Պատգամավորների համար, հնարավոր է, հայերենի իմացությունը սահմանադրորեն պարտադիր լինի
«Ազգային ժողովում պատգամավորների մեծ մասը հայերենի հետ կապված խնդիրներ ունի, և մենք փորձել ենք պատգամավորների համար լեզվի իմացությունը դարձնել սահմանադրական նորմ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Նա ասաց, որ Հանձնաժողովի անդամները նման դրույթ նախատեսել են և մտադիր են հետևել հասարակության արձագանքին ու եթե անհրաժեշտ լինի դրա սահմանման մեխանիզմները Հայաստանի օրենսդրության մեջ կգտնվեն:
«Ղազախստանում օրինակ, պատգամավորը ղազախերենի տեստը չանցավ և չընդգրկվեց համամասնական ցուցակի մեջ: Մենք ազգային ժողովում տեսել ենք, որ մեծ պրոբլեմներ կան այս խնդրի հետ կապված, շատ քննարկումներ ունեցանք այս հարցի շուրջ: Մեզ պետք է որ քննարկումներ լինեն, ինչից հետո մեխանիզմներ կգտնվեն», -հավելեց սահմանադրագետը:
Նախորդող հրապարակումներ՝
Պատերազմի ժամանակ վարչապետի՝ ԶՈւ ղեկավարումը ստանձնելու մասին դրույթը լուրջ հակափաստարկներ չունի. Պողոսյան
Սահմանադրության նախնական տարբերակով, պատերազմի ժամանակ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է
ՀՀ նախագահն ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ. Նոր Սահմանադրություն
Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով
Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ