«Բիբինս ուտեք», թե՞ «Մենք բոլորս Բիբին ենք»

«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի վերաբերյալ երեկ արդեն ֆիքսել էի, որ ակցիան կրում է տարերային բնույթ, չկա գործողությունների ծրագիր և մարտավարություն, մեծ հաշվով՝ չկա նաև պահանջ:

Նախ՝ ուզում եմ կրկին հիշեցնել, որ վերջնագիրը պահանջ չէ: Նամանավանդ պետությանը (եթե կուզեք՝ երկրի ղեկավարին) ներկայացվող վերջնագիրը: Պետությունն, ի տարբերություն ցուցարարների, առհասարակ՝ ցանկացած սուբյեկտի, ունի ուժի կիրառման լեգիտիմ և մոնոպոլ իրավունք: Հետևաբար պետության հետ ուժի դիրքերից խոսելը (իսկ վերջնագիրն այլ բան չէ) անմտություն է:

Ավելին՝ անմտություն է խոցելի և թույլ վիճակում ագրեսիվ քայլերի դիմելը: Իսկ փողոց փակելը աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած վարչակարգի պայմաններում կարող է դիտարկվել ագրեսիայի ակտ: Եթե այդ փաստը կա, դրա մեկնաբանման և հակազդեցության իրավունքը ևս պետությանն է: Ասել է թե՝ եթե որոշի «մաքրել», ոչ մի հակաքայլ չկա: Իսկ տարատեսակ դեսպանատների ու հանձնակատարների հայտարարություններն ու հորդորները հռչակված խնդիրներին լուծում տալ չեն կարող՝ ըստ սահմանման:

Այսպիսով՝ ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է նկատի ունենան այս բոլոր նրբություններն ու հետագա գործողությունները հարմարեցնեն դրանց: Իսկ դա նշանակում է պահանջների վերաշարադրում և այնպիսի օրակարգի ձևակերպում, որը երկխոսության հնարավորություն կբացի:

Երկրորդ՝ կարևորագույն խնդիրը, որ ակցիայի մասնակիցները պետք է լուծեն, ինքնակազմակերպումն է: Տարերային ցանկացած շարժում, որ անգամ սկզբնական փուլում չունի ներքին կառուցվածք և դերերի բաշխում, ժամանակի ընթացքում (կախված նաև՝ արտաքին գործոններից) շատ արագ պետք է կառուցվածքային որակներ ձեռք բերի, պետք է հայտնվեն լիդերներ, ովքեր պատրաստ կլինեն պատասխանատվություն ստանձնել, ինչպես հաջողությունների, այնպես էլ անհաջողությունների համար: Իսկ նրանց գլխավոր ֆունկցիան պետք է լինի կառավարումը:

Ցանկացած ձեռնարկ, այդ թվում բիզնես-նախագիծ կամ բողոքի ակցիա, հաջողություն կարող է ունենալ միայն էֆեկտիվ կառավարման դեպքում: Ի վերջո «Ոչ թալանին» նախաձեռնության պայքարի հիմնական թիրախը էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում իրականացված անփույթ ու անպատասխանատու կառավարումն է: Իսկ եթե դու ուզում ես քո առջև դրված խնդիրը լուծել, նախևառաջ նման բարձր պահանջներ պետք է դնես ինքդ քո առաջ:

Նախորդ գիշերվա զարգացումները ցույց տվեցին, որ «Բիբինս ուտեք» կարգախոսի տակ փողոց դուրս եկած զանգվածին կառավարելու հարցում նախաձեռնողները Բիբինին չէին զիջում:

Ի վերջո այն, ինչ տեղի է ունեցել Բիբինի ղեկավարած հիմնարկում, միայն նրա անձով պայմանավորված չէ և չի վերաբերում միայն նրա կառավարման շրջանին: Դա, եթե անկեղծ լինենք, մտածողության հարց է, կոռումպացված և բոլոր ռեսուրսներն անձնական շահերի սպասարկմանն ուղղորդելու մտածողության:

Իսկ այդ մտածողությունը, երեկ (և միշտ) առկա էր նաև բողոքի ակցիայում. «ինչ պակաս նախաձեռնող եմ», «ձեզ ո՞վ ա ասել, որ կարաք ժողովրդի անունից խոսել», «բոլորը ժողովուրդ ենք», «պահանջում ենք և վերջ», «ո՞նց կարա չանի», և այլն:
Վստահ եղեք, որ Բիբինի և նրա ենթակաների մտածողությունը նույնն է: Նրանք էլ հավանաբար որոշել են՝ «թանկացնում ենք և վերջ», «ո՞նց կարան չվճարեն»…

Ո՞րն է լուծումը: Շատերը պնդում են՝ հեղափոխությունը: Համաձայնելով մտքի հետ, դեմ եմ ակնկալվող արդյունքին: Մեզ պետք է հեղափոխություն, բայց ոչ թե իշխանությունների փոփոխության, կամ էլ՝ ՀԷՑ-ի ղեկավարության կամ սեփականատիրոջ փոփոխության, այլ մտածողության: Մեզ պետք է նոր մտածողություն, ինչը թույլ կտա գիտակցել մեր իրական շահերն, դրանց իրացման հնարավորություններն ու իրացման էֆեկտիվ եղանակները:

Նախօրեին գիշերը ԱԺ մի շարք պատգամավորներ, որ ներկայացնում էին բոլոր խմբակցությունները, ակցիայի ժամանակ «կենդանի պատնեշի» առաքելություն էին իրականացնում: Գուցե եղել է, պարզապես ես եմ բաց թողել, բայց այնուամենայնիվ ես չտեսա, որ ցուցարարները պատգամավորների հետ քննարկեին հարց, թե օրենսդրական մակարդակով ի՞նչ լուծումներ կարելի է տալ իրավիճակին (օրինակ՝ էլեկտրաէներգիայի սակագինը օրենքով փոխկապակցել նվազագույն աշխատավարձին):

Նման հարցադրումը կլիներ նոր մտածողության դրսևորում: Իսկ եթե դու ժխտում կամ անտեսում ես օրենսդիրների դերը, ու բոլոր հարցերի պատասխանն ակնկալում ես կոնկրետ մեկ մարդուց՝ երկրի նախագահից, դու նրան նաև գերլիազորություններ ես պատվիրակում: Բա ո՞ւր մնացին սահմանադրությունն ու օրենքները:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:23
Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է. Աշոտյան
«Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150,000 մեր հայրենակիցների համար»։
Աղբյուր` Panorama.am
20:17
Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր հարատև խաղաղության մեջ տեսնել ԼՂ-ն, որ իր կյանքի ընթացքում այդպես էլ չիրականացավ. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
20:05
Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն
Այսօր Անթիլիասում մեկնարկել է ու երկու օր կշարունակվի Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվված  «Արցախի իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
Տավուշի մարզի բնակիչները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
19:34
Անիում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}