Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան պատրաստվում է բանակային միջազգային խաղերին
Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայողները նախապատրաստվում են առաջին բանակային միջազգային խաղերի՝ «Հրետանային կրակի վարպետները» մրցույթի նախընտրական փուլին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի տարածած հայտարարությանը:
Նշենք, որ բանակային միջազգային խաղերը ամենայն հավանականությամբ տեղի կունենան այս տարվա օգոստոսի սկզբին: Մրցույթն անց է կացվելու 12 մրցակցական կատեգորիաներում՝ տանկային, զրահամեքենաների անձնակազմերի, ինժեներական ստորաբաժանումների, օդադեսանտային զորքերի և հետախուզական ստորաբաժանումների, ինչպես նաև այլ զորամիավորումների միջև:
«Մրցույթի նախաշեմին կարգավորվում են հրետանային հաշվարկները, մշակվում են ձեռքի հակատանկային հրանոթից, «Սանի» ականանետից կրակելու, ինչպես նաև Ուրալ-4320 ռազմական բեռնատար մեքենաների վարելու հմտությունները»,- ասված է հայտարարության մեջ:
Մրցույթին նախապատրաստվում են ավելի հրետանային ստորաբաժանումների ավելի քան 50 զինվորականներ, ովքեր պետք է հմտանան ընթացքից բոլոր գործողությունները իրար հետ համաձայնեցված կատարել:
Աղբյուրի փոխանցմամբ «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին կմասնակցեն լավագույն հրետանավորները: