Թուրքիան չի միանա ԻՊ-ի դեմ պայքարի ռուսական նախաձեռնությանը
Թուրքիան հակված չէ աջակցել ռուսական կողմից արված վերջին նախաձեռնությանը` ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարի տարածաշրջանային կոալիցիա: Այս մասին հաղորդում է «Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչի հայտարարությանը:
Ինչպես հաղորդվում է` պատասխանելով ռուսական կողմի նախաձեռնության մասին հարցին` պաշտոնյան նշել է, որ ԻՊ-ի դեմ պայաքարի հարցում գոյություն ունեցող միջազգային ուժերի կոալիցիայից բացի այլ տարբերակ Թուրքիան չի դիտարկում:
«Միջազգային ուժերի կոալիցիան արդեն իսկ պայքար է տանում ԻՊ-ի դեմ: Թուրքիան այդ կոալիցիայի մասն է և հստակ օժանդակություն է ցուցաբերում կոալիցիային: Դրանից բացի մենք որևէ այլ մեթոդ կամ պլան չունենք մեր օրակարգում` կապված ԻՊ-ի դեմ պայքարի հետ»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: