Թուրքիայում մեկ օրում ձերբակալել են մոտ 800 սիրիացի փախստականի
Թուրքիայի զինվորականները հուլիսի 6-ին ձերբակալել են 768 մարդու, ովքեր փորձել են անօրինական Սիրիայից մտնել Թուրքիայի տարածք: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Բացի այդ, Թուրքիայում հուլիսի 2-ին բռնել էին 3 մարդու, ովքեր կասկածվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» անդամներ լինելու մեջ: Նրանց ուղարկել են երկրի հարավում գտնվող Շանլիուրֆա քաղաքի բանտ:
Թուրքիան Սիրիայում 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով ուժեղացրել է հյուսիսային սահմանի հսկողությունը: Այս ընթացքում վերջինս ընդունել է մոտ 2 մլն սիրիացի փախստականի:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորականների շրջանում վերջին օրերին ակտիվացել են Սիրիա ներխուժելու քննարկումները, թեև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Սիրիա ներխուժելու մասին խոսք չկա, սակայն Թուրքիան «ժամանակ չի ձգի», եթե սիրիական սահմանից իր անվտանգությանը սպառնան:
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ