ԻԼԻՊ-ը մտադիր է Աբու Բաքր Ալ-Բաղդադիի փոխարեն ժամանակավոր առաջնորդ ընտրել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը մտադիր է ժամանակավոր առաջնորդ ընտրել, որը կատարելու է Աբու Բաքր Ալ-Բաղդադիի պարտականությունները, քանի դեռ վերջինս չի ապաքինվել ծանր վիրավորվելուց հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Daily Beast պարբերականին:
Ահմադ Աբդուլբաքերը, ով Eye-On-The-Homeland ակտիվիստների ցանցի հիմնադիրն է, որը օգնում է ԻԼԻՊ-ի նախկին անդամներին վերադառնալ նորմալ կյանքի, պարբերականին փոխանցել է, որ ժամանակավոր առաջնորդ ընտրելու լուրը իրեն հայտնել են Թուրքիա փախած խմբավորման նախկին անդամները:
Նրանց խոսքերով, ներկայում Ալ-Բաղդադին գտնվում է Սիրիայի Ռաքքա քաղաքում, որտեղ տեղափոխվել է Մոսուլից, իսկ մարտին ստացած վնասվածքները խանգարում են կատարել իր պարտականությունները: Այդ նպատակով գրոհայինները մոտ ժամանակներս հավաք են անցկացնելու, որտեղ բարձրացվելու է փոխանորդ ընտրելու հարցը, ով կկարողանա տեղաշարժվել Սիրիայի և Իրաքի` իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում ու կարգավորել իսլամիստների գործողությունները:
Հիշեցնենք, որ ըստ The Guardian պարբերականի` Աբու Բաքր Ալ-Բաղդադին ծանր վիրավորել էր մարտի 18-ին Սիրիայի հետ սահմանային գոտում միջազգային կոալիցիայի հարձակման հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում