Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ են տալիս տնտեսել ջուրն ու էլեկտրաէներգիան
Իրկուտսկի շրջանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը տեղի բնակիչներին խորհուրդ է տալիս տնտեսել ջուրն ու էլեկտրաէներգիան: Տարածած հաղորդագրության համաձայն, ըստ ռուսական լրատվամիջոցների, նման հորդորը պայմանավորված է Բայկալ լճի մակարդակի իջեցմամբ:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լճի մակարդակի իջեցման միտում է արձանագրվում: Դա էլ իր հերթին բերում է Անգարա գետի սակավաջրությանը, որի վրա տեղադրված է Իրկուտսկի ՀԷԿ-ը: Ջրի քանակի նվազումն ազդում է ՀԷԿ-ի աշխատանքի հզորության վրա:
Հունվարի կեսերին Բայկալի ինստիտուտի տնօրենը հայտարարել էր, որ վերջին 60 տարվա ընթացքում լճի մակարդակը նվազել է կրիտիկական չափով՝ տարվա կտրվածքով 40 սմ-ով: