Մշակույթ 11:27 16/07/2015

Մշակույթի նախարարություն. Օձունի գյուղապետը լարվածություն է ստեղծում հուշարձանի շուրջ

Մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես եկեղեցու վերաբերյալ.

«Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես (Սբ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է: Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Արդյունքում հաղթող ճանաչված «Սերվետ» ընկերության ճարտարապետ Մ. Հակոբյանի կողմից կազմվել է հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը /հարկ ենք համարում նշել, որ ճարտարապետ Մ. Հակոբյանը երկար տարիներ զբաղվել է Օձունի տաճարի ուսումնասիրման և չափագրման աշխատանքներով/, որոնք քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել մասնագետների հավանությանը:

Իր հերթին հուշարձանի հետագա պահպանության խնդրով մտահոգված մոսկվաբնակ հայազգի բարերար, արմատներով Օձուն համայնքից Մ. Ձավարյանը ցանկություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հուշարձանի վերականգնման գործընթացին: Մ. Ձավարյանի կողմից ստեղծված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ հուշագիր, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը տրամադրել է եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ հիմնադրամը` վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը:

Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար շինվերականգնման կապալառու կազմակերպություն ընտրելու համար «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից ստեղծվել է մրցութային և գնահատող հանձնաժողովներ: Մրցույթին ներկայացվել է 8 հայտ: 2012 թ. մարտի 26-ին գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի լրակազմը, վերականգնման աշխատանքներին վերաբերող գնային առաջարկները, և արդյունքում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից հաղթող է ճանաչվել «Լևգուկ» ընկերությունը: 2012 թ. մայիսի 23-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը շինվերականգնման աշխատանքների կապալի պայմանագիր է կնքել «Լևգուկ» ընկերության հետ, հաջորդիվ նաև՝ հեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրեր համապատասխան կազմակերպությունների հետ: Այնուհետև, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել հուշարձանի վերականգնման աշխատանքների թույլտվություն ստանալու դիմում, և սահմանված ընթացակարգով` 2012 թ. հուլիսի 11-ին ստացել է վերականգնման աշխատանքները կատարելու թույլտվություն՝ 1 տարի ժամկետով, իսկ 2013 թ. վերականգնման աշխատանքների թույլտվությունը տրամադրվել է 2 տարի ժամկետով:

Մշակույթի նախարարության օժանդակությամբ ծրագիրը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական և 2013 թ. օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից:

Հուշարձանի վրա վերականգնման աշխատանքները կատարվել են երեք տարիների ընթացում: 2012-2013 թթ. հուշարձանի վերականգնման ծրագիրը ֆինանսավորվել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջոցով. գումարը կազմել է 162.7 մլն ՀՀ դրամ, իսկ 2014 թ. շինարարական կազմակերպությունն ուղղակիորեն 114.8 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորվել է Մովսես Ձավարյանի կողմից /այդ պահին Մովսես Ձավարյանն արդեն իսկ դուրս էր եկել իր նախաձեռնությամբ ստեղծած բարեգործական հիմնադրամի կազմից/: Այսպիսով, հուշարձանի վերականգնման համար՝ ըստ նախագծային արժեքի, տրամադրվել է 277,5 մլն ՀՀ դրամ:

Հուշարձանի վերականգնման ընթացքում ծագած առանձին խնդիրներ հստակեցնելու նպատակով՝ բնագավառի փորձառու մասնագետների, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչների (Ա. Դավթյան, Վ. Շերմազանյան) մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել և՛ հուշարձանի տարածքում, և՛ մշակույթի նախարարությունում: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներն էլ աշխատանքային կարգով բազմիցս մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել
խնդիրների լուծմանը, որոնց ծագման հիմնական պատճառ էր հանդիսացել հեղինակային հսկողության պայմանագրի բացակայությունը՝ վերջին ժամանակահատվածում /մոտավորապես 1,5 տարի/:

Ի դեպ, համագործակցության շրջանակում, Մովսես Ձավարյանն երկու անգամ հանդիպել է մշակույթի նախարարի և բազմիցս՝ նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի հետ, և առաջացած բոլոր հարցերը քննարկվել ու ստացել են անհրաժեշտ լուծումներ:
Արդյունքում, 2012-2014 թթ. ամբողջովին կատարվել են մրցույթային փաթեթով նախատեված ծավալները, մասնավորապես՝ ուժեղացվել են տաճարի գմբեթարդն ու թաղերը, կանխվել են գմբեթարդում և թմբուկի վրա առկա ճաքերի հնարավոր ընդլայնումները, ամբողջությամբ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, նորոգվել և ամրակայվել են հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան զանգաշտարակները, իրականացվել են արտաքին երեսապատերի խարխլված և կազմաքանդված հատվածների քանդման և վերաշարման, պատերի կարանախցման աշխատանքները և այլն: Այսպիսով, վերացվել են հուշարձանին վնաս պատճառող խնդիրները, մասնավորապես՝ մթնոլորտային ջրերի ներթափանցումը և պատի միջուկի խոնավացումը:

Կարևորելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում հուշարձանի հետագա պահպանությանը նպատակաուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, ՀՀ մշակույթի նախարարությունը գտնում է, որ հայոց մշակութային ժառանգության մաս կազմող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները չպետք է լինեն միայն պետության և անհատների հոգածության առարկա: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաև տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաև Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով և անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ:

Մեկ անգամ ևս հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները և փաստում, որ հուշագիրը ստորագրած կողմերը՝ կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունները: Վերջինիս վկայությունն է՝ ս. թ. հունիս ամսվա ընթացքում, Մ. Ձավարյանի հետ ունեցած աշխատանքային հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաև իրականացված աշխատանքների ծավալներից դուրս՝ նոր ծավալի աշխատանքների ֆինանսավորման հարցը»:

Թեմայի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Վ. Շերմազանյան. Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները ձախողված չեն
Կքննարկվեն Օձունի տաճարի վերականգնման աշխատանքների նախագծային տարբերակները. Հրավիրվում են մասնագետներ
Գեղանկարիչներն աջակցում են Օձունի եկեղեցու վերականգնմանը
Հայտարարվել է Օձունի վանքը վերականգնող կազմակերպության մրցույթ
Մասնավոր հատված-պետություն համագործակցություն. Վերականգնվելու է Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրենը ակնկալում է մշակույթի նախարարության միջամտությունը
Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողի անունը հայտնի է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:09
Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ, որը մինչ օրս գործում է. Ջհանգիրյան
«Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել բոլոր երեք՝ «Լուսավոր Հայաստանին», «Բարգավաճ Հայաստանին» և «Իմ...
Աղբյուր` Panorama.am
13:03
ԼՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը, քանի որ իշխանականները «կամք չունեցող» անձինք են և շարժվում են մեկ հոգու կամքով
«Իմաստ չունի մասնակցել մի նիստի, որտեղ որոշում կայացնող 82 պատգամավորները չունեն սեփական կարծիքը և առաջնորդվում են մեկ որոշմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ադամ Շիֆ․ Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է
Շիֆը, խոսելով Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման մասին, հույս հայտնեց, որ այս ապրիլին կունենանք նաև նախագահական ճանաչում։
Աղբյուր` Panorama.am
12:54
Ակցիա. Այս անհայրենիքները մի օր էլ կհայտարարեն, որ Հայաստանը թուրքական է
«Մի քանի օր էլ չի անցել այն օրից, երբ դավաճան ու անհայրենիք Նիկոլ Փաշինյանը հենց այս շենքի ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական է։ Ես...
Աղբյուր` Panorama.am
12:44
Անվախ ղեկավարը պետք է կարողանա լավագույնս բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական. Պողոսյան
«Ամոթ է, եթե Հայաստանի ղեկավարը տարածաշրջանում միակ, իրականում պատմական հայկական քաղաքի մասին, որը գոյություն ունի այսօր Հայաստանում ու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մարզերի դպրոցներում առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման...
Աղբյուր` Panorama.am
12:24
ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ իշխող «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԱՄՆ-ում ավելի քան 120 մարդ մեղադրում է հունվարի 6-ի անկարգությունները կազմակերպելու մեջ
ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգություններ կազմակերպելու և Կապիտոլիումի գրավման մեջ: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:06
Հունաստանի վարչապետ․ Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը, կդիմենք դատարան
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական...
Աղբյուր` Panorama.am
12:01
Օտարերկրյա քաղաքացուն սպանելու համար Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի 24 գրոհային
Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
Պարգև սրբազանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահ է՝ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, դեռ շատ...
Աղբյուր` Panorama.am
11:51
ՀՀ ԱԳՆ․ ԵԽ-ն կրկին փաստեց՝ ԼՂ հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը
Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:
Աղբյուր` Panorama.am
11:46
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել
Արցախում երեկ կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  8 նոր դեպք: Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ակցիա ԱԺ դիմաց. «Այսօր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անօրինականություն է ուզում անել»
Ազգային Ժողովի դիմաց այս պահին բողոքի ակցիա է։ Մասնակիցներն այսօր էլ ահազանգում են՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն օրը հղի է նոր վտանգներով,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Շրջանառվում է Ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ:...
Աղբյուր` Panorama.am
11:33
ՊՆ. Աշխատակիցներին փոխանցված գումարներն ընդամենը աշխատավարձի կանխավճարն են
ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակում տարածված լուրերը, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ «Լուրը չի...
Աղբյուր` Panorama.am
11:27
Արցախում հայտնաբերվել են երեք քաղաքացիական անձանց և մեկ զինծառայողի աճյուններ
Արցախում նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Արցախի արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
11:22
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկենն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին
ԼՂ-ում ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի աջակցությունը Ադրբեջանին
Աղբյուր` Panorama.am
11:12
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները
Ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել
Աղբյուր` Panorama.am
11:06
Սառնարանի անջատման պատճառով ԱՄՆ-ում ոչնչացվել է Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին
Բոստոնի հիվանդանոցներից մեկում պահվող Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի գրեթե 2000 դոզան ոչնչացվել է, երբ դռնապանը պատահաբար անջատել է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Թուրք գեներալ․ Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Աշտարակում 18-ամյա երիտասարդ է սպանվել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:50-ին,, «Աշտարակի բժշկական կենտրոն», ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
10:47
ԱՄՆ-ը պատրաստվում է միանալ կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհը կանգնած է կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը բաշխելու հարցում...
Աղբյուր` Panorama.am
10:41
ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես
Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ճապոնացի դաշնակահար Ականե Սակային:
Աղբյուր` Panorama.am
10:35
Արսեն Բաբայան. Որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել անկախ դատավորներին
Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհդր անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է. «Ֆեյսբուքից տեղեկացա, որ...
Աղբյուր` Panorama.am
10:31
50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում տեղակայված խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և փախստականների շարասյուները: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Սոս Հակոբյան. Ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է. «Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}