Ուֆայում կայանալիք հանդիպմանը Իրանի և ՌԴ նախագահները կքննարկեն ռազմական ոլորտի համագործակցությանն առնչվող հարցեր
«Ուֆայում կայանալիք հանդիպմանը Իրանի և ՌԴ նախագահները կքննարկեն ռազմական ոլորտի համագործակցությանն առնչվող հարցեր»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Սպուտնիկ» լրատվական կայքին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ՌԴ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 9-ին Ուֆայում նախատեսված է Իրանի և Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի օրակարգում ընդգրկված է ռազմական ոլորտում համագործակցությանն ու միջուկային ծրագրին առնչվող հարցերը:
Նշենք, որ Իրանի և ՌԴ նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերին Բիշկեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիման շրջանակներում:
Ռոհանին և Պուտինը վերջին անգամ հանդիպել են 2014թ. Աստրախանում, այս անգամ մերձկասպյան երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում: