Աշխարհի տխուր հուշարձանները (լուսանկարներ)
Հուշ-արձան: Բառն ինքնին հուշում է, թե ինչի համար են ստեղծվում: Նույնիսկ մեծ իրադարձություններին ու հայտնի մարդկանց սպառնում է մոռացությունը: Դրա համար են հուշարձանները:
Ofigenno-ն հավաքել ու հրապարակել է աշխարհի ամենատխուր հուշարձանները, որոնց նայելիս սիրտդ կծկվում է և ուզում ես լացել: Դրանցից մի քանիսը մարդկանց հիշեցնում են իրադարձությունների ու երևույթների մասին, որոնք չպետք է կրկնվեն:
Մինչ արտասահմանյան լրատվամիջոցի ընտրած լուսանկարներին անցնելը ներկայացնենք երևանյան արձաններից մեկը՝
Ծիծեռնակաբերդի համալիրի տարածքում տեղադրված «Մոխիրներից հառնած մայրը»:
2002 թ. հունիսի 1-ին Մարզահամերգային համալիրի հետնամասում տեղադրվեց երեխային գրկած սարսափահար փախչող կնոջ արձանը: 2,2 մետր բարձրության բրոնզե ու բազալտե արձանի հեղինակն է Ռոստամ Ավետիսյանը: Արձանը նվիրված է 1915թ. եղեռնի նահատակներին ու հրաշքով փրկվածներին : Արձանի պատվանդանին գրված է. «Սա հիշեցնում է այն անլուր ոճիրը, որը գործվեց իր հավատքն ու ազգային ժառանգությունը չուրացած հայ ժողովրդի նկատմամբ»:
Բուդապեշտում ծովափի կոշիկները
Այն բացվել է 2005 թ, ափին սպանված հրեաների հիշատակին: Ֆաշիստները ստիպել են մարդկանց հանել կոշիկները: Այնուհետև կապել են միմյանց, հետո կրակել են մեկին: Սպանվածը ծովն է ընկել՝ իր հետևից տանելով մյուսներին: Այդպես նրանք տնտեսել են փամփուշտները, իսկ կոշիկները հետո վաճառել են: Ափին 60 զույգ կոշիկ կա՝ տղամարդու, կանացի, մանկական: Զոհերի հստակ թվի մասին մինչ այսօր էլ ոչ ոք ոչինչ չգիտի…
Խատիկոն
Այս պատմությունը գիտեն շատերը, ովքեր դիտել են համանուն ֆիլմը: Կայարանում ամեն օր շունը դիմավորում էր աշխատանքից վերադարձող տիրոջը: Բայց մի օր տերը չկարողացավ հանդիպել շանը, նա ինֆարկտից մահացել էր: Շունը կայարանում տիրոջը սպասեց 10 տարի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանը վնասվեց, սակայն 1948-ին վերականվել է:
Ծակծկված անձրևանոցով աղջիկը
Հուզիչ արձան է: 1999-ի մայիսին Մինսկում նշում էին դպրոցական վերջին զանգը: Բոլորը զբոսնում էին քաղաքում: Հանկարծ հորդառատ անձրև սկսվեց: Մարդիկ շտապեցին թաքնվել ստորգետնյա անցումում, ինչ հետևանքով հրմշտոց սկսվեց: Մահացավ 53 մարդ, նրանցից ընդամնեը երեքն էին, որ 30 անց էին:
Չծնված երեխաներ
Ռիգայում արձանը տեղադրել են այն մարդկանց հիշատակին, ովքեր այսօր կարող էին մեզ հետ լինել:
Հղիության արհեստական ընդհատման հետևանքով չծնված երկու արձան էլ կա՝ Սլովակիայում և Սուրգուտում: Այն կոչվում է. «Մի լացիր, մայրիկ, ամեն դեպքում ես քեզ սիրում եմ…»: Արձանի մի մասը պատրաստված է բյուրեղապակուց:
Այրված գրքեր
Արձանը տեղադրվել է 1995-ին Բեռլինում, ստորգետնյա դատարկ գրադարակներ են: Արձանի վրա գրված է՝ «Այս հրապարակում 1933 թ. մայիսի 10-ին նացիստները գրքեր են այրել»: Հետո Հենրիխ Հայնեից մեջբերում է. «Դա ընդամենը նախերգանքն է, որտեղ գրքեր են վառում, ապա մարդիկ են այրվում»:
Մյուս արձանները՝ սկզբնաղբյուր կայքում: