Օրվա թեմա 13:46 13/02/2015

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը` քաղխորհրդի նիստում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը.

«Հարգելի՛ գործընկերներ
Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։

Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին: Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին։ Մինչև մեր բուն անելիքները ներկայացնելը, ես ուզում եմ անդրադառնալ երեկ եթերը լցրած հայտնի մարդու ելույթին։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ իմ խոսքը ոչ թե ուղղված է նրան, այլ՝ ժողովրդին։

Սիրելի՛ ժողովուրդ
Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին և ով է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն։ Վերջին տարիներին արված իմ բոլոր քայլերն ուղղված են եղել քաղաքական հարթության մեջ խնդիրները քննարկելուն և լուծումներ գտնելուն։ Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացվում և Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել։ Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ։ Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով` օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից: Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն` չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետև մեր խնդիրը վիրավորելն ու հարաբերությունները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը: Հիմա ես ուզում եմ հատուկ շեշտել` երեկվանից հետո իմ մոտեցումը չի փոխվել: Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելաոճին և գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում: Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ։ Ոչ էլ հիստերիկ և էմոցիոնալ վարքագիծն է մերը։

Ես, ինչպես և դուք, ծանոթացել եմ այդ մարդու ելույթին: Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն.

Ոչ մի խոսք այն մասին՝
1. թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները,
2. թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել,
3. թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից,
4. թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ,
5. թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել,
6. թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին,
7. թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին
8. թե ինչու է ԵԽԽՎ-ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին,
9. թե ինչու Նաիրիտ գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում:

Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում էր իրեն։ Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով։ Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին և հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար և ոտքի կանգնում:

Իսկ հիմա ես կպատասխանեմ այն հարցադրումներին, որոնք անձնապես ինձ էին ուղղված.

Անվտանգության խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն վեց ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով: Այսքանից հետո երեկ նման ձևով հարցը ներկայացնելը` դուք ինքներդ գնահատեք՝ թե ինչ է նշանակում:

Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին: Ինձ համար կարևորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարևոր մանդատը:

Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով: Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին:

Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։

Հաջորդը։
Երեկվա ելույթում ակնարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։ Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները: Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից: Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար-դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները: Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներով» զբաղվում։ Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգությա ն ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։ Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի:

Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Ուրիշ լուծում չկա:

Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած անձնական վիրավորանքներին: Պատասխանեմ` ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի։ Ինչ վերաբերում է քաղաքական զավեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապես զավեշտ է համարում այս իշխանության գոյությունը մինչև այսօր: Սա մեր բոլորիս ամոթն է և եկել է սխալները ուղղելու ժամանակը։

Հիմա անելիքների մասին։ Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:

Սիրելի՛ ժողովուրդ
Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։ Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Ինչ ասեմ, մեղքն իր վիզը։ Ի՞նչ ենք անելու մենք։ Շատ հստակ ու հաշվարկված քայլեր։

Սիրելի՛ ժողովուրդ
Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։

Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։
Բոլորիս հաղթանակ եմ մաղթում»։

Թեմային առնչվող՝
Տ. Ուրիխանյան. Գագիկ Ծառուկյանն անհանգստացած չէ
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան (տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:37
Սեպտեմբերի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղում պեղումները արդեն տվել են բացառիկ արդյունք. Հնագետ
Յոթ օր է հայ-ամերիկյան արշավախումբը պեղում է Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղը։ Հնագետ Պավել Ավետիսյանը հայտնում է, որ արդեն ունեն բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
23:09
«Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է». Բաղունցն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն արձագանքել է այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
22:30
Կնոջն առևшնգել են, ամուսնուց պահանջել փրկագին. նոր մանրամասներ
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել  օրեր առաջ կնոջ առևանգման դեպքի մասին.  «Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.58-ին, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:20
Տեղի է ունեցել Նալբանդյան գյուղում քաղաքացու կրակոցներից uպшնված կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստը
Սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
21:56
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Սեպտեմբերի 10-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան:  Հայաստանի տղամարդկանց հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
21:43
Հայաստանը կոչ է անում ստորագրել «խաղաղության համաձայնագրի» տեքստը ցանկացած ձևով՝ նվազեցնելով դրա ծավալը. Ադրբեջանի ԱԳՆ
«Հայկական կողմը հերթական անգամ նպատակ է հետապնդում շեղել հասարակական կարծիքը իրական իրավիճակից»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը շատ հետաքրքիր է լինելու․ Հրայր Թովմասյան
«Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չեմ ուզում ասել, որ սենսացիոն են լինելու կամ բացահայտումներ են լինելու,  բայց այն...
Աղբյուր` Panorama.am
21:08
Այն լինելու է մեր պայքարի հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազանը՝ սեպտեմբերի 22-ին սպասվող հավաքի մասին
 «Կհիշեք, որ մեզ մեղադրում էին, զրպարտում էին գործակալ լինելու, միլիոնավոր ռուբլիներ ստանալու մեջ։ Մայիս ամսին դատի տվեցինք...
Աղբյուր` Panorama.am
20:46
Այսօր ամբողջ իշխանությունը զավթել է Նիկոլ Փաշինյանը, ստեղծել անձնակենտրոն, միանձնյա իշխանություն․ Վարդան Պողոսյան
  Այսօր գործ ունենք մի իրականության հետ, երբ Հայաստանի Սահմանադրության կարգի հիմունքները տապալված են։ Այս մասին  Սբ․ Աննա եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
20:14
Արցախը մնալու է հայկական, որքան էլ ուզում եք մեզ հեռացրեք համալսարանից, դրանից ոչինչ չի փոխվելու․ Ցոլակ Ակոպյան
«Բուհական համակարգում տեղի ունեցող գործընթացը դեռևս երկու տարի առաջ է մեկնարկել,որի հետևանքով մի շարք դասախոսներ արդեն հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
19:57
Որքան խորանում են ժամանակները, այդքան այս մարդկանց ցինիզմն ու լկտիությունն արտահայտվում է․ Բագրատ Սրբազան ․ ՈՒՂԻՂ
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ հավաքը մեկնարկեց աղոթքով։ «Այսօր Խորհրդարանի աթոռը զավթած անձը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:39
Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին, բայց դեմ է սահմանների փոփոխությանը
Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ադրբեջանի դրոշը Տավուշի գյուղերի գլխին տնկել են, դուք ԱԺ-ում սրճարան եք բացել․ Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Աշխարհի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարին
«Համայնքային համախմբման ևա ջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է․ «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ենք ունեցել․ ՏԿԵ փոխնախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:28
Փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ավանեսյանը շարունակում է առաջադիմել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը
WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման նոր աղյուսակը: Armsport-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 50-րդ տեղն է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա
Դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար
Աղբյուր` Panorama.am
17:54
Ինչու է Վրաստանում դեղերը կրկնակի, եռակի էժան, քան Հայաստանում
«Հարևան Վրաստանում դեղերը կրկնակի, որոշ դեղեր նաև եռակի անգամ էժան են»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են խնդրում Հայաստանի և Վրաստանի համար
Ուկրաինական գինի արտադրողները չեն կարողանում դիմակայել եվրոպական ապրանքանիշերի հետ մրցակցությանը և կառավարությունից պահանջում են նվազեցնել...
Աղբյուր` Panorama.am
17:33
Դուք ապախթանո՞ւմ եք աշխատանքը. Թադևոս Ավետիսյան
Գործադիրը փոփոխություն և լրացում է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Փոփոխությունը 265 հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին:...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թովմասյանը՝ դատավորին. Չորս ժամից ավելի չեմ կարող խոսել
«Միջնորդությունների փուլում Դուք ինձ ու պաշտպաններին զրկել եք դրանք իրականացնելուց։ Դուք հեռացրել եք ինձ միջնորդություններն...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
Սեպտեմբերի 10/11-ին
Աղբյուր` Panorama.am
17:03
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արմավիրի դեպքից
Սեպտեմբերի 9-ին ժամը 10։40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում, այն մասին, որ ըստ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Կեցցե կործանվող Հայաստանի Հանրապետության իշխանությունը. Արցախցի լրագրող
Արցախցի Աննա Մեկունցը գրում է.  «Այսօր ես ԱԺ էի գնացել, ու Սիմոնյանը վրդովվել էր ահագին, որովհետև հարցրեցի նրան, թե ինչպե՞ս կարող...
Աղբյուր` Panorama.am
16:50
Եվրոպայում դպրոցներում հեռախոսի արգելքը մեծ թափ է հավաքում
Նոր ուսումանկան տարին Բուդապեշտում սկսել է բողոքի ակցիայով։ Այս մասին  գրում է euronews-ն ու մանրամասնում, որ հազարավոր մարդիկ բողոքի ցույց...
Աղբյուր` Panorama.am
16:44
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է ղազախական կողմի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում
monumentwatch.org կայքը գրում է, որ արբանյակային քարտեզների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը:
Աղբյուր` Panorama.am
16:28
Ո՞վ է իրավունք տվել փոխդեկանին դուրս հանել ու պրոադրբեջանական մեդիայի էջեր սպրդել x կուրսի մատյանը. Ա. Գասպարյան
«Շատ հստակ է, որ կա քաղաքական պատվեր, այն նոր չէ, կոնկրետ իմ դեպքւոմ, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո է եղել»,-լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
16:34 09/09/2024

ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}