Իրավունք 17:01 06/08/2015

Իրական ականը հենց նախագծի հիմնադրույթներն աղավաղված ներկայացնելն է. Գևորգ Դանիելյան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն աշխատում է Սահմանադրության նախագծի 16-րդ գլխի վրա, որի մեջ մտնում են եզրափակիչ և անցումային դրույթները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ նախագծի քննարկման արդյունքներով, երբ կորոշակիացվեն առաջադրված մոտեցումները, կհրապարակվի նաև անցումային դրույթների հատվածը: Բացի այդ, նրա խոսքով, մասնագիտական հանձնաժողովի անդամները քննարկումներ են նախատեսել նաև Վենետիկի հանձնաժողովի հետ:

Panorama.am-ը Սահմանադրության նախագծի ու դրա շուրջ քննարկումների վերաբերյալ մի քանի հարցեր է ուղղել Գևորգ Դանիելյանին:

-Պարոն Դանիելյան, նախագծի 1-7 գլուխների հրապարակումից հետո այն բուռն քննադատության արժանացավ հատկապես ընդդիմության կողմից, երբ շատերն այն անվանեցին Սահմանադրություն իշխանության վերարտադրվելու համար կամ Սահմանադրություն իշխանությունը չկորցնելու համար: Նման պնդումներ են անում նաև ծանրակշիռ իրավաբանները: Ինչպե՞ս կարող եք արձագանքել այդ հայտարարություններին:
-Չարչրկված հարցերից է, որին բազմիցս փաստարկված անդրադարձել ենք, ակնկալելով, որ զուտ քաղաքական շահարկումներից վերջապես անցում կանեն կոնկրետ դրույթների հիմնավորված քննադատությանը, սակայն այդպես էլ ոչինչ չի փոխվում: Մնում է հուսալ, որ հետագա խորհրդարանական քննարկումների ընթացքում փորձ կարվի այդ կարգի հայտարարություններն ուղեկցել դույզն ինչ ողջամիտ փաստարկներով: Ինքս ճիշտ հակառակն եմ պնդում, Նախագծով ողջ ընտրական համակարգն ու կառավարման ձևին առնչվող հիմնադրույթները լրջագույնս բարդացնում են միևնույն քաղաքական ուժի անվերապահ վերընտրությունը, քանզի ներառել են համամասնական ընտրական համակարգ, պատասխանատվության իրատեսական լծակներ, քաղաքական փոքրաթիվ ուժերի դերի աննախադեպ բարձրացման հիմքեր և այլն: Թերևս, Ձեր կողմից նշված ենթադրությունը բնորոշ է զգացմունքային հարթությանը, որի մեկնակետը հետևյալն է. մի՞թե իշխանությունը չի փորձի սահմանադրական ճանապարհով առավել դյուրին դարձնել իր վերընտրությունը: Ցանկացած քաղաքական ուժ անխուսափելիորեն պետք է փորձի ընտրվել ու ձեռք բերել իր հրապարակային խոստումներն իրագործելու հնարավորություն, սակայն դրա ճանապարհի իրավաչափության մասին պետք է դատողություններ անել ոչ թե խորհրդավոր ու դեռևս չգաղտնազերծված ակնարկներով, այլ կոնկրետ հիմնավորումներով:

Ինչ վերաբերում է ծանրակշիռ իրավաբաններին, ինքս ընդունում եմ հեղինակություններ, սակայն դեռ չեմ հանդիպել այնպիսի ծանրակշիռ իրավաբանի, ով կփորձեր նույնչափ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել ներկայիս քաղաքական ուժի վերընտրության դյուրին եղանակներ ներդնելու վերաբերյալ տեսակետը:

-Որոշ գործիչներ Սահմանադրության նախագծում «ական» էին համարել պատգամավորների «լողացող կուրսը», «կայուն մեծամասնություն» բառակապակցությունը, ինչպես նաև ընտրությունները երկրորդ փուլով անցկացնելու մասին կետը: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման հայտարարությունները:
-Պատգամավորների կայուն մեծամասնությունը ոչ մի աղերս չունի որևէ քաղաքական ուժի մենիշխանության հետ, ճիշտ հակառակը՝ այն պարտադրում է քաղաքական կայուն մեծամասնության ձգտող ուժին լինել առավելագույնս փոխզիջող և փոխըմբռնման կանոններով համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ: Պատգամավորների կայուն քանակի վերաբերյալ դատողություններ անելուց առաջ, հարկ էր ուսումնասիրել միջազգային փորձը և գնահատել դրա իրական դերը՝ քաղաքական ուժերի համախմբման գործընթացում: Դա ոչ թե «ական» է, այլ լրջագույն գործիք, որպեսզի առաջին փուլում որոշակի տեղեր ձեռք բերած քաղաքական ուժերը միանշանակ պահպանեն իրենց տեղերի քանակը, որպեսզի տեղերի ավելացումը չկատարվի իրենց ձեռք բերած տեղերի հաշվին: Անշուշտ, հիշում եք, որ անգամ փորձ արվեց թյուր մեկնաբանություններով վստահեցնել, որ իբր երկրորդ փուլը նրա համար է, որպեսզի դրա միջոցով փոշիացվեն քաղաքական ընդդիմադիր ուժերի տեղերը. լրագրողները, անվերապահորեն վստահելով այդ աղբյուրներին, հաճախ էին ինձ հարցնում, թե ինչո՞ւ ենք իբր ընդդիմադիրներին փորձում զրկել իրենց փոքրաթիվ տեղերից:

-Վենետիկի Հանձնաժողովի փորձագետներն իրենց նախնական գնահատականի մեջ առաջարկել էին սահմանադրական նորմ չդարձնել խորհրդարանական ընտրությունները երկրորդ փուլով անցկացնելու գաղափարը և այն ընդգրկել Ընտրական օրենսգրքում: Այս հարցում ի՞նչ տրամադրություններ են մասնագիտական հանձնաժողովի ներսում:
-Դա այն առաջարկություններից է, որն ընդունվել է մասնակի: Այո, ընտրական համակարգի որոշ նորմեր հանվել են նախագծից՝ դրանք հետագայում Ընտրական օրենսգիրք ներառելու նկատառումով: Սակայն Ձեր հարցադրումը ևս վկայում է այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովը բնավ դեմ չի եղել ընտրության, թերևս, առավել ճիշտ կլինի ասել՝ քվեարկության երկրորդ փուլին, այսինքն՝ իրենք ևս կողմնակից են եղել քաղաքական կայուն մեծամասնության գաղափարին, թեպետ այս օրերին տարածվում է այն թյուր տեսակետը, թե իբր կայուն քաղաքական մեծամասնության գաղափարին, որի հակառակորդն էր ընդդիմությունը, դեմ է նաև Վենետիկի հանձնաժողովը: Փորձ է արվում սերմանելու այն թյուր տպավորությունը, որ իբր ընդդիմության դիրքորոշումը միանգամայն հիմնավորված էր, և այդ մտահոգությունը կիսել են նաև Վենետիկի հանձնաժողովի փորձագետները:

Մյուս կողմից, նկատենք, որ քվեարկության երկրորդ փուլի գաղափարն ունի որոշակի գիտագործնական հենք. Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու հնարավորությունը պետք է վերապահել ընտրված քաղաքական ուժերին: Այսինքն՝ իրենք, դեմ չլինելով կայուն քաղաքական մեծամասնության գաղափարին, պարզապես գտնում են, որ նպատակահարմար չէ կաշկանդել քաղաքական ուժերին: Իրենք կարող են դա անել կոալիցիա կազմավորելու կանոններով: Այս հարցադրմանն առիթ ունեցել եմ անդրադառնալու մամուլով, երբ դեռ Վենետիկի հանձնաժողովի նախնական եզրակացությունը չէր պատրաստվել: Հարկ է ելակետ ընդունել այն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ այդ համատեքստում առնվազն խոցելի են այն դատողությունները, որ քաղաքական ուժերի վերադասավորման և փաստացի իշխանության պատասխանատվությունը վերջնական տեսքով ստանձնելու լիազորությունը պետք է փոխանցվի սոսկ քաղաքական ուժերին: Վերջիններս կարող են միայն բանակցությունների միջոցով կազմել դաշինքներ, սակայն դրանց վերջնական գնահատականը դարձյալ պետք է տա ժողովուրդը՝ իր քվեի միջոցով: Իսկ այդպիսի վերապահումները կհարկադրեն քաղաքական դաշինքներ կազմելիս, նախապատվությւնը տալ այնպիսի քաղաքական ուժերի, որոնք հիրավի օժտված են անհրաժեշտ վարկանիշով: Այլ կերպ ասած, նախագծով ամրագրված են այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն չեն տալիս քաղաքական ուժերին բանակցություններ վարել ու համաձայնության գալ «կուլիսներում», միաժամանակ, զրկում են քաղաքական ուժերին այնպիսի վերացական հայտարարություններ անելու հնարավորությունից, թե իբր, եթե սահմանվեին քաղաքական ուժերին միավորումը նախատեսող կանոններ, ապա իրենք կլուծեին բոլոր բարդագույն խնդիրները և այլն: Բուն գաղափարը շատ պարզ ու արդարացի է. եթե հիրավի, վստահ եք, որ ունակ եք արդյունավետ կառավարելու երկիրը և ունեք բարձր վարկանիշ, ապա Ձեզ համար սահմանված են անարգել կանոններ, սակայն գրեթե տեղ չի թողնվել անպտուղ խոստումների ու իրենց ուժերն իբր անտեսելու առնչությամբ դժգոհություններ հայտնելու միջոցով զբաղվել նվազագույն վարկանիշ ապահովելու և անպատասխանատու հայտարարություններ անելու գործալաոճով:

-Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն իրենց նախնական գնահատականի մեջ նաև որոշ տեղ էին հատկացրել դատական համակարգին և նկատել էին, որ «չպետք է քաղաքական որևէ միջամտություն կատարվի դատավորների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների հեռացման ու նշանակման գործընթացին»: Ինչպե՞ս եք վերաբերում փորձագետների` այս գլխին առնչվող առաջարկներին և արդյոք դրանք ընդունելի՞ են:
-Այս հարցում մասնագիտական հանձնաժողովի մոտեցումները ճշգրտորեն համընկնում են, ուստի լրամշակման փուլում էլ ավելի ենք հետևողական եղել քաղաքական ուժերից դատավորների անկախության ապահովմանը, նկատենք, որ նախորդ նախագծում արդեն իսկ առաջադրվել էին լրջագույն նորամուծություններ, որոնք միտված են դատավորների անկախությունն իրատեսական, փաստացի դարձնելուն: Վերջին հաշվով, հենց այդ նպատակով էինք նշանակումների լիազորությունների մի մասը վերապահել Ազգային ժողովին, ուղեկցելով դրանք այնպիսի կանոններով, որոնք կբացառեին քաղաքական ներգործություն: Հավելենք, որ թեկնածուների առաջադրման լիազորությունը, ինչն էական նշանակություն ունի, վերապահվում է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին, ինչը դատական իշխանության անկախության երաշխավորն է և կարող է այդ որակով հանդես գալ, եթե հաշվի առնենք վերջինիս կազմավորման ու գործունեության նոր կարգը:

-Ի՞նչ են ցույց տալիս Սահամանդրության նախագծի շուրջ քննարկումները, պարոն Դանիելյան, արդյոք դրանք բովանդակային հարցերի շո՞ւրջ են, թե՞ ավելի շատ զգացմունքային են:
-Ցավոք, բովանդակային հարցերի շուրջ և փաստարկված տեսակետները սակավաթիվ են, ավելին, մի հատված ստանձնել է ամեն գնով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու և նախագծի դրույթներն ակնհայտ աղավաղված ու սեփական մեկնաբանություներով խեղաթյուրելու գործելաոճ: Մասամբ էլ դա կարող է բացատրվել ոչ բավարար իրազեկվածությամբ, քանզի նախագծի առանձին դրույթների յուրովի մեկնաբանությանը լծվել են մարդիկ, որոնք, թերևս, հետաքրքրված չեն քաղաքական շահարկումներով, պարզապես, իրենց նեղություն չեն տվել դատողություններ անելուց առաջ, հանգամանորեն ծանոթանալ նախագծի տեքստին, դրա առանձին հիմնադրույթների վերաբերյալ փորձել ստանալ անաչառ պարզաբանումներ և այլն: Խոսում ենք ենթադրյալ «ականների» մասին, սակայն չենք ցանկանում ընդունել, որ իրական ականը հենց նախագծի հիմնադրույթներն աղավաղված ներկայացնելն ու հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է:

-Ի՞նչ եք կարծում կա՞ քաղաքական համախմբում հասարակությանը ներկայացված նախագծի շուրջ:
-Քաղաքական համախմբման մասին չի կարելի միանշանակ դատողություններ անել, առնվազն կարելի է խոսել բավարար ու անհրաժեշտ քաղաքական համախմբվածության մասին, որպիսին, իմ կարծիքով, կարող է լիարժեք լինել, եթե դադարեցնենք վերը նշված զուտ ապաքաղաքական գործելաոճը: Նախ, սահմանադրական բարեփոխումների տերը ժողովուրդն է, ինքն է որոշելու այն իրեն որքանով է անհրաժեշտ, ինքն է որոշելու, թե կառավարման ինչպիսի համակարգ կարող է ապահովել կուտակված խնդիրների լուծումը: Քաղաքական համախմբմանը խոչընդոտող ուժերը, հիմնականում, պատճառաբանում են, որ երկրին անհրաժեշտ է ուժեղ ձեռք՝ հանձինս նախագահի, որ կոլեգիալ կառավարման սկզբունքը հարիր չէ մեր ազգային մենթալիտետին և այլն: Սակայն մենք չէինք կարող նմանաբնույթ քաղաքական ուժերի՝ իրենց առաջնորդներին նախագահ առաջադրվելու նկրտումներին հագուրդ տալու խնդիր դնել և այն հանձնել հանրության դատին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}