Մարկ Ցուկերբերգ. Մեկ օրում «Facebook»-ը ունեցել է 1 միլիարդ այցելու
Առաջին անգամ 1 միլիարդ մարդ մեկ օրվա ընթացքում այցելել է «Facebook» սոցիալական կայքը: Այս մասին հայտարարել է «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` իր «Facebook»-յան էջում կատարած գրառման մեջ:
Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է երկուշաբթի օրը, երբ Ցուկերբերգի բառերով` «Մոլորակի 7 մարդուց 1-ը օգտագործել է «Facebook»»-ը»:
Աշխարհի ամենապոպուլյար սոցիալական կայքը հանդիսացող «Facebook»-ն ունի 1,5 մլրդ. գրանցված օգտատեր, որոնք ամսվա մեջ առնվազն 1 անգամ մուտք են գործում իրենց էջ, բայց այս շաբաթվա ցուցանիշը մեկ օրվա կտրվածքով աննախադեպ է եղել:
«Facebook»-ը հիմնադրվել է 2004թ-ին` այն ժամանակ Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից: Նրա 1 միլիարդերորդ օգտատերը միացել է ցանցին 2012թ-ի հոկտեմբերին:
«Ես շատ հպարտ եմ այն առաջընթացով, որին մեր համայնքը կարողացել է հասնել: Մեր համայնքը աշխատում է յուրաքանչյուր մարդու ձայնի իրավունքով ապահովելու համար: Մենք պայքարում ենք ժամանակակից աշխարհի հնարավորությունները յուրաքանչյուր մարդու հասանելի դարձնելու համար»,- նշել է Ցուկերբերգը իր գրառման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ