Հասարակություն 18:21 18/06/2015

«Պատմությունը կրկնվում է…». Ռիչմոնդում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը

ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգակենտրոն Ռիչմոնդում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմը, որը պատրաստվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում և նվիրված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի 25-րդ տարելիցին:  Ֆիլմը ցուցադրվել է հայկական ամենամյա փառատոնի շրջանակում, որը կազմակերպում է Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին: Վիրջինիայի և հարևան շրջանների հայկական համայնքների ներկայացուցիչներից բացի ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ամերիկացի հյուրեր, նաև Ռիչմոնդի քաղաքային խորհրդի պատգամավոր Ջոն Բալիլեսը, ով եղել է նաև այս տարվա ապրիլին քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասսպանության ճանաչման նախաձեռնողը:

Ֆիլմի դիտումից հետո նախագծի ստեղծագործական խմբի անդամ Հայկարամ Նահապետյանը պատասխանել է ներկաների հարցերին:

«Մենք իրավունք չունենք թույլ տալ ադրբեջանցիներին և միջազգային հանրությանը մոռանալ այն մասին, թե ինչ է եղել Բաքվում 25 տարի առաջ»,- հայտարարել է Վաշինգտոնի Սուրբ Աստվածամայր հայկական եկեղեցու նախկին հոգևորական Վրթանես Քալայջյանը:

Ռիչմոնդի բնակիչ Մերի Ան Քերնեկլյանն ասել է. «Պատմությունը կրկնվում է. այն, ինչ տեղի ունեցավ իմ նախնիների հետ պատմական Հայաստանում, հետագայում կրկվել է Բաքվում»:

Նշենք, որ «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:  Նախագծի շրջանակներում 2009 թվականի նոյեմբերից սկսած պատրաստվել է Սումգայիթի, Մարաղայի, «Օղակ» գործողության վերաբերյալ հինգ լեզուներով վավերագրական ֆիլմաշարը, հիմնվել ու գործարկվել է Karabakhrecords կայքը: Հրատարակվել, վերահրատարակվել ու թարգմանվել են մի շարք գրքեր: Նախագծի շրջանակներում պատրաստվել են եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) բրոշյուրներ, որոնք ներառում են տեղեկություններ «Սովորական ցեղասպանություն» նախագծում ընդգրկված իրադարձությունների մասին:
«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը թարգմանված է ռուսերեն և անգլերեն, նախատեսվում են այլ լեզուներով թարգմանություններ ևս: Բաքվի հայերի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որն ընդգրկում է նշված ֆիլմի ցուցադրությունը, անցկացվելու է ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, ֆիլմի սցենարի համահեղինակ, ռեժիսոր Մարինա Գրիգորյանը ավելի վաղ նշել էր, որ Բաքվում հայերի ցեղասպանությունը մնում է մեր տարածաշրջանի մութ էջերից մեկը, այդ ժամանակաշրջանում իրականացված անհայտ էջերից մեկը:

«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի համար, ըստ նրա, հիմք է ծառայել Բաքվի փախստականների հետ հարցազրույցը, որոնց նկարահանումն անցկացվել է ԱՄՆ-ում՝ նախագծի նկարահանող խմբի կողմից: Ֆիլմում օգտագործվել է հիշատակված վկայությունների մի փոքր մասը: Վկայություններն ամբողջությամբ տպագրվելու են ընթացիկ տարվա ամռանը հրատարակվելիք ժողովածուում:

Մ. Գրիգորյանի ներկայացմամբ, ֆիլմի կոնցեպտուալ գաղափարը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձությունների և Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածի միջև անքակտելի կապն է: «Փախստականներից գրեթե բոլորն ընդգծում էին, որ իրենց նախնիներն Արևմտյան Հայաստանից են, Արցախից են: Այսինքն նրանց նախնիներն էլ վերապրել են ցեղասպությունը, դարձել են փախստական»,- նշեցլ էր նա՝ հավելելով, որ փախստականների հուշերը` դարասկզբին Արևմտյան Հայաստանում կոտորածի ենթարկված նախնիների մասին, վկայում են Ադրբեջանի կողմից Թուրքիայի վարած քաղաքականության որդեգրման և հայ ժողովրդի դեմ իրականացված, մի ամբողջ դար ձգվող ցեղասպանության շարունակականության մասին: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:11
Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Թուրքիան փետրվարի 1-12-ը Կարս քաղաքում մասշտաբային զորավարժություն կանցկացնի, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականներ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամը. Սոս Հակոբյան
Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:01
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
Այսօր աշխատում է որոնողական 5 խումբ 4 ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Ճակատեն գյուղում բարձրացվել է ՀՀ-ում թերևս ամենաբարձր հայկական եռագույնը
Այսօր Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց, և համայնքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով
Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։
Աղբյուր` Panorama.am
12:27
Ավտոերթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Քաղաքացիները նախաձեռնել են  ավտոերթեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մեքենաները տարբեր ուղղություններով շրջում են Երևանի փողոցներով,...
Աղբյուր` Panorama.am
11:56
«Infinity» բախվել է կայանած «Chevrolet»-ին, կան տուծաժներ
Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․...
Աղբյուր` Panorama.am
11:55
Իրավաբան. «Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
11:55
17.01.2021. Կորոնավիրուսի 351 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Առողջացել է 157 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Քաղաքագետ. Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.  «Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մելոյան. Ակնհայտ է՝ որևէ ԱԱԾ երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են. Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել...
Աղբյուր` Panorama.am
11:52
Թևան Պողոսյան. Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.  ««Մենք երկար խորհելու ժամանակ և...
Աղբյուր` Panorama.am
11:50
Տեղ համայնքում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել
Սյունիքի մարզի Տեղ համայնքում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ «Պատերազմով պայմանավորված  Սյունիքում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Հունվարի 14-ին ադրբեջանցիները գերեվարվել էին Հացի գյուղի բնակչին
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային...
Աղբյուր` Panorama.am
11:48
ԱԱԾ. Ակնհայտ սուտ է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Տիգրան Աբրահամյան. Թասիբի ճգնաժամ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լարսում 340 բեռնատար է մնացել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:49
Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, արձագանքելով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, գրում է. «Լրտես վիժվածքն ընտրեց...
Աղբյուր` Panorama.am
22:41
Արարատ Միրզոյանի արձագանքը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի...
Աղբյուր` Panorama.am
21:55
Իրավաբան. Արթուր Դավթյանը բավարար հիմքեր կգտնի՞ կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հրապարակել է Միքայել Մինասյանի հրապարակած դիմումի ու ԱԺ որոշումներից մեկի ներքո դրված Արարատ Միրզոյանի դրված...
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է. «…Ազգային անվտանգության ծառայությունը մեկ բան ունի անելու՝ հարուցել քրեական գործ, Արարատ...
Աղբյուր` Panorama.am
21:30
Արթուր Դանիելյան. Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Ու, եթե ձեզ Միքայել Մինասյանի բացահայտումն է ապշեցուցիչ թվում,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում հրապարակեց դիմումը, որի ներքո 2007 թվականի նոյեմբերի 7-ին ստորագրել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Արփինե Հովհաննիսյան. Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական հատուկ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. 1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել  Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հրապարակած  Requiem/8-ը սկսում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Անգղերի ռեստորան»` Հայաստանում
Հայաստանում հանդիպում է անգղերի չորս տեսակ, որոնք ներաառված են Կարմիր գրքում՝ մորուքավոր, սպիտակագլուխ, սև և գիշանգղ տեսակները։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մահացել է Ռոդշիլդների տոհմի ֆրանսիական ճյուղի ղեկավարը
Ֆրանսիացի բանկիր բարոն Բենջամին դե Ռոտշիլդը մահացել է Շվեյցարիայում 57 տարեկան հասակում: «Ֆրանս պերս»-ի հրապարակած տեղեկությունը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել
Չինաստանում՝ Տյանցզինի քաղաքապետարանում, մասնագետները պաղպաղակի խմբաքանակում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել: Sky News-ի տարածած...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նորվեգիա մուտքը կթույլատրվի միայն սահմանին թեստավորելուց հետո
Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունները որոշում են կայացրել, ըստ որի, թագավորություն մտնող յուրաքանչյուրի անձ պետք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
12:36 27/12/2020

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}