ՌԴ-ն կանգնած է դեմոգրաֆիկ լուրջ վտանգի առաջ
Ռուսաստանը ճգնաժամի մեջ ընկավ չլուծված դեմոգրաֆիկ խնդիրներով, որոնք կարող են աղետալի արդյունքների հանգեցնել: Այս մասին գրում է «Գազետա.ռու» կայքը: 1990-ականների փոքրաքանակ սերունդն, ըստ աղբյուրի, չի կարող պահել իրական սեկտորը և ապահովել ներմուծման փոխարինում: «Գազետան» նշում է, որ էմիգրանտների հետ ևս չի կարելի հույս կապել, քանի որ վերջիններիս ներհոսքը իջել է՝ հասնելով 70 տոկոսի:
Սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտի ղեկավար Տատյանա Մալևան հայտարարել է, որ ՌԴ-ին սպառնացող դեմոգրաֆիկ վտանգը հասել է նախադեպը չունեցող մակարդակի: Ըստ Մալևայի՝ խնդիրն այն է, որ պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ «Գազետայի»՝ աշխատաշուկայի խնդիրը բնակչության զբաղվածության մեջ չէ, այլ՝ երկրի մի մասում գործազրկության աճի, իսկ մյուսում՝ մասնագետների պակասի համադրման: Տատյանա Մալևան նշել է, որ երկրում տիրող իրավիճակը ստիպում է մի շարք ձեռնարկությունների անցնել՝ շաբաթական երեք-չորս աշխատանքային օրվա:
«Գազետան» նշում է, որ կրճատումները ֆինանսային սեկտորում արդեն սկսել են, կրճատումներ սպասվում են առևտրի և հիփոթեքային վարկավորմամբ շինարարությունների ոլորտում: Մալևայի տվյալներով՝ թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում ներկրման փոխարինումը աշխատաշուկայում իրավիճակը չի փոխի: Սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտի ղեկավարը գտնում է, որ եթե նախկինում աշխատողների պակասը լրացնում էին միգրանտները, ապա հիմա նրանց հետ հույս կապել չարժե: Մալևան, մասնավորապես նշել է, որ ռուբլու արժեզրկումից, ինչպես նաև միգրանտների նկատմամբ ՌԴ դաժան պայմանների սահմանումից հետո Ռուսաստանը դադարել է գրավիչ գործատու համարվել հարևան երկրների բնակիչների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում