Քաղաքական 19:38 17/07/2015

ԵՄ-ն խորացնում է հարաբերությունները Հայաստանի հետ` նոր ԵԽ բանաձևի համաձայն. ԵԽ պատգամավոր Կովաչև

Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) ընդունեց բանաձև Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Այն հարցի շուրջ, թե ինչ կարևորություն ունի տվյալ փաստաթուղթը Հայաստանի և Ղարաբաղի համար և համագործակցության ինչ նոր հեռանկարներ է այն ենթադրում, Panorama.am-ը զրուցել է Եվրոպական խորհրդարանում Բուլղարիայի պատգամավոր, Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհրդի անդամ դոկտոր Անդրեյ Կովաչևի հետ:

Կովաչևի խոսքով ԵԽ-ի նոր բանաձևը կոչ է անում, որպեսզի Եվրոպական հարևանության քաղաքականությունն (ԵՀՔ) այսուհետ դրսևորի անհատականացված մոտեցմում և ճկունություն ԵՀՔ անդամ երկրների հանդեպ, ինչը տարբերվում է նախկինում կիրառվող «բոլորի համար միանման» (one-size-fits-all) մոտեցումից, որը այնքան էլ հարմարեցված չէր առանձին երկրների իրականությանը:

«Այն երկրները, որոնք չեն ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, բայց ցանկություն ունեն համագործակցել ԵՄ-ի հետ իրենց նախընտրած ձևաչափով, պետք է ունենան այդ հնարավորությունը», - ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:
Ըստ Կովաչևի՝ ԵԽ-ն ցանկանում է, որ Հայաստանը շարունակի իր որդեգրած եվրոպական ուղղությունն ու իր քայլերը եվրաինտեգրման ուղղությամբ և համագործակցի ԵՄ-ի հետ այն ոլորտներում, որոնք հետաքրքրում են Հայաստանին: Դրանց թվում են` վիզաների դյուրացումն ու ազատականացումը, կաշառակերության դեմ պայքարը, ժողովրդավարության կառուցումը, ՀՀ-ի մասնակցությունը ԵՄ կառույցներին ու ծրագրերին, ինչպիսին են FRONTEX-ը, EUROPOL-ը կամ Erasmus-ը և այլն:

«Բանաձևը նաև նախատեսում է ամրապնդել ԵՄ-Հայաստան համագործակցությունը տնտեսական և անվտանգության ոլորտներում և իրականացնել ծրագրեր, որոնք կբարելավեն Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը», - ընդգծեց նա՝ կարևորելով վերջին կետը: Այսպիսով, նոր բանաձևը նախատեսում է նոր հարթակ ԵՄ-Հայաստան համագործակցության համար:

Անվտանգության ոլորտում համագործակցության համատեքստում դոկտոր Կովաչևը մասնավորապես ընդգծեց Հայաստան-Թուրքիա սահմանի բացման կարևորությունը՝ ասելով, որ «ԵԽ-ն կոչ է անում Թուրքիային բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ և ավելի բաց լինել»:

Նա նաև նշեց, որ ԵԽ-ն պետք է խթանի երկու կողմերի միջև երկխոսությունը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն սահմանը բացելու ուղղությամբ: Նրա խոսքով այս նպատակին հասնելու համար ԵԽ-ն փորձում է զրուցել բոլոր կողմերի հետ բոլոր հնարավոր ձևաչափերով, ինչպես նաև օգտագործում է տարածաշրջանային կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրոնեստը (որտեղ Հայաստանը շատ ակտիվ է) և համաեվրոպական կառույցները, ինչպիսիք են եվրոպական կուսակցությունները:

ԵԽ նոր բանաձևում կան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետեր: Այն մասնավորապես ընդգծում է ԵՄ հարևանության շրջանակներում առկա հակամարտությունների խաղաղ լուծմանն աջակցելու անհրաժեշտությունը և նշում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել նորարարական մոտեցումներ ու միջոցներ հասարակական երկխոսությունը խթանելու ուղղությամբ:

Մեկնաբանելով բանաձևի այս կետը՝ Կովաչևն ասաց, որ տվյալ միջոցները նախատեսում են խթանել հայերի և ադրբեջանցիների միջև շփումներն ու երկխոսությունը՝ որպես վստահության ամրապնդման միջոց:

«Մենք որպես խորհրդարան կարող ենք միայն հորդորել ու կոչ անել կողմերին հասնել հակամարտության լուծման, սակայն ԵՄ-ն ռազմական ուժ չի ներկայացնում իրենից և նրա գործողությունների շրջանակը սահմանափակ է», - հիշեցրեց պատգամավորը:
Կովաչևը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանն ընդունում է Մինսկի խմբի ձևաչափը, ինչպես նաև Աքվիլայում սահմանված Մադրիդյան սկզբունքները որպես հակամարտության կարգավորման հիմք:

«ԵՄ-ն կարող է քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ, բայց հիմնական ձևաչափը շարունակում է մնալ Մինսկի խումբը», - ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:52
«Օմիկրոն»-ի արագ տարածման պատճառով համաճարակաբանները տարեց բնակչությանը կոչ են անում ստանալ խթանիչ դոզա
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի արագ տարածման պատճառով Վրաստանում համաճարակային զարգացումը դժվար է գնահատել։ Համաճարակաբանները,...
Աղբյուր` Panorama.am
19:41
ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա աշխատանքներ են տարվում․ Նիկոլոզ Սամխարաձե
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աշխատում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա։ «Ալիք մեդիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի չեմպիոնները
Հունվարի 21-ից 23-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը։ Մրցմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը,...
Աղբյուր` Panorama.am
19:20
Անհարմար հարցեր մանկաբարձ-գինեկոլոգին
Չկան ավելի վտանգավոր մարդիկ, քան համացանցում՝ հատկապես կանանց փակ խմբերում առողջության, գինեկոլոգիայի, ծննդաբերության  և այլ շատ խիստ...
Աղբյուր` Panorama.am
19:17
«Հետք»-ի տեղեկություններով,Արմեն Սարգսյանն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր
«Հետք»-ը գրում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման արարողություն
N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, հայտնում է ՊՆ-ն։ «Նորակոչիկները...
Աղբյուր` Panorama.am
19:02
Արձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով այսօր տեղի ունեցած ՄԻՊ ընտրությանը, գրում է․ «Այսօր նշանակվեց, ներեցեք՝...
Աղբյուր` Panorama.am
18:52
Արմեն Սարգսյանն անելու էր առավելագույնը փախուստի դիմելու համար. Նաիրա Զոհրաբյան
«Հրաժարականն անսպասելի չէր և այս իրավիճակում Արմեն Սարգսյանն անելու էր առավելագույնը  փախուստի դիմելու համար, ինչպես ժամանակին արեց...
Աղբյուր` Panorama.am
18:45
Bloomberg Economics․ Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է
«Bloomberg Economics»-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ կենտրանական բանկի (FED) կողմից տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Թուրքիան...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ստացվում է՝ Սայաթ Շիրինյանին պարզապես առևանգել են․ Վահե Եփրիկյան
Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․ «Եթե ոչ ծանուցագիր են ուղարկել, ոչ հրավիրել են, այլ բերման ենթարկելու պայմանների կոպտագույն խախտմամբ...
Աղբյուր` Panorama.am
18:34
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4342 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 17-ից 24-ը մարզերում պարբերաբար...
Աղբյուր` Panorama.am
18:25
Դադիվանքի վերադարձած հոգևորականներին հանձնվել են պետական պարգևներ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում տեղի են ունեցել ընտրություններ
Կիպրոսի թուրքական հատվածի ինքնահռչակ հանրապետությունում հունվարի 23-ին անցկացվել են այսպես կոչված խորհրդարանական ընտրություններ, գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Թուրքիայի «Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում...
Աղբյուր` Panorama.am
17:49
Եթե վարչապետն ասում է՝ բռնելու եմ շինեմ ընդդիմությանը, ապա այդ ընդդիմությունը շատ ավելին կարող է ասել. Ռուբիկ Հակոբյան
«Այսպիսի գայթակղություն կա երիտասարդ ՔՊ պատգամավորների մոտ՝ իրենք իրենց իրավունք են վերապահում նշանակել մեղավորներ»,- Գիտության,...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ահազանգ. Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին
Փաստաբան Բենիկ Գալստյանն ահազանգում է. «Մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեսսին աղոթել է և Հռոմի պապի ստորագրությամբ շապիկ նվեր ստացել
«Վատիկանի առաջին պաշտոնական մարզաշապիկը այսօր ես Լիոնել Մեսսիին նվիրեցի։ Այն ստորագրել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մեսսին հավատացյալ մարդ է,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ավտոճանապարհները՝ ժամը 17։00-ի դրությամբ
Հունվարի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի (Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
17:21
Դեմիրթաշը հիմա էլ դատվում է Դավութօղլուին վիրավորելու համար
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուբեն Մելիքյան. Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ
Այսպես ՄԻՊ չեն ընտրում։
Աղբյուր` Panorama.am
17:04
Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Աժ-ում աշխատողն լրագրողները մասնավորապես հարցեր էին ուղղում...
Աղբյուր` Panorama.am
16:45
ՔՊ-ն իր համար ԻՊ ընտրեց
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կրթությանը հասցված վնասի ծավալները «գրեթե անհաղթահարելի են». ՅՈՒՆԻՍԵՖ
Ավելի քան 635 միլիոն սովորող դեռևս տուժում է դպրոցների լրիվ կամ մասնակի փակ լինելու պատճառով: Կրթության միջազգային օրվան ընդառաջ և ՔՈՎԻԴ-19...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պնդում է՝ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Նա նշեց, որ Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
16:13
Արտակ Զաքարյան. ...Ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է
ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ինչպե՞ս կարելի է ձեր իսկ իշխանության ժամանակ տեղի ունեցած աղետը չհամարել ամենամեծ ողբերգություն. Արծվիկ Մինասյան
«Եթե գործադիր իշխանությունը կարող է քննադատել Արման Թաթոյանին, քանի որ մարդու իրավունքների խախտումը հենց գործադիր իշխանության հիմնական...
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Սարգսյանն այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է. Վարդևանյան
«Արմեն Սարգսյանը այս 4 տարիների ընթացքում, ըստ էության, այս իշխանությունների գրեթե  բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արմեն Գևորգյան. Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն իր հոդվածում գրում է. «Այսօր ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
15:46
ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ ընտրում են Մարդու իրավունքների պաշտպան
Ազգային ժողովում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}