Տարածաշրջան 17:08 17/07/2015

Ալիևի ելույթը իր կառավարությունում և միջազգային հանրության ցանկալի արձագանքը

Իլհամ Ալիևն իր կառավարության կիսամյակային նիստը վերածել է Հայաստանի և աշխարհի դեմ հերթական սպառնալիքների, հոխորտանքի և շանտաժի հերթական անլուրջ շոուի:

Հուլիսի 13-ին կայացած կառավարության նիստին Իլհամ Ալիևը նորից հայտարարել է, որ Ադրբեջանը հասել է «պատմական հաջողությունների» երկրի զարգացման ընթացիկ փուլում, իսկ սոցնպաստ ստացողների 20%-ը (թերևս կապված է ադրբեջանական նորագույն պատմագրության մեջ այս թվի էմոցիոնալ նշանակությամբ): Ավելին, ձեռք բերված հաջողությունները ամրապնդելու համար Ադրբեջանը, նախագահի Ալիևի խոսքով, անհրաժեշտ պատրաստություններ է տեսնում Հայաստանը քարտեզի վրայից վերացնելու համար, որից հետո միայն աշխարհում հնարավոր կլինի տարածել բազմամշակութայնության և հանդուրժողականության հին ադրբեջանական արժեքները՝ հաստատելով միջազգային անվտանգություն և խաղաղություն:

Դեռ ավելին, արյունոտ հակամարտություններով լի Մերձավոր Արևելքի և տնտեսական և բարոյական ճգնաժամ ապրող Եվրոպայի սահմանին գտնվող Ադրբեջանը շարունակում է մնալ կայունության կղզյակ և ծաղկել՝ աննախադեպ հաջողություններ գրանցելով կյանքի բոլոր ոլորտներում, իսկ Եվրոպական խաղերին մասնակցող մարզիկները, պարզվում է, չէին ուզում լքել այդ ծաղկուն երկիրը մրցումներից հետո:

Եվ այդ արագ ու դինամիկ զարգացող հասարակության նկատմամբ Եվրոպան անարդար քաղաքականություն է վարում: «Դեռ ինչքա՞ն կարելի է վիրավորել Ադրբեջանին» այդ կողմնակալ և մտացածին մեղադրանքներով, որ ներառվում են ԵԽԽՎ կամ Գերմանիայի Բունդեսթագի բանաձևերում՝ զարմանում և զայրանում է նախագահ Ալիևը, սպառնալով, որ իր երկիրը ամեն պահի կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից:

Ինչպես Բաքվում անցկացված Եվրատեսիլի ընթացքում, Եվրոպական խաղերի ժամանակ ևս միջազգային առաջատար ԶԼՄ-ները և իրավապաշտպան կազմակերպությունները ունեցան անթիվ հրապարակումներ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և բնակչության՝ հիմնարար իրավունքներից զրկված լինելու մասին, նշելով, որ էներգակիրների արտահանումից ստացված եկամուտները շարունակում են ծառայեցվել միայն իշխող վերնախավի պահանջներին և քմահաճույքին: Արդյունքում՝ Ադրբեջանի իշխող ընտանիքը և նրանց հետ կապակցված վերնախավը, որոնք հույս ունեին Խաղերի դրական օրակարգով մեղմել իրենց նկատմամբ քննադատությունը, ավելորդ ուշադրություն գրավեցին և կրկին հայտնվեցին հերթական կոռուպցիոն և այլ սկանդալների կիզակետում:

Իրենց հզորության վերաբերյալ տարիներ շարունակ հաճելի հեքիաթներ լսող, հանուն «Լեռնային Ղարաբաղի ազատագրման» ամեն ինչի դիմացող Ադրբեջանի հանրությունը ստացավ հերթական կազդուրող «մերսման կուրսը», իսկ Ալիևը իր իշխանության պահպանման համար անհրաժեշտություն տեսավ հեքիաթի նոր գլուխ հրապարակելու:

Ինչևէ, հեռուստացույցի և սառնարանի միջև այս «մրցակցության» մեջ առաջնություն կարող է ստանալ սառնարանը: Չնայած գնաճի և բնակչության եկամուտների ավելացման դրական դինամիկայի մասին Ալիևի հավաստիացումներին՝ ընթացիկ տարվա փետրվարին երկրի Կենտրոնական բանկը ստիպված եղավ գերարժևորված մանաթի փոխարժեքը նվազեցնել 35%-ով, ինչը շեշտակի ազդեց բնակչության գնողունակության վրա, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում նավթի գների 47% նվազման պատճառով ստիպված եղավ նաև չեղարկել մանաթի փոխկապակցումը ԱՄՆ դոլարի հետ, քանի որ երկրի արտահանման զամբյուղում 95%-ը և կառավարության եկամուտների 70%-ը նավթի և գազի արտահանումից ստացված գումարներն են: Այս առումով զարմանալի և զվարճալի է թվում Ալիևի հավաստիացումը ընդամենը 3.5% գնաճի մասին:

Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ Ալիևի դատողությունները, ինչպես միշտ, ուղղված են ներքին լսարանին, քանի որ միջազգային հանրության համար «միջազգային իրավունքի նորմերը չեն գործում», «ուժեղը միշտ ճիշտ է» և «Հայաստանին պետք է մաքրել քարտեզի վրայից» և այլ նման հայտարարությունները նույնիսկ դառը ծիծաղ չեն առաջացնում: Մեկ այլ նշան, որ գահաժառանգ նախագահի ելույթը ուղղված է ներքին լսարանի մոտ ազգայնական կրքեր բորբոքելու և սեփական իշխանությունը այդ ալիքի վրա ցեմենտելու ու պահպանելու վեհ գաղափարին:

Ալիևը իր ելույթի այդ մասն ավարտում է երկրի ներսում «հինգերորդ շարասյան մնացորդների» մասին հիշեցնելով, ինչը նոյեմբերին կայանալիք պառլամենտական ընտրություններից առաջ հող է նախապատրաստում քաղաքականապես անհուսալի տարրերի նկատմամբ նոր զտումների համար:

Բունդեսթագի հունիսի 12-ի բանաձևը, ինչպես նաև գերմանական մամուլում չդադարող քննադատական հրապարակումները Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի և համատարած կառուպցիայի վերաբերյալ ընդհանրապես հունից հանեցին Ալիևին: «Այդ բոլոր բանաձևերը թղթի կտորներ են», - եզրափակել է Ալիևը, իր երկրում մարդու իրավունքների վերաբերյալ քննադատական բանաձևերի հետ մեկտեղ աղբամանը ուղարկելով, մասնավորապես, ԵԽԽՎ-ում «խավիարային դիվանագիտության» հաջողությունը հանդիսացող այլ բանաձևերը:

Այսպիսով, Ալիևի հերթական շոուն, համեմված այլատյացության և սեփական գերարժևորման դատարկ, բայց արդեն ոչ զվարճալի հայտարարություններով, հիշեցնում է Սադդամ Հուսեյնի և Մուամմար Քադդաֆիի դասերը, երբ միջազգային հանրությունը երկար ժամանակ հանդուրժում էր նավթային բռնակալներին, բայց հետո ստիպված եղավ ոչ միայն միլարդավոր դոլարներ ծախսել միջազգային խաղաղության և կայունության վերականգնման համար, այլև վճարել անգործության դիմաց հազարավոր մարդկային կյանքերի գնով:

Հեղինակ` Ս.Ա



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին 4 գյուղերի մոտալուտ վերադարձի մասին տեղեկությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}