Կալինինգրադում կամուրջ է փլուզվել. Կան զոհեր
Կալինինգրադում կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ մահացու վիրավորում է ստացել, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, կասկածում են, որ փլատակներում ևս մեկ մարդ կա: Որոնողական աշխատանքներն ընթացի մեջ են:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, քննիչներն ու քրեագետներն այժմ պարզում են պատահածի պատճառները:
Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: Հին բեռլինյան կամուրջը քաղաքի Մոսկովյան շրջանում է: Այն կառուցվել է 1938-ին, երբ քաղաքը գերմանական էր: Պատերազմի ժամանակ այն մասամբ ավերվել էր և մինչև վերջերս չէր շահագործվում: Փլուզումը տեղի է ունեցել կամուրջի ապամոնտաժման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին