Աշխարհում 20:26 06/03/2015

Թե ինչու պետք չէ հանուն ձկնկիթի աջակցել ադրբեջանական քարոզչությանը

Մեխիկո քաղաքի տեղական իշխանությունների ու Ադրբեջանի կառավարության միջև 2011 թվականի հուլիսին կնքվել էր Մեքսիկայի ու Ադրբեջանի բարեկամության զբոսայգի հիմնելու պայմանագիր, որտեղ պետք է որ կանգնեցվեր Հեյդար Ալիևի, ինչպես նաև Խոջալուի դեպքերին նվիրված հուշարձան, իսկ Ադրբեջանի կառավարությունը պետք է ֆինանսավորեր «քաղաքի բարեկարգմանն ուղղված» այդ աշխատանքները:

Մեքսիկայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Ֆրանսիսկո Սոնի Սոլչագան Foreign Affairs Latinoamerica -ում թղարկված իր հոդվածում  նշում է, որ դեռևս 2011 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին Մեքսիկայի խորհրդարանը կոչ է արել կառավարությանը պարտավորեցնել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել իրենց վեճը Լեռնային Ղարաբաղի շուրջ և պատժել «Խոջալուի դեպքերի մեղավորներին»:

Այս կերպ Մեքսիկան միջամտել է հակամարտությանը և, ինչն առավել վատ է, աջակցել է Ադրբեջանին, մինչդեռ մեքսիկացիներն անգամ չգիտեին, թե որտեղ է տեղակայված այդ հանրապետությունը, Խոջալուն, Լեռնային Ղարաբաղը, նշում է հեղինակը:

Շրջանի պատմական տեղեկանքում Սոլչագան նշում է, ո 20-րդ դարի սկզբին հայերը բնակվում էին տարածաշրջանում, ցարական Ռուսաստանի ու Օսմանյան կայսրության տարածքներում, որտեղ 1915-1922 թթ. ենթարկվել են Ցեղասպանության: Այսպիսով, ներկայումս հայերը հիմնականում կենտրոնացված են Հայաաստանի Հանրապետության տարածքում, չնայած որ ազդեցիկ Սփյուռք կա ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ՌԴ-ում: Հեղինակը նաև ընդգծել է, որ Թուրքիան հրաժարվում է ստանձնել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը, ինչն էլ պատճառ է դարձել երկու երկրների, ինչպես և Թուրքիայի ու եվրոպական պետությունների միջև դիվանագիտական լարմանը:

Ինչպես գրում է հեղինակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկայիս հակամարտությունը շարունակություն է հանդիսանում Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի համար դեռևս 1918-1920 թթ. սկսված հակամարտության:

Տարածաշրջանի` Սովետական միությանը միանալուց հետո հակամարտությունը ժամանակավորապես դադարել էր` չնայած դրա պոռթկումը սադրող հանգամանքները դեռ կային:

Սովետական իշխանությունները ճանաչել են Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը` որպես Ադրբեջանի մաս: Տասնամյակներ անց Լեռնային Ղարաբաղի հիմնականում հայկական բնակչությունը սկսել է պահանջել ավելի մեծ ինքնավարություն, սակայն Ադրբեջանը չի ընդունել:

1987 թվականի ընթացքում արձանագրվել են էթնիկ բռնության տարբեր դեպքեր, իսկ երբ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը 1988 թվականի փետրվարին քվեարկել է Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին, սկսվել է հայերի բռնի գաղթն Ադրբեջանից:

Մարտին Գերագույն խորհուրդն այստեղ է ուղարկել ՆԳՆ զորքեր, սակայն բռնությունը չի կասեցվել, և ահա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը: Հակամարտությունը վերաճել է բաց պատերազմի չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության (Հայաստանի ոչ պաշտոնական աջակցության պայմաններում) և Ադրբեջանի միջև:
Հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին աջակից լինելու նպատակով` ձևավորվել է Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի համանախագահությամբ: 1994 թվականի մայիսին Բիշքեկում ստորագրվել է արձանագրություն, որը վերջ է դրել պատերազմին: Հեղինակը գրում է, որ դե ֆակտո այն հանձնում է Լեռնային Ղարաբաղի ու նրան հարող շրջանների մեծ մասի վերահսկողությունը ԼՂՀ-ին: Հեղինակն այս պարագայում զուգահեռներ է տանում Կոսովոյի հետ:

Հոդվածագիրը նաև նկատում է, որ պատերազմը ծանր հումանիտար հետևանքներ է թողել: Հայերի դեմ վայրագությունների շարքում իրենց դաժանությամբ առանձնանում էին Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերը, ինչպես և «Օղակ» գործողությունը, որի օգնությամբ ադրբեջանական ուժերը 1991 թվականին պաշարել էին Լեռնային Ղարաբաղը:


«Խոջալուի ողբերգությունը կարևոր է, քանզի Ադրբեջանը մեղադրում է հայերին ցեղասպանության համար: Helsinki Watch (ներկայիս Human Rights Watch խմբ.) կազմակերպության համաձայն` ադրբեջանցիները Խոջալուում հրետանային ու հրթիռային արձակման կայաններ ունեին, որոնք կիրառում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծության համար: Խոջալուն, ինչպես և Ստեփանակերտը, քաղաքացիական կետ էր, սակայն հենց ադրբեջանցիներն էին այն ռազմական օբյեկտի վերածել` դարձնելով կրակակետ: Ըստ ԼՂՀ դիրքորոշման` իրենք նախապես զգուշացրել էին Խոջալուի բնակչությանը ծրագրած գործողության մասին ու խնդրել քաղաքացիական անձանց լքել իրենց տները` չնայած Helsinki Watch-ի հավաքած վկայություններով` ադրբեջանական բնակչությունը չէր մտածում, որ հայերը կգրավեն քաղաքը, ուստի մնացել էր տներում:
Այնուհանդերձ, 1992 թվականի փետրվարի 26-ի արշալույսին հայերը գրեթե ամբողջությամբ շրջափակել էին Խոջալուն` դեպի լեռնային իջվածք ազատ միջանցք թողնելով բնակչության ելքի համար, դրանից հետո սկսվեց հարձակումը: Գյուղը լքած բնակիչները կրակի տակ են ընկել դրա սահմաններից դուրս:

Մահացածների ցուցակները տարբերվում են միմյանցից` 160 հոգուց (մի քանի իրավապաշտպան ՀԿ-ների հաշվարկներ) մինչև ավելի քան 600 (Ադրբեջանի կառավարության տվյալը)»,- գրում է հեղինակը:

Հայկական կողմը նաև մեջբերում է Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը, որը նշում է, թե այդ դեպքերը կարող էին հրահրվել Ադրբեջանի Ժողովրդական ճակատի` Հեյդար Ալիևի կուսակցության ռազմականացված ուժերի կողմից, որոնք էլ խոչընդոտել էին քաղաքացիական անձանց ելքը` սպանդ սադրելու նպատակով, այդպիսով էլ միաժամանակ սադրելով Մութալիբովի պաշտոնանկությունը, ինչն էլ հաջորդող օրերին կատարվե:

Ադրբեջանական կողմը կատարվածն իր հերթին գնահատում է որպես «ցեղասպանություն»: Սակայն, Helsinki Watch-ը սահմանել է, որ Խոջալուն լքող ադրբեջանցիների շարքում զինված զինվորականներ կային` համազգեստով:
«Այլ կերպ ասած` ադրբեջանցիները վերջին հաշվով կարող էին ողբերգության համամասնակից լինել` քաղաքացիներին որպես վահան օգտագործելով»,- գրում է Սոլչագան` շեշտելով, որ համաձայն Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալի` կատարվածը հետևանքն էր զորքերի դուրսբերման ժամանակ տիրող բարձիթողի իրավիճակի, այլ ոչ թե բնակչության կոտորածի` ցեղասպանության: Բացի այդ, չեխ լրագրող Դանա Մազալովի վկայություններով` միջադեպը կարող էին շահարկել, որպեսզի այն ավելի ծանր թվար:

Օրինակ բերելով իրավիճակը Բալկաններում` հեղինակը գրում է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սահմանել է` խորվաթների ու սերբերի միջև միջադեպերը ցեղասպանություն չէին, քանզի դրանց նպատակը ոչ թե ոչնչացումն էր, այլ տեղհանումը: Չնայած դրան` Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն իր առջև նպատակ է դրել հասնել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված Խոջալուի դեպքերի` որպես «ցեղասպանություն» ճանաչվելուն` մոռանալով այն մասին, որ իրենք ևս վայրագություններ են իրագործել հայերի նկատմամ:

Այդպիսով, ի տարբերություն Մեքսիկայի խորհրդարանի` երկրի կառավարությունը հարում է չեզոք դիրքորոշման Ղարաբաղյան հակամարտության հարցում և սատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

Նշվում է, որ աջակցելով ադրբեջանական կողմի դիրքորոշմանը` Մեքսիկան փչացրել է հարաբերությունները Հայաստանի հետ, ինչն էլ ակնհայտ է դարձել, երբ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը 2012-ին իր այցի ընթացքում հայտարարել է` Մեքսիկայի խորհրդարանի ու Մեխիկոյի քաղաքապետարանի գործողությունները հակասում են Մինկսի խմբի կողմից հայտարարված` միջազգային հանրության դիրքորոշմանը և բացասական ազդեցություն ունեն հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:

Մյուս կողմից էլ, Մեքսիկան նաև փչացրել է հարաբերություններն Ադրբեջանի հետ, երբ հարկադրված է եղել արդարացի բողոքների արդյունքում հեռացնել Հեյդար Ալիևի արձանը Բարեկամության զբոսայգուց, «ցեղասպանություն» բառն էլ` Խոջալուի զոհերի հուշարձանից:

Եվ չնայած նրան, որ Ադրբեջանի սպառնալիքները հարաբերությունները խզելու իրականություն չդարձան, այդ պետության հետ վեճը կարող է հետևանքներ ունենալ:

Հեղինակը մեղադրել է երկրի խորհրդարանին ու Մեխիկոյի քաղաքապետարանին քաղաքական անհեռատեսության հարցում, քանի որ նմանատիպ որոշման ընդունումից առաջ հարկ էր խորհրդակցել պետության արտաքին գերատեսչության հետ` սեփական երկրի իմիջի վրա ստվեր չնետելու նպատակով:

«Նրանք թույլ տվեցին, որպեսզի իրենց հիմարացնեն և պատրաստ էին անգամ զոհել Մեքսիկայի միջազգային հեղինակությունը Բաքու ճանապարհորդության, մի փոքր ձկնկիթի ու քաղաքի բարեկարգման համար նախատեսված 7 մլն դոլարի դիմաց` իրենց հաշիվ չտալով հետևանքների հարցում»,- եզրափակել է հեղինակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:09
Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծած բնակելի տան վերափոխման աշխատանքներն այս պահին դադարեցված են
Երեկվանից սոցիալական ցանցերում մասնագետներն ահազանգում են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի (1937- 2005 թթ.) նախագծած կառույցներից...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ադրբեջանը կրակել է Կութում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
14:47
Գլխավոր դատախազություն. «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. տուժել է 119 մարդ, զոհվել՝ 11 մարդ
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը կոչ է արել Եվրամիությանը Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Թուրքիայում անձրևաջրերը ողողել են մետրոյի կայարանը
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Մի շարք շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Կոնդում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է...
Աղբյուր` Panorama.am
14:19
Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
Արցախի Հանրապետությունը գրեթե ամբողջովին հայաթափվել է: Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները։ Մայր Աթոռից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
14:10
Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թեհրանն ու Բաքուն ծրագրում են քննարկել Հարավային Կովկասի զարգացումները
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արցախցի 12-ամյա Կարենը վստահ է՝ ընտանիքին դեռ մեքենայով տուն է տանելու
Արցախցի 12-ամյա Կարենը 40 ժամ մեքենա է վարել ու ընտանիքին Արցախից Հայաստան հասցրել։ Սոցցանցերում հրապարակված կարճ տեսանյութում Կարենն ասում է՝...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը․ Արփի Գաբրիելյան
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ Արցախից և կից գրել. «Կար...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
Ադրբեջաի կողմից գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև....
Աղբյուր` Panorama.am
12:49
Շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել
023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
12:33
Վարդան Ղուկասյան. Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի
«Եթե նույնիսկ Սիսին վերարտադրվի, ապա օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել»։
Աղբյուր` Panorama.am
12:25
Սերբիայի քաղաքացիները Վրաստանի երիտասարդությանը նախապատրաստում են իշխանությունը բռնի տապալելու
Սերբիայի երեք քաղաքացիներ, ովքեր սեպտեմբերի վերջին գտնվել են Վրաստանում, դասընթացներ են անցկացրել վրացի երիտասարդների համար, որոնց ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:15
Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում․ Շարմազանով
ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների...
Աղբյուր` Panorama.am
12:06
Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը լծված են Արցախից բռնի տեղահանվածների...
Աղբյուր` Panorama.am
11:59
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ «Գազետա ռու»-ն...
Աղբյուր` Panorama.am
11:40
ԵՄ-ի հայերը բողոքի ակցիա են անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու դեմ
ԵՄ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Բրյուսելի Եվրաթաղամասում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում...
Աղբյուր` Panorama.am
11:34
Արցախի նախկին նախագահները Երևան չեն տեղափոխվել. «Առավոտ»
Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:28
9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ...
«Քեզ ինչպե՞ս ասեմ ինչ կատարվեց»,- արցախցի Մարիամ Սարգսյանը՝ 10 ամսական դստեր Սաթէին
Աղբյուր` Panorama.am
11:28
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին
«Մենք պետք է Հայաստանին զինենք համապատասխան պաշտպանական զենքերով՝ ներխուժումը զսպելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Թագուհի Թովմասյան. Չպիտի՛ թույլ տանք արցախցիների արտագաղթը
«Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վարդան Օսկանյան. Ստեղծված վիճակը մի մարդու տգիտության, անգործության, սխալ քաղաքականության հետևանք է
«Այս իրադարաձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է կամ նրանց հատուկենտ արձագանքներն այս...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
Ադրբեջանում Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի զինվորական...
Աղբյուր` Panorama.am
10:47
Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում տուն է այրվել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է
11:08 02/10/2023

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}