Տարածաշրջան 20:04 17/06/2015

Հասան Ռոհանի. «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում Իրանը կանգնած է Իրաքի կողքին

«Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում Իրանը կանգնած է Իրաքի կողքին,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահն այսօր Թեհրանում Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ հանդիպմանը, անդրադառնալով Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից սանձազերծած պատերազմին, մասնավորապես նշել է. «Անկասկած ահաբեկիչների դեմ պայքարելու և դրանց հաղթելու պատասխանատվության բեռը դրված է Իրաքի կառավարության և ժողովրդի ուսերին, սակայն միևնույն ժամանակ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը այդ հարցում կանգնած են Իրաքի կողքին»:
Շարունակելով խոսքը՝ Հասան Ռոհանին հավելել է. «Իրաքում, ինչպես նաև հարևան երկրներում անվտանգության և կայունության հաստատումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին»:

Նկատենք, որ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, օրերս անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Իրանի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներին, մասնավորապես նշել է. ««Իսլամական պետությունը» Իրանի սահմանին մոտենալու համարձակություն չունի: Եթե ԻՊ-ն Իրանի սահմաններից 40 կմ հեռավորության վրա փորձի սպառնալիք ներկայացնել, ապա տեղում կոչնչացնենք, անկախ նրանց՝ թե որ երկրից կփորձի ներթափանցել»:

Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն էլ օրերս, անդրադառնալով տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին և այդ համատեքստում Իրանին սպառնացող վտանգներին, մասնավորապես նշել է. «Իրանի ռազմական, անվտանգության և ոստիկանական համակարգերն այն մակարդակի վրա են գտնվում, որ կարող են «Իսլամական պետությունից» սպասվող ցանկացած սպառնալիք չեզոքացնել. Եթե այդ խմբավորն ի զորու լիներ սպառնալ Իրանի անվտանգությանը, ապա արդեն արած կլիներ: «Իսլամական պետության» ցանկացած շարժ վերահսկվում է Իրանի անվտագության ուժերի կողմից»:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին էլ, անդրադառնալով Իրաքում «Իսլամական պետության» ծավալած գործունեության և այդ համատեքստում ԱՄՆ-ի իրականացրած գործողություններին, մասնավորապես նշել էր. «Ինչպե՞ս է հնարավոր, որ Միացյալ Նահանգներն Իրաքի ժողովրդին օգնելու պատրվակով ներկա լինեն այդ տարածաշրջանում, և նրանց տեղակայման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ կոտորածներ տեղի ունենան, սակայն նրանք ոչ մի քայլեր չձեռնարկեն: Սա չի՞ նշանակում, որ նրանք «Իսլամական պետության» գործընկերներն են: Ւրանը միակ երկիրն է, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Իրանն իր գործողություններով Իրաքում ոչ մի շահ չի հետապնդում, Իրանը Իրաքի նավթի կարիքը չունի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
Զապորոժիեի ավելի քան 30 հազար բնակիչ ցանկանում է ռուսական անձնագիր ստանալ
Զապորոժիեի մարզում ավելի քան 30 հազար մարդ դիմել է ռուսական անձնագրեր ստանալու համար։ «Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:50
ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
15:42
Պիպոյանը՝ տեսչական մարմնի մասին. Խայտառակության մասին բաց գրառում
Արձագանքելով  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությանը՝  «Իրազեկ և...
Աղբյուր` Panorama.am
15:35
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, 6 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝  օգոստոսի 8-14-ը, կատարվել է ընդհանուր 6829  թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ռոբերտ Քոչարյան. Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Անհետ կորածների թիվն ավելացել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո անհետ կորածների...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
15:07
Wildberries-ի հաճախորդները բողոքում են
Wildberries առևտրային հարթակից օգտվող քաղաքացիները մասայաբար բողոքում են ընկերությունից, որը առանց զգուշացնելու 1000 ռուբլուն համարժեք տուգանք է...
Աղբյուր` Panorama.am
14:57
Եգիպտոսի ղպտիական եկեղեցում հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Եգիպտոսում առնվազն 41 մարդ է զոհվել եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Associated...
Աղբյուր` Panorama.am
14:50
Բժշկի խորհուրդը. Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում
Աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով։
Աղբյուր` Panorama.am
14:25
2 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ: ԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր
Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրմալուի տարածքում անհետ կորածների թվում կա Իրանի քաղաքացի
Օգոստոսի 15-ին ժամը 10։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո  հրդեհաշիջման և...
Աղբյուր` Panorama.am
13:56
Պուտինը ցավակցություն է հայտնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել  երևանյան առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու...
Աղբյուր` Panorama.am
13:13
Պայթուցիկ սարքերի մասին կեղծ ահազանգերի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախօրեին, օգոստոսի 14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սյուները պետք է վնասազերծենք, փլատակում հայտնված քաղաքացիների հավանական վայրը հենց այնտեղ է նշմարվում. նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են, տեխնիկայի համալրում...
Աղբյուր` Panorama.am
12:57
Սուրմալուի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Պայթյունից մեկ օր անց. Ի՞նչ է կատարվում Սուրմալուում
Սուրմալու առևտրի կենտրունում տեղի ունեցած պայթյունից մեկ օր անց փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ ...
Աղբյուր` Panorama.am
12:40
Ինչպե՞ս է փոխվել սննդամթերքի արժեքն աշխարհում
Չնայած բերքահավաքի սեզոնին, աշխարհի շատ երկրներում թանկացումներ են նկատվում, այդ թվում՝ պարենային ապրանքների։ Picodi.com-ի վերլուծաբանները...
Աղբյուր` Panorama.am
12:18
Սպառողին մոլորեցնում են. Իրանական աղ՝ հայկական փաթեթավորմամբ
Երևանի խանութներում քաղաքացիները նկատել են՝ հայկական աղի փաթեթավորմանը շատ նման տուփով իրանական աղ է վաճառվում։ Տնտեսվարողն այն աստիճան է...
Աղբյուր` Panorama.am
11:43
Արտակ Զաքարյան. Աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը
ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային,...
Աղբյուր` Panorama.am
11:34
ԱԱԾ. Վերահսկվում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Արայիկ Մկրտումյան. Հենց հիմա մեր երեխաները փլատակներում են
«Մեր երկու երեխեքը՝ ախպորս աղջիիկներն այստեղ են հենց հիմա։ Ախպորս հղի կինը այստեղ է»,-ձեռքով ցույց տալով Սուրմալու առևտրի կենտրոնում...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 402 դրամ: Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի դեպքում ամենացածր...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին
Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին։ Մեկ հոգի տեղում մահացել է։ Ոստիկանության փոխանցմամբ, օգոստոսի 14-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
Բրիտանական ընկերությունների գրեթե երկու երրորդը տուժել է պատժամիջոցների հետևանքներից, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ուկրաինայում հատուկ...
Աղբյուր` Panorama.am
10:38
Պայթունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է. ԱՆ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  6 մարդ մահացել է: Առողջապահության նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն: Նրան ուղեկցել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տիգրան Աբրահամյան. Պայթյունից հետո աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար պետք է շտաբ ձևավորվի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Պայթյունի հետևանքով 6 զոհվածներից երկուսի ինքնությունը պարզված չէ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, հինգ դի և 21...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
21:02 14/08/2022

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}