Հասարակություն 12:50 14/01/2015

Զաքիր Հասանովի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանում ռազմական ոլորտի հետընթաց է գրանցվել, աճել են ԶՈւ կորուստները

Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովի` պաշտպանության նախարար նշանակվելուց հետո շատերը մտածում էին, որ բանակում խնդիրները կլուծվեն: Սակայն ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի հանգամանալից հետազոտությունը փաստում է, որ երկրում ռազմական ոլորտում հետընթաց է արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական MeydanTV հեռուստաալիքի կայքը` հավելելով, որ հետազոտության հեղինակն ադրբեջանցի փորձագետ Ջասուր Սումերինլին է:

Ըստ աղբյուրի` «Խազար» ինստիտուտի հետազոտության համաձայն` 2013 թվականի հետ համեմատ 2014-ին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանական համակարգում կորուստներն աճել են` կազմելով 91 զոհ, 117 վիրավոր:

Ինչպես նշված է նյութում, 2014-ին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում զոհերից 29-ը մարտական են, 4-ի մահվան պատճառն ականի պայթյունն է, իսկ 58-ը` ոչ մարտական պայմաններում կորուստներն են:

Ինստիտուտը շեշտում է, որ 2014-ին գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ թվով մարտական կորուստը` հիշեցնելով, որ 2013-ին մարտական պայմաններում Ադրբեջանում զոհված զինծառայողների թիվը կազմել է 11 հոգի:

Ինստիտուտի տվյալներով` աճ է գրանցվել նաև ինքնասպանությունների ու ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացածների թվում: Այսպես, 2014-ին ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զոհվել են 11 զինծառայողներ, 17 զինծառայողներ ինքնասպանություն են գործել կամ էլ մահացել անզգուշությունից, 13-ը` ավտովթարից, 3-ը` դժբախտ պատահարի պատճառով (ջրահեղձ լինելու, էլեկտրահարվելու հետևանքով), 10-ը` հիվանդությունից, 4-ը` անհայտ պատճառներով:

Ինչպես տեղեկացնում է MeydanTV-ն, «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը նաև հետազոտել է կաշառակերության հետ կապված իրավիճակը և այլ ասպեկտներ պաշտպանական համակարգում` Զաքիր Հասանովի` պաշտպանության նախարար նշանակվելուց մոտ մեկ տարի մեկ ամիս հետո ընկած ժամանակահատվածի կտրվածքով:

Ըստ դրա` նոր նախարարի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների աշխատավարձերը չեն բարձրացվել, զինծառայողների սոցիալական ապահովության բարձրացման ուղղությամբ որևէ արդյունավետ քայլ չի կատարվել:

Ինչպես ասվում է հետազոտության մեջ, բանակում կոռուպցիայի վերաբերյալ միջադեպերն ու դրանց վերաբերյալ հրապարակումները չեն դադարել, չնայած որ Հասանովը լրատվամիջոցներին հայտարարել էր, թե պայքարելու է կոռուպցիայի դեմ: Ավելին, նման պայքարին առնչվող ՊՆ որևէ փաստաթղթի մասին հայտնի չէ:

«Խոսք չի կարող լինել հասարակության առաջ հաշվետվության և առհասարակ թափանցիկության մասին: ԶՈւ-ն խորհրդարանի առաջ շարունակում է հաշվետու չլինել, Հասանովը որևէ հաշվետվություն չի ներկայացրել: Նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին որոշումով էլ ավելի է պաշտոնականացվել բանակի` փակ ու անհասանելի համակարգ լինելը: ՊՆ-ն ամբողջությամբ դեմ է բանակի նկատմամբ հասարակական հսկողության գաղափարին ու մամուլի հետ բաց լինելուն: Վերջին գործընթացները ցույց են տալիս, որ փաստորեն եզակի անկախ լրատվամիջոցներին ևս կախման մեջ են դրել ՊՆ-ից»,- գրում է հեղինակը:

Ինչպես նշում է հեղինակը, վերջին մեկ տարվա ընթացքում ԶՈւ համակարգում օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ որևէ լուրջ բան կյանքի չի կոչվել, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին վերաբերող փաստեր ևս չկան:

«Բանակում ոչ մարտական կորուստների մեղավորներին պատժելու մեխանիզմը բացակայում է, այդ ուղղությամբ հանրությանը տեղեկություն չի տրվում: Հանրությանն այսքան ժամանակ հայտնի չէ այդ մահերի համար որևէ անձի պաժվելու մասին»,- ասված է հետազոտությա մեջ:

Ըստ աղբյուրի` առաջնագծում ծառայություն անցնողներին երեք անգամ ավելի աշխատավարձ վճարելու և չօգտագործված արձակուրդների դիմաց վճարման հարցում ոչ մի քայլ չի կատարվել: Հետազոտության հեղինակն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի չափանիշների կենսագործումն Ադրբեջանում դադարեցվել է, ու այդ ուղղությամբ բարեփոխումների գործընթացի հետ կապված նորություն չկա:

«Իրավիճակն անգամ հասել է նրան, որ ադրբեջանական կողմն արգելակում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (Individual Partnership Action Plan) հերթական 4-րդ փուլի համաձայնեցումը»,- հայտնում է հեղինակը:

Համաձայն հետազոտության` Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նախկինում, այժմ ևս շինարարության պլան չունեն, թեև Հասանովը հունիսին հայտարարել էր բանակում շինարարական աշխատանքների պլան մշակելու մասին, սակայն, այդ գործընթացի հետ կապված որևէ տեղեկություն չկա:

Հեղինակը կարծում է, որ ՊՆ-ում կադրային ճգնաժամը ևս շարունակվում է: Հասանովի օրոք հարյուրավոր բարձրաստիճան սպաների պաշտոններ փոխվեցին, որոշներին պահուստի ուղարկեցին,սակայն դա չփոխեց իրավիճակը:
 
«Սպառազինման ու ռազմական տեխնիկայի ծախսերի խնդիրը շարունակում է մնալ դաշտում: Ամեն տարի մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ են ծախսվում սպառազինության ձեռքբերման վրա, սակայն այդ ամենը հասարակությունից փակ է պահվում»,- նշված է նյութում:

Հեղինակն այսպիսով եզրակացնում է, որ Հասանովի օրոք եղել ու մնում են լուրջ խնդիրներ պաշտպանական համակարգում, և անգամ զորավարժությունների մեծ թիվն ունակ չէ շտկել դրանք: 

«Ռազմական տեխնիկա ունենալը դեռ չի նշանակում, որ կան մարդիկ, ովքեր ի վիճակի են դրանք կիրառել: Եթե մեր բանակում սպաների ու ենթասպաների ապահովությունը, աշխատավարձերը բավարար չեն, շատերը բնակարան չունեն, բանակում կորուստներն աճում են, կոռուպցիայի առկայության վերաբերյալ կասկած անգամ չկա, այդ ժամանակ ի՞նչ ուժեղ բանակի մասին ենք խոսում»,- եզրափակում է Սումերինլին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:48
Ալիևը Փաշինյանից պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և զինանշանից հանել Արարատը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}