Հարցազրույցներ 11:33 03/06/2015

Ամուլսար. Կա շահ, կտան բնապահպանական փորձաքննության եզրակացություն. Կարծիքներ

ՀՀ ԲՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը 2014-ին բնապահպանական փորձաքննություն է տվել 65 նախագծային փաստաթղթերի, որից միայն մեկն է ստացել բացասական եզրակացություն և դա Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական մասի շահագործման նախագծային փաստաթուղթն է:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրին դրական եզրակացություն չի տրվել, քանի որ ներկայացված նախագիծը չի համապատասխանել պահանջվող չափորոշիչներին: Պապյանը, սակայն չհստակեցրեց, թե մասնավորապես ինչն է եղել խնդիրը, որ դրական եզրակացության չի արժանացել, բայց նշեց ընդհանուր. «Մի քանի խնդիր կարող է եղած լինել: Նախագծային լուծումները բավարար չեն եղել, ջրահեռացման, մթնոլորտային արտանետումների խնդիրները այսինքն նրանք, որոնք կան հանքերի շահագործման պարագայում»:

Հարցին, թե արդյոք Ամուլսարի հանքավայրի պարագայում ամեն ինչ համապատասխանո՞ւմ էր պահանջվող չափորոշիչներին, Պապյանը պատասխանեց. «Ամուլսարի եզրակացությունը տվել են 2014 թավականին, դրական եզրակացություն են տվել: Համապատասխանում էր, որ տվել են. բոլոր երեք պահանջներին համապատասխանել է, տվել են դրական եզրակացություն: Եթե չհամապատասխաներ, չէին տա դրական եզրակացություն»:

Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը Պապյանի խոսքով, շուտով կսկսի աշխատել, շահագործելու է «Lydian International» ընկերությունը, որի նախագահն է Հովարդ Սթիվենսոնը: Վերջինը հայտարարել էր, որ այս հանքավայրի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջե կմուտքագրվի շուրջ 488 միլիոն դոլլար: Այս հայտարարությունը ընկերության նախագահն արել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) համաժողովում, որն այս հանքավայրի շահագործման հիմնական պոտենցիալ հովանավորն է: Ավելի վաղ այս հանքավայրի շահագործման ծրագրի դեմ հասարակությունը, հատկապես Գնդեվազ գյուղի և Սևանա լճի ափամերձ գյուղերի բնակիչները, նամակ-բողոքներ էին ներկայացրել ՎԶԵԲ-ին, բայց վերջինները հրաժարվել էին քննարկել բողոքները` նշելով, որ հանքավայրի շահագործման մասին որոշումը դեռ կայացված չէ:

Ընդհանրապես, ի՞նչ սկզբունքներով են բնապահպանական փորձաքննական եզրակացություններ տրվում ընկերություններին, հարցին ի պատասխան պարոն Պապյանն ասաց, որ եթե նախկինում կային թերություններ, ապա այժմ դրանք հարթվել են: Եվ դա, ըստ պաշտոնյայի, պայմանավորված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի ընդունմամբ:

«Այդ օրենքը, որն աշխատում է կես տարի, ցույց է տալիս, որ խնդիրների լուծումները տրվել են: Չեմ ասում իդեալական է այս օրենքը, բայց նախկին օրենքից մեկ քայլ առաջ էր: Պետք է ասեմ, որ այդ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր ընդունվեցին, մասնավորապես, հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին կառավարության որոշումը, որը ընդունվեց անցյալ տարի և փաստորեն, դա աննախադեպ որոշում է: Այս նոր օրենքում առանձին հոդված կա հանրության դերի բարձրացման մասին. Այս կարգով քննարկվող վիճահարույց հարցը չորս հասարակական լսում է անցնում: այս օրենքով երկու լսում անցնում է գնահատման, իսկ երկու լսում փորձաքննության փուլում», -ներկայացրեց Պապյանը:

Իսկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկումներ գրեթե չեն եղել, և այն փորձաքննությունն անցել է հին օրենքի գործողության պայմաններում:

Փոխնախարարի ներկայացրած տվյալներով, 2015-ին 62 նախագիծ է ներկայացվել բնապահպանական փորձաքննություն անցնելու համար, որոնցից 32-ին տրվել է դրական եզրակացություն, մեկը բացասական եզրակացություն է ստացել, իսկ 29-ը վերադարձվել է լրամշակման:

Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խմբի անդամ Լևոն Գալստյանը, սակայն, պնդում է, որ ոչ մի փոփոխություն ոլորտում չի սպասվում, և բնապահպանական փորձաքննությունն իրականացվում է օբյեկտիվ միայն այն դեպքում, «երբ կա պատվեր ինչ-որ տեղից` կամ քաղաքական, կամ տնտեսական, կամ կոռուպցիոն»:

«Ինչքան էլ օրենքները փոխվեն, միևնույն է, եթե քաղաքական պատվեր չլինի, չի արվում ոչինչ: Դա մեր դիրքորոշումն է: Ամուլսարի դեպքում կա քաղաքական պատվեր, դրա համար դրական եզրակացություն է տրվել: Օբյեկտիվ, գիտական փորձաքննություն Հայաստանում չի իրականացվում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Գալստյանը` ընդգծելով, որ բնության մասին բնապահպանության նախարարությունը չի մտածում:

Սիմոն Պապյանն իր հերթին համաձայն չէ այդ պնդման հետ, որ ասաց, որ նոր օրենքը նոր պայմաններ է ստեղծել. նոր օրենքով փորձաքննության եզրակացություն ստանալու համար դիմողը մինչև 500 հազար դրամ, ներկայացրած ծրագրից կախված, պետական տուրք է մուծում, իսկ Բնապահպանական պետական փորձաքննական ՊՈԱԿ-ը պետբյուջեից է ֆինանսավորվում ու պայմանագրային հարաբերությունների մեջ չի մտնում հայտատուի հետ:

«Այդպես արվել է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Տնտեսվարող սուբյեկտի հետ նրանք կապ չունեն: Իսկ օրինակ ընդերքօգտագործման նախագծերը բնապահպանության նախարարությունը ստանում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից»,-հավելեց Սիմոն Պապյանը:

Բնապահպանները նաև պնդում էին, որ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու բուսատեսակները վտանգի տակ կարող են հայտնվել Ամուլսարի շահագործման հետևանքով: Բացի այդ, դա կարող է վատ հետևանքներ ունենալ Ջերմուկ առողջարանային կենտրոնի համար:

«Որոշակի մարդկանց իհարկե օգուտ կբերի, բայց բնապահպնական վնասները ահռելի են», -նկատեց Գալստյանը:

Իսկ Պապյանը, հակառակը, նկատում է, որ նվազագույնի են հասցվել վտանգները:

«Խնդիր կար Կարմիր գրքում ընդգրկված բույսերի ու կենդանիների հետ, մենք պահանջեցինք հատուկ մշտադիտարկումներ անել, պարզել՝ ինչ ունենք տարածքում, այդ հարցի լուծումն էլ ինչ-որ ձևով տրվեց. Օրինակ` բույսեր կային, որ պարտավորվեցին հանել ու տեղափոխել դրանք: Այսպիսի լուծումներ գտել ենք: Իր ծավալով հզորագույն հանքավայր է լինելու Թեղուտին, Քաջարանին համարժեք, մինչև հիմա քաղաքակիրթ են աշխատել, ուղղակի մենք պետք է զգոն լինենք, որ չշեղվեն: Ինչ վերաբերում է Ջերմուկին, մենք հեռացրեցինք Ջերմուկից վտանգավոր տնտեսական գործունեությունը, պարտադրեցինք, որ տեղափոխեն: Եթե իրենք ըստ նախագծի աշխատեն, չշեղվեն, վտանգներ չեն լինի, ընդհանրապես, դա վերաբերում է բոլոր ընդերքօգտագործողներին», -հավելեց փոխնախարարը:

Այնուամենայնիվ, քաղաքացիական հատվածը հաստատակամ է` Ամուլսարը չպետք է շահագործվի ու դրա համար, ինչպես Գալստյանն ասաց, անում և անելու են ամեն ինչ:

«Չեմ ասի` ինչ ենք պատրաստվում անել, երբ կանեք, կիմանաք: Մենք անում ենք գործողություններ, որոնք նպաստում են, որ Լիդիան Ինթերնեյշընըլը չգտնի գումարներ ֆինանսավորման համար: Մենք գրում ենք որոշ վերլուծություններ, որոնք կստիպեն ներդրողներին մտածել` անե՞լ ներդրումներ, թե՞ ոչ: Կարդում են հոդվածները ու իրենք իրենց մեջ որոշում կկայացնեն: Համենայնդեպս, մենք ինֆորմացիա տալիս ենք, որ մարդիկ մտածեն ֆինանսավորում տալուց առաջ», -տեղեկացրեց բնապահպանը:

Մեր հարցին, թե Ամուլսարի պարագայում հնարավո՞ր է Բնապահպանության նախարարությունը վերանայի իր դիրքորոշումը և հետ կանչի բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, Պապյանը պատասխանեց. «Եթե շահագործման ընթացքում պարզվի, որ ասենք բնապահպանական խախտումներ են թույլ տրվել, կսկսեն ստուգումներ: Հանք շահագործման լիցենզիա տրամադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Մեր լիազորությունը ընդերքօգտագործման բնագավառում միայն բնապահպանական միջոցառումների իրականացման վերահսկողությունն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}