ՀԷՑ-ի տնօրենը չի մասնակցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումներին
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումները, որը նախաձեռնել են ԱԺ 3 խմբակցությունները:
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտնեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը լսումներին ինչ-ինչ պատճառներով չի մասնակցում, թեև նրան հրավիրել են:
Նշենք, որ լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել նիստերի դահլիճ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ