Նոբելյան մրցանակակիր Գերտա Մյուլլերը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ
Գրականության Նոբելյան մրցանակակիր Գերտա Մյուլլերը, ով մեծացել է Ռումինիայում, գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Հիտլերի հետ:
«Ընդհանուր առմամբ, ես չեմ հավատում մինսկյան պայմանավորվածությանը, չեմ հավատում, որ Պուտինը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում: Նրան պետք է Մարիուպոլը և դեպի Ղրիմ ցամաքային միջանցքը: Այնուհետև նա կանցնի Մերձդնեստեր: Ուկրաինայում Պուտինը կանգ չի առնի: Ուկրաինայի դանդաղ ոչնչացումը նրա համար վճռորոշ է, պատրաստ ծրագիր, որը տեղադրված է նրա գրասեղանի դարակում: ԵՎ ոչ մի խաղաղ ու դիվանագիտական երկխոսություն չի փոխի իրավիճակը», -ասել է Մյուլլերը, փոխանցում է InoPressa-ն:
Այդ ամենին Պուտինը, ըստ Նոբելյան մրցանակակրի, հասնում է այնպիսի մեթոդների շնորհիվ, ինչպիսին է «գազային պատերազմը, ենթակառուցվածքային ոչնչացումը, հարյուրավոր ուկրաինացիների սպանությունը»:
«Եվ այս ամենը այն բանի համար, որ Ուկրաինան համարձակվեց նայել դեպի Արևմուտք: Պուտինը պատժում է Ուկրաինային», -ասել է գերմանացի գրողը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում