Հարցազրույցներ 12:12 28/07/2015

Անկախ սեռից, երեխան քոնն է, քո արյունն է. Ս. Խաչատրյանը՝ նոր օրենսդրական նախաձեռնության մասին

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մտահոգիչ խնդիր մնալ Հայաստանում: Հայ հասարակության մեջ ավանդաբար նախընտրելի է համարվում առաջին հերթին տղա երեխայի ծնունդը, սակայն սեռով պայմանավորված աբորտները տասը-տասնհինգ տարի հետո լուրջ խնդիր կարող են դառնալ՝ հատկապես ժողովրդագրական վիճակագրության տեսանկյունից:

Այդ է պատճառը, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է արգելել հղիության ընդհատումը՝ պայմանավորված երեխայի սեռով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 2-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ: Ըստ այդմ, առաջարկվում է ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը: Առաջարկվող փոփոխությունները հստակ սահմանում են, թե ի՞նչ ժամկետում, ո՞ր դեպքում կարելի է դիմել հղիության արհեստական ընդհատման, սահմանվում են նաև հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո բժշկի անելիքները: Դրանք չանելու դեպքում բժիշկներին տուգանքներ են սպառնում:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտությունը բխել է նախկինում ունեցած տվյալների հետազոտություններից:

Ըստ փոխնախարարի՝ հղիության արհեստական ընդհատման խնդիրը իրականում բազմաշերտ է և ամբողջությամբ առողջապահության նախարարության իրավասությունների մեջ չէ:

«Խնդիրը ավելի շատ սոցիալական բնույթի է: Շատ ընտանիքներ տղայի հետ կապում են ազգանվան շարունակությունը, տղա երեխա ունենալուն նախապատվություն է տրվում, քանի որ նա դիտվում է որպես աշխատող ձեռք` աջակցություն տունը կերակրող հորը: Սակայն ժամանակակից աշխարհում այս մոտեցումները փոխվել են, այսօր կանայք էլ իրականացնում են նույն գործառույթները, ինչ տղամարդիկ, ուստի մեր գիտակցության մեջ պետք է մտնի, որ անկախ սեռից, այդ երեխան քոնն է, քո արյուն է և տարբերություն չկա աղջիկ է, թե տղա»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումը հիմնականում տեղի է ունենում երրորդ երեխայի դեպքում, այսինքն՝ երբ ընտանիքների մեծամասնությունն ունի երկու դուստր և խուսափում է երրորդ աղջկանից: Երկրորդ հղիության դեպքում արհեստական ընդհատումներն ավելի քիչ են, իսկ առաջին երեխայի ծնունդի ժամանակ զույգերը երեխայի սեռի խնդիր չեն ունենում:

Անդրադառնալով ներկայացված նախագծին, Ս. Խաչատրյանն ասաց, որ մինչև նախաձեռնությամբ հանդես գալը քննարկել են տարբեր տարբերակներ՝ ընդհուպ մինչև արհեստական ընդհատումը պտղի սրտի բաբախի բարձրաձայն լսելը, որը հետ է կանգնեցնում զույգերին այդ քայլից: Սակայն փոխնախարարը կարծում է, որ նման դաժան մեթոդներով հարցը լուծում չի ստանում:

Ս.Խաչատրյանի խոսքերով՝ այս նախագծով սահմանվում է, որ հղիության արհեստական ընդհատման համար կինը պետք է գրավոր դիմում ներկայացնի: Հղիությունն ընդհատել ցանկացող կնոջը տրվում է 3 օր՝ սպասման ժամանակահատված:

Նախագիծը սահմանում է. յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտ) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը.

1) մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը` կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ,

2) 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը` կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

3) Բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:

Այսպիսով, այս առաջարկով փորձ է արվում ՝ պահպանելով հղիության արհեստական ընդհատման կնոջ իրավունքը, օրենսդրորեն արգելելել պտղի սեռով պայմանավորված աբորտները, քանի որ այս հարցի հետագա չկարգավորումը լի է ժողովրդագրական սպառնալիքներով և կանանց նկատմամբ խտրականության դրսևորման խորացմամբ:

Նշենք նաև, որ ընդհատման բժշկական միջամտությունը իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչի մասին բժիշկը գրառում է կատարում կնոջ բժշկական փաստաթղթերում, և կինն էլ ստորագրությամբ հաստատում է, որ տեղյակ է այդ ամենի մասին։

Այս բոլոր պահանջները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Օրինակ՝ բժշկի կողմից աբորտից առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-50-ապատիկի չափով։ Եթե բժիշկը աբորտի ցանկությամբ դիմած կնոջը չի տալիս վերջնական որոշում կայացնելու ժամանակահատվածը, ապա այս դեպքում էլ տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 80-100-ապատիկի չափն է։ Եթե բժիշկը այս դեպքերով սխալ արարքը կրկնի մեկ տարվա ընթացքում, ապա կվճարի տուգանքի կրկնապատիկի չափով։

«Առաջին հայացքից այս փոփոխությունը դեկլարատիվ բնույթ է կրում, բայց սա զգոնացնող, գիտակցության վրա ազդեցություն ունեցող դրույթ է»,- ասաց Ս.Խաչատրյանը՝ հավելելով, որ այն երկրները, որտեղ այս հարցն ավելի կոշտ է դրվել, մասնավորապես, աբորտներն ընդհանրապես արգելել են, դրանք ամեն դեպքում տեղի են ունեցել, սակայն այս երկրներում ավելացել է մայրական մահացությունը:

Ուստի Հայաստանում առաջարկվում է կնոջը վերջնական որոշում կայացնելու համար տրամադրել երեք օրացուցային օր: Օրենսդրական նախաձեռնության հեղինակները կարծում են, որ ժամանակի տրամադրումը մեծապես կնպաստի կնոջ կողմից հիմնավորված որոշում կայացնելուն:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ 1990-ականների համեմատ 2010թ-ին շեշտակի անկում է ապրել ընդհանուր աբորտների թիվը:

«Աբորտների թիվը կտրուկ նվազել է: Սա խոսում է նաև այն մասին, որ մարդկանց գիտակցությունն է բարձրացել: Մենք չենք խոսում ընտանիքի պլանավորման մասին, բայց մեր երիտասարդները շատ խելացի են, հասկանում են, որ աբորտները բերում են անպտղության, ուստի պլանավորում են հղիությունը, ինչն էլ իր հերթին բերում է աբորտների թվի կրճատման, ինչպես նաև երկրորդային չբերության նվազեցման»,- ընդգծեց ԱՆ փոխնախարարը:

Ս. Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան. «Կարևոր այն է, որ օրենքով ամրագրենք՝ սեռով պայմանավորված աբորտներն արգելվում են»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}