Այլևս՝ երբեք. «Եթե իշխանություն ունենայի, 11-րդ պատվիրան կներմուծեի»

Հունվարի 27-ին լեհական Օսվենցիմում տեղի ունեցավ նացիստական «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված լայնածավալ միջոցառում: Այն թեև Հոլոքոստի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված գլխավոր միջոցառումն էր, սակայն այդ օրը հիշատակի միջոցառումներ և արարողություններ անց էին կացվում աշխարհի տարբեր անկյուններում, և առաջին հերթին այն երկրներում, որտեղ հրեական համայնք է գործում:

Բնականաբար, Հայաստանն անմասն չի մնացել մարդկության դեմ այդ մեծագույն հանցագործության դատապարտմանն ու զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներից: Մեր երկրի դիվանագիտական ներկայացուցիչները մասնակցել են ինչպես Օսվենցիմում կազմակերպված միջոցառմանը, այնպես էլ տարբեր երկրներում կազմակերպված հիշատակի արարողություններին:

Հայաստանում ևս անց են կացվել հրեա ժողովրդի ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, որոնցից գլխավորը տեղի ունեցավ Երևանում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ: Ի դեպ, Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից հրավեր էր ստացել՝ մասնակցելու Օսվենցիմում կազմակերպված միջոցառմանը, սակայն Panorama.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Լեհաստան չի մեկնել, քանզի կարևոր և անհրաժեշտ է համարել իր մասնակցությունը հունվարի 27-ին Երևանում նախատեսված միջոցառումներին:



ՄԱԿ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը բացի Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներից, մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հանրապետության պետական իշխանության մարմինների մի շարք ներկայացուցիչներ, նաև օտարերկրացիներ: Հավաքվածներն այդ օրը ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողի մոտ, որից հետո կազմակերպվեց մոմավառություն: Հուշակոթողի մոտ միջոցառումն ավարտվեց Հայաստանի գլխավոր րաբբի Գերշ Մեյեր Բուրշտեյնի աղոթքով:

Հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև ՀՀ Ազգային գրադարանում: Այստեղ կազմակերպվել էր Հոլոքոստի և Երկրորդ աշխարհամարտի պատմության վավերագրերի ցուցադրություն: Ներկայացվել է նաև հայկական մամուլի անդրադարձը հրեա ժողովրդի Ողջակիզման թեմային: Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանում հրեական մշակութային «Մենորա» կենտրոնի նախագահ, կոմպոզիտոր Վիլլի Վայները, ինչպես նաև Բրեդլի Բուզետտոն: Ազգային գրադարանում կազմակերպված միջոցառումն ավարտվել է Վիլլի Վայների «Երգ երգոց» ստեղծագործության ունկնդրմամբ:

Թե Հայաստանում, թե ողջ աշխարհում Հոլոքոստի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ հնչած բոլոր ելույթների առանցքում մարդկության դեմ իրագործված հանցագործությունները մոռացության չմատնելու կոչն էր: Խնդիրը Օսվենցիմում կազմակերպված միջոցառման ժամանակ լավագույնս ձևակերպեց «Աուշվիցը» վերապրած հրեաներից մեկը. «Եթե ես իշխանություն ունենայի, ես 11-րդ պատվիրան կներդնեի՝ երբեք չի կարելի կանգնել և պարզապես հետևել»:

Նույն կարծիքին էր նաև Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, ով հնչեցրեց Հայաստանի հրեական համայնքի, «Մենորա» մշակութային կենտրոնի նախագահի և Հայաստանի գլխավոր րաբբիի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության փաստի` որոշ երկրների կողմից չդատապարտվածության և չճանաչվածության տխուր օրինակը հանգեցրեց Հոլոքոստին և նոր ցեղասպանությունների: Գիտակցելով երկու բախտակից ժողովուրդների տխուր պատմական ժառանգությունը` մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի պատմության հրեշավոր էջերը չկրկնվեն: Անկախ աշխարհաքաղաքական և այլ բնույթի շահերից` միջազգային հանրությունը պետք է բացարձակ համերաշխություն ցուցաբերի բոլոր ցեղասպանությունների ընդունման, դատապարտման և կանխարգելման հարցում: Լինելով հրեա ժողովրդի մի մաս` մենք դիմում ենք բոլորին, ով ողբում է մեզ հետ միասին` կիսելով մեր Ցավն ու Բողոքը: Մարդկության դեմ ցանկացած հանցագործության զոհերի հիշատակության օրերը` Շոան (Հոլոքոստ), Հայոց Ցեղասպանությունը (Մեծ Եղեռն), Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև բռնության և ահաբեկչության այլ գործողությունների զոհերի օրերը պետք է լինեն հիշատակության օրեր ոչ միայն հենց զոհերի ժառանգների համար, այլև այդ հանցագործությունները իրականացնողների ժառանգների համար»:


«Մենք ոչ մի մարդկային և բարոյական իրավունք չունենք զատելու այս երկու ոճրագործությունները, քանի որ դրանք համամարդկային ողբերգություն են»,- իր խոսքում նշել է Հայկ Դեմոյանը՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի միջև:

Նրա խոսքով, բոլոր ցեղասպանությունների պատճառը միջազգային հանրության անտարբերությունն է:

Բրեդլի Բուզետտոն իր խոսքում կարևորեց այլատյացության դեմ պայքարը. «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հոլոքոստի զոհերի հիշատակին: Այս օրը նաև վերահաստատում ենք հակասեմականության և ռասիզմի դեմ պայքարի հաստատակամությունը: ՄԱԿ-ը մերժում է Ողջակիզման՝ որպես պատմական իրողության ցանկացած հերքում և անվերապահորեն դատապարտում է կրոնական անհանդուրժողականության հրահրումը, հետապնդումն ու բռնությունը անձի կամ համայնքի դեմ, որտեղ էլ դա լինի»:

Ինչպես ժամանակին ասել է Ալբերտ Էյնշտեյնը՝ «Հակասեմականությունը հրեա ժողովրդի ստվերն է»:

Հազարամյակների ընթացքում հրեա ժողովուրդն աշխարհի տարբեր ծայրերում բազմիցս հետապնդումների և խտրականության է ենթարկվել, ինչի գագաթնակետն, անշուշտ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի իրականացրած Ողջակիզումն էր: Չնայած մեծ գիտնականի դիպուկ ձևակերպմանը, Հայաստանը դարեր ի վեր հյուրընկալել է հրեա ժողովրդի ներկայացուցիչներին և պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, երբ հայկական միջավայրում հրեա ժողովուրդը հետապնդումների ենթարկվի:

«Հայաստանին խորթ են հակասեմականությունը, ազգայնականությունը, այլատյացությունը: Հայաստանը բարենպաստ երկիր է հրեաների և ազգային այլ փոքրամասնությունների բնակության համար»,- հունվարի 27-ին իր խոսքում նշել էր Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը:



Մեծ գիտնականի նշած օրինաչափության շեղումը Հայաստանում տիկին Վարժապետյան-Ֆելլերը Panorama.am-ի հետ զրույցում բացատրեց՝ հայերի ու հրեաների բազմաթիվ ընդհանրություններով, սկսած այն իրողությունից, որ երկու ժողովուրդն էլ, դարերի ընթացքում խուսափելով օտարերկրյա զավթիչների ասպատակություններից, ցրվել են աշխարհով մեկ, վերջացրած՝ ցեղասպանության հասցրած տրավմայով:

«Մեր համայնքում գրեթե բոլորը խառնածիններ են, և բազմաթիվ են մարդիկ, ում նախնիները զրկանքներ են կրել ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի ժամանակ»,- նշում է Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը:

Թեև ներկայիս համայնքը բավականին երիտասարդ է և ձևավորվել է Խորհրդային ժամանակաշրջանում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն, հայ-հրեական առնչությունները Հայաստանի տարածքում հազարամյակների պատմություն ունեն: Մերձավորարևելյան բոլոր ժողովուրդների վկայություններում էլ առկա են պատառիկներ անտիկ շրջանում Հայաստանում հրեաների բնակեցման մասին, իսկ հայ պատմագրությունն անդրադառնում է Տիգրան Մեծի կառավարման շրջանում երկիրը բազմաթիվ հրեաներով բնակեցնելու փաստին: Բազմաթիվ հայ ազնվական տոհմերի, ովքեր միջնադարում ազդեցիկ և հայրենանվեր գործունեություն են ծավալել, մասնագետները հրեական ծագում են վերագրում:

Հայաստանի տարածքում հրեաների առկայության լավագույն վկայությունը Վայոց Ձորի մարզում 13-րդ դարի հրեական գերեզմանատունն է, որը հայտնաբերվել է 1996 թվականին և մինչ օրս ուսումնասիրվում է Հայաստանի, Իսրայելի և ԱՄՆ մասնագետների կողմից:

«Ինչպես ասում են՝ սա տարածաշրջանում հրեական հնագույն պահպանված գերեզմանատունն է»,- նշում է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը՝ վկայակոչելով Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունի գնահատականը:



Տիկին Ռիմայի խոսքով՝ գերեզմանատան հայտնաբերումից հետո ինքը խնդրել է, որպեսզի կառավարությունն օժանդակի տարածքի բարեկարգմանը և վերականգնմանը, ինչն էլ անմիջապես իրականացվել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օժանդակությամբ:

Ներկայումս միջնադարյան այդ համալիրն ընդգրկված է պատմա-մշակութային ժառանգության ցանկում և պահպանվում է պետության կողմից:

Այսօր, ըստ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի, Հայաստանում հրեաների թիվը հասնում է մինչև 1000-ի: Շատ հրեաներ Հայաստանում հաստատվել են հետպատերազմյան շրջանում՝ հիմնականում գործուղվելով Խորհրդային Հայաստան: 2012-ին հրատարակված «Հայաստանի հրեական համայնքը» ձեռնարկում կարելի է հանդիպել բազմաթիվ պատմությունների այն մասին, թե ինչպես տևական դեգերումներից հետո հրեա ժողովրդի առանձին ներկայացուցիչներ ի վերջո հաստատվել են հայկական հողում, ընտանիք կազմել և արդյունավետ գործունեություն ծավալել:

Նման մի պատմություն է Վիլլի Վայների ընտանիքի պատմությունը: Վերջինիս հայրը՝ Մաքս Վայները, անցել է հրեա ժողովրդին 20-րդ դարի առաջին կեսին պատուհասած գրեթե բոլոր փորձությունների միջով. գաղթի երկար ուղի՝ դեպի Ամերիկա, հետո Հոլանդիա, նացիստական ճամբար Գերմանիայում, խորհրդային աքսոր Ղազախստանում: Ի վերջո Մաքս Վայները հանգրվանել է Երևանում, որտեղ էլ ծնվել և գործունեություն է ծավալել նրա տաղանդավոր որդին:



Սա մեկն է, բայց ոչ միակը այն ողբերգական պատմություններից, ինչի միջով անցել են Հայաստանում հաստատված բազմաթիվ հրեաներ: Այդ ամենից հետո, սակայն, նրանք հաստատվել են մի երկրում, որտեղ հյուրընկալող ժողովուրդը կիսել է իրենց ցավը, իսկ իրենք իրենց տաղանդն ու գիտելիքներն են ներդրել՝ ազգային խնդիրների լուծման, երկրի շենացման և բազմաթիվ ճյուղերի կայացման գործում: Համայնքի ղեկավարն ընդամենը մի քանի անուն է նշում. փաստաբան Պոլինա Շապոշնիկովա, ով Ռուբեն Ռշտունու հետ համատեղ կարողացավ ցույց տալ սումգայիթյան կոտորածների կազմակերպված բնույթը, Իոսիֆ Կոզլիներ, ով երկար ժամանակ գլխավորել է Ստանսիլավսկու թատրոնն ու ճաշակ ձևավորել հայ հանդիսատեսի մոտ, ակադեմիկոս Իգոր Զասլավսկին, երկրաբան Եֆիմ Զիլմանը, ով մեծ ավանդ ունի Հայաստանի ընդերքի հետազոտման գործում և այլոք:

Տիկին Ռիմայի խոսքով՝ հայաստանաբնակ շատ հրեաներ մշտապես այցելում են համայնք, մասնակցում համայնքային միջոցառումներին: Նրա ներկայացմամբ՝ համայնքի անդամները բազմազբաղ են, սակայն դա չի խանգարում, որպեսզի հատկապես ազգային տոների ու հիշատակի օրերին մեկտեղվեն: Այսօր համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում և իր լուման ունի ինչպես հայաստանաբնակ հրեաների ազգային-մշակութային կյանքի կազմակերպման, այնպես էլ հայ-հրեական կապերի ամրապնդման գործում:

Արմեն Մինասյան

Նախորդող հրապարակում՝
Այլևս՝ երբեք: Հիշողությունը՝ ցեղասպանությունները կանխելու ուղի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:11
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am
22:51
Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է....
Աղբյուր` Panorama.am
22:28
Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը մեկնարկել են Ղազարյանի և Մարգարյանի հերթապահությամբ
Մեկնարկել է Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը։ Այսօր հերթապահներն են Էդգար Ղազարյան, Նարեկ Մարգարյան։ հաղորդման հյուրերն են հյուրեր՝ Ա....
Աղբյուր` Panorama.am
22:09
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի արարքը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
21:58
Խաչատուր Սուքիասյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից
Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան
«Ոստիկանության օժանդակությամբ Սամվել Վարդանյանի հայտնի ծեծի և ստորացման գործընթացն ոչ միայն իմ պրակտիկայում այլև Հայաստանում 30 տարուց...
Աղբյուր` Panorama.am
21:18
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլ 17-ի...
Աղբյուր` Panorama.am
21:17
Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է․ Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրում է․ «Էն դեպքերից ա, որ չի կարելի լռել, սա կարծիք հայտնելու հարց չէ, այլ դիրքորոշման, որը չի կարող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Բրյուսելում «կանաչ լույս» վառեցին հենց այսօրվա համար․ Մենուա Սողոմոնյան
«Այսպիսի հանցագործություն, երբ արտաքուստ տեսնում ենք պետության և հանցավոր խմբի համագործակցություն, երբեք նման բան չէր եղել»,-...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռ, Ալեն Սիմոնյանը հրապարակել է․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվելի խոշտանգման մասին
«Այսօր քաղաքացիական դիրքորոշում արտահայտողին հերթական անգամ ուզում են կալանավորել»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հիմա ասում են՝ չէ, էլ բանտեր ընկնելով չեք պրծնելու, դուք նաև խոշտանգվելու եք․ Տաթև Վիրաբյան
«Սամվելն այն երիտարսարդ էր, որը Սայաթ Նովա փողոցում Նիկոլի երեսին ասել էլ, թե ով է նա, ինչից էլ վրդովմունք էր առաջացել իշխանական որոշ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Անդրանիկ Քոչարյան, ցեղասպանվածների ցուցակների պատվերը բերեցիր, հիմա էլ սա հետ փոխանցի
Մեկը մեկին հերթ չտալով, քպ-ական պատգամավորները մեկը մեկից առաջ ընկած այնպիսի բաներ են ասում ու սկսում անել, որ...։ Որ։ Մի-երեք օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը, նիստը մեկնարկել է
Շենգավիթի դատարանում մեկնարկել է Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ  Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:45
էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ միզելը և կալանավորին մենակ թողնելը․ Արման Մխիթարյան
«Ոստիկանական շրջանակներում արատավոր բարքեր են արմատացած, որը պետք է արմատախիլ  արվի, էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ...
Աղբյուր` Panorama.am
19:29
Սամվելը հերթականն է, բոլորս գտնվում ենք այդ հարվածի տակ․ Գառնիկ Դավթյան
Շենգավիթի դատարանում  քննվում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը։  Այս պահին դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ՝ ի...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի
Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
18:27
Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարություն է տարածել  Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով, որում...
Աղբյուր` Panorama.am
18:13
Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարտադիր չէ, որ անձը լինի քաղաքական գործիչ, որպեսզի ենթարկվի քաղաքական հետապնդման. օրինակների պակաս չունենք. Հովհաննես Խուդոյան
Հանրային գործունեություն իրականացնող ցանկացած անձ պետք է պատրաստ լինի որոշակի նեգատիվ միջավայրի, որպես կանոն էմոցիոնալ խոսքն արտահայտվում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. «Իրան-իսրայելական մենամարտը» շատ արագ ազդեց աշխարհում բոլորի տրամադրության վրա
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին։ Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից։...
Աղբյուր` Panorama.am
17:57
Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
«ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ...
Աղբյուր` Panorama.am
17:54
ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը
«Այս պահի դրությամբ ուսումնասիրվում են վարույթ նախաձեռնելու հիմքերը, քննչական ենթակայության հարցն է լուծվում»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ոստիկանության նախկին պետի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը
Աղբյուր` Panorama.am
17:39
«Հայրենյաց բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
Իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
Ադրբեջանական հերթական կեղծիքն է անդրադարձել է monumentwatch.org կայքը
Աղբյուր` Panorama.am
17:23
Սուրեն Պետրոսյան. Ոսկեպարում Փաշինյանն այսօր փափուկ բարձ է դրել մարդկանց գլխի տակ
«Ոսկեպարում Տավուշի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դրել բնակիչների գլխի տակ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:06
2018 թվականի համեմատ Հայաստանի կրթության ոլորտում գնաճը եղել է նվազագույնը 20-30 %. Սուրեն Պարսյան
Մասնագետներն ահազանգում են, որ  վերջն տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքների և ընդհանրապես ապրելակերպի թանկացումներից բացի, էական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}