Նարեկ Սարգսյան. Աղետի գոտու վերաբերյալ պետության պարտավորությունները կավարտվեն 2016-2017 թթ
Հունիսի սկզբից մարդիկ կստանան բնակարանների գնման վկայագրերը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ խոսելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած գյումրեցիների բնակարանների տրամադրման մասին:
«Բոլոր հանձնաժողովները շատ ակտիվ աշխատել են այս մեկ տարվա ընթացքում և մեզ հաջողվել է այս խնդիրը լուծել»,-ասաց նախարարը:
Նարեկ Սարգսյանի ներկայացրած տվյալների համաձայն, Գյումրիի 220 ընտանիք ստացել է 1.5 մլն դրամ արժողությամբ բնակարանների գնման վկայագրեր, ևս 230 ընտանիք կստանա մինչև տարեվերջ, ինչ վերաբերում է աղետից տուժած գյուղական բնակավայարերի բնակիչներին, ապա գերատեսչության ղեկավարի խոսքով, խնդիրը լուծում կստանա 2016-2017 թվականների ընթացքում:
«Ես վստահ եմ, որ աղետի գոտու վերաբերյալ պետության պարտավորությունները կավարտվեն իմ կանխանշած ժամանկահատվածում: Այո, 2016-2017 թվականներին կավարտվեն աղետի գոտում հաշվառված և երկրաշարժից տուժած ընտանիքիների բնակարանային խնդիրները»,-ասաց Նարեկ Սարգսյանը, ավելացնելով, որ այսօրվանից իսկ պետք է քննարկել դրանից հետո իրականցվելիք զարգացման ծրագրերը:
Նախարարի խոսքով, շատ անելիքներ կան Գյումրի մտնող ճանապարհների, Գյումրին շրջանցող մոտ 5 կմ երկարությամբ ճանապարհի առումով, նախատեսվում է լրջորեն խստացնել բոլոր կառուցապատումները Կումայրի արգելոցի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում