Հասարակություն 14:25 21/07/2015

«ASİMDER»-ը սպառնում է խափանել հայերի պատարագը Վանի Սբ. Խաչ եկեղեցում

Թուրքական «ASİMDER» (այսպես կոչված` Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն) հակահայկական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են խոչընդոտել հայերի կողմից Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի անցկացումը: Այս մասին գրում է ermenihaber.am կայքը: 

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Էրմիշը նշել է, որ հայկական պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառն այն է, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում: Նա ասել է, որ այդ հարցում համագործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ: Հակահայ գործիչը պնդել է նաև, որ Սբ. Խաչ եկեղեցին «կառուցել են քրիստոնյա պեչենեկ թյուրքերը»:

Աղբյուրը նշում է, որ Երևանում գտնվող Կապույտ մզկիթում նամազ անելու համար մուտքի արտոնագիր և անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով «ASİMDER»-ը 2014-ի սեպտեմբերին պաշտոնապես դիմել էր Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին:

Այս թեմայով արած հայտարարության մեջ Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, նշել է, որ իրենք դիմել են Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընթացք չէր տվել, մուտքի արտոնագրի և անվտանգության երաշխիքի համար ներկայացրած իրենց պաշտոնական դիմումին:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով: Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրում է անցկացնել կրոնական արարողություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:01
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...
Աղբյուր` Panorama.am
20:25
9 կազմակերպություն ՀՖՖ-ին կոչ է արել անցկացնել արտահերթ ժողով
ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «2020 թ. դեկտեմբերի 30-ին՝ աշխատանքային օրվա ավարտից քիչ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել երկու գերեվարված լիբանանահայերի դեմ
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախից գերեվարված երկու լիբանանահայերի դեմ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հակոբ Աբրահամովիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
20:06
Պատգամավորի հետ միջադեպից հետո ԱԺ–ում որոշել են «պատժել» լրագրողին. խմբագիրները դատապարտում են
Հայաստանի ժուռնալիստների միությունը հարցում է ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի...
Աղբյուր` Panorama.am
19:59
Ես տեսել եմ խեղումների, խոշտանգումների և սպանությունների տեսանյութեր,այնտեղ հայերի գլխատումներ են իրականացվում․Քերոլայն Քոքս
Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բանավոր հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ լորդերը հանդես են...
Աղբյուր` Panorama.am
19:58
Արցախի խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին
Արցախի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել և ընդունել է օրենք համաձայն որի Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և...
Աղբյուր` Panorama.am
19:55
Արման Ծառուկյանի մենամարտն Աբու Դաբիում չեղարկվել է
Խառը մենամարտերի UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանի մենամարտը Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ չեղարկվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:43
Մեկնարկվել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկվել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը։   «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին․ Ռ․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ԲԴԽ անդամների ընտրությանը, գրել է․ «ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Արարատ Միրզոյանը՝ գործակալ լինելու լուրերի մասին.«Ես արդեն խոսել եմ»
ԱԺ ԲԴԽ անդամների  քվեարկությունից հետո   ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից  լրագրողները հետաքրքրվեցին, թե հնչել է մեղադրանք, որ...
Աղբյուր` Panorama.am
19:24
Օդերևութաբանական կայանների անվտանգության ապահովման համար տրամադրվել են վեբ տեսախցիկներ
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի է ունեցել  ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյում կանցկացնի ամառային օլիմպիական խաղեր
Ճապոնիայի կառավարությունը անկախ համավարակի դեմ պատվաստանյութերի առկայությունից կամ բացակայությունից  կշարունակի նախապատրաստվել և...
Աղբյուր` Panorama.am
19:04
«ՖԻՆՔԱ» Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք․ ԿԲ
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:01
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվել են ԲԴԽ անդամեր
ԱԺ-ն ընտրեց ԲԴԽ անդամներ. «Իմ քայլը» խմբակցության կողմից այդ  պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներն էլ ընտրվեցին: Խոսելով...
Աղբյուր` Panorama.am
18:52
Տեղահանված արցախցիները Հայաստանում բուժծառայություններից օգտվում են անվճար
Մասնագիտական խորհրդատվությունից ու դեղերից մինչև բարդ վիրահատություններ՝ տեղահանված արցախցիները Հայաստանում բուժծառայություններից օգտվում են...
Աղբյուր` Panorama.am
18:45
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ժամը 16։30-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կան կուտակված բեռնատար ավտոմեքենաներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական. Ռուբինյան
«Փաշինյանի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է և խեղաթյուրված է ներկայացվել և՛ մամուլում, և՛ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
18:24
Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները
Սյունիքը վտանգված է, ահազանգում են փորձագետները։ Արցախի տարածքի 75%-ի կորուստը, խոցելի դարձած ՀՀ պետական սահմանները, թշնամու վերահսկողության տակ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ինչո՞ւ է թանկացել շաքարավազը
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
Աղբյուր` Panorama.am
18:04
Յիրիկյանը պատգամավորին պատասխանել է, թե ինչու է Վարդենիսում վատացել կապի որակը
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Վարդենիսում և հարակից համայնքներում կապի հետ կապված խնդիրների վերաբերյալ գրություն էր ուղարկել «ՄՏՍ...
Աղբյուր` Panorama.am
17:56
Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են
Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Զոհրաբյան. Իսկ երկու տարի առաջ Փաշինյանը Շուշին համարում էր հայոց արժանապատվության միջնաբերդ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իսկ ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում էր ոչ թե ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:48
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը
ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին դադարեցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Փաշինյանի կնոջ և դուստրերի հարցով Փոստանջյանը դիմել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրենին ու ՆԳ նախարարին
Փաստաբան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:22
ՊՆ. ՏՏ մրցույթին կարող են մասնակցել ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները
Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:18
«Սորոսի» հիմնադրամում եք աշխատել, որը գործել է ՀՀ-ի դեմ. պատգամավորը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին
«Պարո՛ն Խաչատուրյան, Ձեր եղբայրը ՀՔԾ ղեկավարն է. այսօր մեծ թվով քրեական գործերի քննություններ են ընթանում, որոնք դատարանում հաճախ ունենում...
Աղբյուր` Panorama.am
17:16
«Ռոսատոմ». 2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի
2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի  և ընդհանրապես Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման համար որոշիչ է լինելու։ Այս և ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}