Քաղաքական 18:03 09/12/2014

Ինձ առաջադրված մեղադրանքները հերյուրանք են, կեղտոտ ու սև PR. Խադիջա Իսմայիլովա

Ձերբակալված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան այսօր մեկուսարանից զանգահարել է «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական մասնաճյուղի իր գործընկերներին: Խոսելով իր ձերբակալության մասին` նա նշել է, թե ինքը գիտեր, որ իշխանությունները վաղ թե ուշ տեղի կտան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Համաձայն աղբյուրի տվյալների՝ լրագրողը վստահեցրել է, թե ինքը սպասում էր, որ իշխանությունների նյարդերը չեն դիմանա, և դա պատահեց: «Իմ դեմ առաջադրված մեղադրանքները հերյուրանք են, դրանք կեղտոտ և սև PR են: Չնայած այդ ամենին` ես ուժեղ եմ: Գիտեմ՝ ձեզ համար նույնպես հեշտ չէ: Բայց մի՛ հուսահատվեք: Շարունակե՛ք աշխատել: Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրը շարունակի իր աշխատանքը: Գործընկերներից ակնկալում ենք նոր հետաքննություններ, իսկ իրավապաշտպաններից՝ նոր նախաձեռնություններ: Աշխատանքը պետք է շարունակվի» ,- ասել է Իսմայիլովան:

«Ես խորապես անհանգստացած եմ Իսմայիլովայի ձերբակալման առնչությամբ, որը ենթարկվել է անողոք հետապնդումների Ադրբեջանի կառավարության կողմից իր երկրում կոռուպցիայի դեպքերը մերկացնելու փորձերի ու քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության ոլորտում իր աշխատանքի համար»,- միևնույն ժամանակ ահա նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի նախագահ Բենջամին Կարդինը: Հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:

Ինչպես նշված է նյութում, Իսմայիլովայի դեմ ներկայիս մեղադրանքները տարօրինակ են և թվում է` ունեն լոկ մեկ նպատակ` լռեցնել Ադրբեջանում քննադատական հերթական ձայնը, որոնք առանց այլ էլ քիչ են մնացել:

«Իսմայիլովան պետք է որ ելույթ ունենար Հելսինկյան կոմիտեի առջև 2014-ի նոյեմբերի 19-ին, սակայն նրան, իշխանությունների որոշմամբ, երկրից դուրս չթողեցին: Իսմայիլովայի դեմ ներկայիս մեղադրանքներն ինքնասպանության դրդելու հարցում հետապնդումների սրման հետևանք են, որոնց նա ենթարկվում է կառավարության կողմից արդեն շուրջ մի քանի տարի»,- հայտարարել է Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Նրա խոսքերով` Ադրբեջանը` որպես ԵԱՀԿ անդամ, ստանձնել է պարտավորություն մարդու, այդ թվում` մամուլի իրավունքները հարգելու: «Հելսինկյան կոմիտեն հերթական անգամ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր խոստումներն ու անհապաղ դադարեցնել բոլոր լրագրողների, այդ թվում` Իսմայիլովայի հետապնդումները»,- ասված է հայտարարության տեքստում:

«Լրագրողներ առանց սահմանի» հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը ևս հանդես է եկել քննադատողական հաղորդագրությամբ` անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի ձերբակալմանը: Կազմակերպության գերմանական մասնաճյուղի տնօրեն Քրիստիան Միրն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում բռնաճնշումների նոր ալիքի առնչությամբ:

«Ըստ ամենայնի` Ադրբեջանի իշխանությունները փորձում են ամեն կերպ հարկադրել լռել իրենց իսկ ավտորիտար վարչակարգի ևս մի նշանակալից քննադատի»,- հայտարարել է նա:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև սույն կազմակերպության` Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի ղեկավար Յոհան Բիրը:

«Մենք ապշած ենք այդ կեղծ մեղադրանքներից ու անարդար ազատազրկումից: Ադրբեջանում անկախ լրագրողական հետաքննությունների բնագավառում առաջատար Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունն ապացույց է այն բանի, որ իշխանություններն ավելի վճռականորեն, քան երբևէ, ստանձնել են ողջ ընդդիմության վերացման գործընթացը»,- ասել է նա:

Նշենք, որ ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային ձերբակալել են դեկտեմբերի 5-ին հարցաքննությունից հետո: Սաբայիլի շրջանի դատարանը որպես նրա նկատմամբ խափանման միջոց սահմանել է երկու ամիս ժամկետով նախնական կալանք: Լրագրողը մեղադրվում է ինքնասպանության դրդելու հոդվածով: Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա Իսմայիլովային սպասվում է 3-7 տարի ազատազրկում:
Խադիջա Իսմայիլովան բազմիցս եղել է Ադրբեջանի կառավարության թիրախն իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ մերկացրել է Ադրբեջանի իշխանության բարձր օղակներում կաշառակերության մեծ չափերն ապացուցող փաստեր: Վերջին շրջանում նա թոք-շոու էր վարում «Ազատություն ռադիոկայանում»:

Նյութեր թեմայի շուրջ`
Միջազգային կազմակերպություններն ու մամուլը` ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին
Արևմուտքը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության համար
Ադրբեջանը բացասական ուղերձ է հղում միջազգային հանրությանը». ԵԽ գլխավոր քարտուղարը` Իսմայիլովայի կալանքի մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}