաինական համագործակցությունը միտված է ապագային, քանի որ Ուկրաինան այժմ արդիականացնում է իր նավթավերամշակման գործարանները, այդ թվում Օդեսայում, Azeri Light տեսակի նավթ ընդունելու համար:

Իր հերթին, Ադրբեջանը պատրաստվում է գազի հեղուկացման գործարան կառուցել Վրաստանի սևծովյան ափին, ինչից հետո հեղուկացված գազը պետք է առաքվի Սև ծովի ավազանի երկրներին, այդ թվում Ուկրաինային: Ինչ վերաբերվում է ՎՈւԱՄ-ի անդամ Մոլդովային, ապա այդ երկրիրը սերտ համագործակցության մեջ է Ուկրաինայի և Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների խորացմանը կարող է նպաստել Վրաստանը, որպես Սև ծով-Կասպից ծով կամրջող երկիր: 

Ադրբեջանա-մոլդովական երկկողմ հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում առևտրա-տնտեսական`ապրանքաշրջանառությունը հասնում է 7 միլիոն դոլարի, ինչը կողմերը գոհացուցիչ չեն համարում և հայտարարում են ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտության մասին:

Այս պահի դրությամբ, Մոլդովան Ադրբեջան է արտահանում դեղագործական արտադրանք, գինի, ապակե տարաներ, գյուղատնտեսական նշանակության ապրանքատեսակներ: Ադրբեջանը Մոլդովա է արտահանում հիմնականում դիզելային վառելիք, ծխախոտ, մրգեր և այլ ապրանքատեսակներ: Մոլդովան հետաքրքրված է ադրբեջանական նավթի և հեղուկ գազի գնմամբ, ինչը կարող է տեղի ունենալ Սև ծովով իրականացվող կոմունիկացիոն կապերի միջոցով:

Ինչ վերաբերվում է ՎՈՒԱՄ-ի անդամ Վրաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը, ապա էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա:

Վրաստանի տարածքում բնակվում է տարբեր գնահատականներով 300.000-ից ավել ադրբեջանցիներ, իսկ ադրբեջանական ներդրումները շատ կարևոր են վրացական տնտեսության համար: 


Արտյոմ Բալասանով, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}