Քաղաքական 18:25 09/09/2015

Ա. Իսկանդարյան. ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները անհրաժեշտ են «ձեռքը զարկերակին պահելու» և «ժամերը ճշգրտելու» համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի արդյունքների, ԼՂ հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ «Panorama.am»-ը զրուցեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

-Պրն. Իսկանդարյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի Դաշնություն
-Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումները կրում են պարբերական բնույթ և դրա համար առկա են հիմնավոր պատճառներ: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բավական սերտ հարաբերություններ, իսկ դրանց ֆոնը հիմա շատ հետաքրքիր է: Տարածաշրջանում իրավիճակը փոխվում է: Այս տարվա ընթացքում սա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների թվով չորրորդ հանդիպումն է: Երկու երկրների ղեկավարները հանդիպել են նաև Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների, Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տոնած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջացառումների և Ուֆայում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթաժողովի շրջանակներում: Այցը կրում էր աշխատանքային բնույթ: Հասկանալի է, որ երկու երկրների նախագահների հանդիպումները առավել քան անհրաժեշտ են` այսպես ասած` «ձեռքը զարկերակին պահելու» և «ժամերը ճշգրտելու» համար: Ռուսաստանի համար այս պահին շատ կարևոր է «ժամերի ճշգրտումը» իր հարավային քաղաքականության հետ կապված հարցերում: Իր հերթին Երևանի համար ՌԴ-ի հետ հարաբերություններում կարևորագույնը, անկասկած, անվտանգության և էներգետիկ ոլորտների հետ կապված հարցերն են:

Ինչ վերաբերում է էնեգետիկ ոլորտում ստորագրված համաձայնագրերին, ապա դրանք բավական տևական աշխատանքի և բանակցությունների արդյունք են: Թե՛ գազի գնի նվազեցման և թե՛ Ատոմակայանի արդիականացման աշխատանքների հետ կապված երկկողմ քննարկումերը ամենևին նորություն չեն: Նույնը կարելի է ասել նաև Հայաստանին 200 միլիոն դոլար արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագրի մասին: Այս ամենը չափազանց կարևոր է: Սակայն դա տեղի չի ունեցել երեկ: Դրանք մշտապես ընթացքի մեջ գտնող ձևաչափեր են, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվել հասնել որոշակի արդյունքների:

Մյուս կողմից`հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի դիտարկել ընթացող քաղաքական գործընթացներից դուրս: Այս առումով առկա են բազմաթիվ հարցեր:

Մասնավորապես, առկա են ԱՊՀ շրջանակներում համագործակցության, ռուս-ուկրաինական հարբերությունների և դրա հետևանք հանդիսացող Ռուսաստան-արևմուտք հակամարտության հետ կապված հարցերը: Առկա է աննախադեպ ցածր մակարդակում գտնվող ռուս-թուրքական փոխհարաբերությունների հարցը: Եվ վերջապես, չի կարելի հաշվի չառնել սիրիական ճգնաժամի և Իրանի շուրջ ծավալվող գործընթացների հետ կապված հարցերը: Ու այս ամբողջ իրադարձությունների ֆոնին հայ-ռուսական համագործակցության խորացումը առավել քան տրամաբանական է:

-Անդրադառնանք ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շփման գծի լարվածության մասին կխոսի Դուշանբեում` ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ: Այս առումով կարելի՞ է արդյոք ակնկալել որևէ էական տեղաշարժ լարվածության նվազման և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
-Ես չեմ կարծում, որ այս իրավիճակը կարելի է փոփոխել հայտարարություններով`: Այն, ինչ անում է Ադրբեջանը հայկական պետությունների հետ սահմանային գոտում, ամենևին պատահականություն չէ և հանկարծակի ծագած խնդիր չէ: Դա Բաքվի կողմից մանրակրկիտ մշակված քաղաքականություն է, որն ունի իր ռացոնալ տրամաբանությունը և ոչ մի կապ չունի հույզերի հետ:

Բաքվի վարչակազմը արդեն ավելի քան 20 տարի վստահեցնում է իր շարքային քաղաքացուն, որ իրենք հարուստ և ուժեղ են, արդյունահանում և վաճառում են նավթ, իսկ խավյարի և նաթադոլարների միջոցով «գնել» են ողջ Եվրոպան, ձեռք են բերել ահռելի քանակությամբ զենք: Նրանք նաև նշում են, թե Հայաստանը արդեն սովամահ է եղել, Հայաստանում ու Արցախում արդեն մարդ չի մնացել և այսօր կամ ամենուշը՝ վաղը իրենք այդ խնդիրը այս կամ այն ճանապարհով կլուծեն: Այս ամենը ասվում է ավելի քան 20 տարի և տրամաբանական է, որ «բառերն ավարտվում են»: Շատնաժի նման մեթոդների և հնարքների պակաս է զգացվում: Այս պայմաններում ի՞նչ են իրենք լսում միջնորդներից: Լսում են երեք հիմնական` ուժի չկիրառման, տարածքային, ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները: Եթե անցում կատարենք դիվանագիտական լեզվից, ապա դա նշանակում է որ բանակցություններն ընթանալու են հավերժ և դուք պետք է դրանց մասնակցեք:

Դրանց հիմնական պատճառներն են հիմնահարցի խաղաղ կարգավորման դրույթն ու հիմնական հարցերի շուրջ հայկական և ադրբեջական կողմների բացարձակ տարակարծությունը: Բանակցային գորընթացի շրջանակներում այս ամենի վրա ազդելու լծակներ Բաքուն չունի: Բոլոր, շատ թե քիչ իրազեկ մարդկանց համար պարզ է, որ նախկին ԼՂԻՄ տարածքի մասին ոչ ոք անգամ չի էլ խոսում: Փոխարենը` քննարկման առարկա է դարձել այս տարածքները հայկական ճանաչելու մեթոդների մշակումը: Նրանց հետ պատրաստ են քննարկել այլ տարածքների հարցերը, ինչին Բաքուն, ամենևին, պատրաստ չէ: Հետևաբար, եթե այս պայմաններում Ադրբեջանը չդիմի սադրանքների, ապա իրավիճակի վրա ազդելու բացարձակ ոչ մի լծակ չի ունենա: Իսկ դրա կարիքը Բաքվի վարչակազմը շատ ունի: ԼՂ հիմնահարցը Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Այն կիրառվում է ներքին համախմբվածության, ժողովրդվարության վերջնական վերացման, գրաքննության, տնտեսական խնդիրների պատճառաբանման, նավթի և գազմուղների վերահսկողության, միջազգային հանրության հետ շփման պահպանման և վերջապես նախիջևանյան կլանի ձեռքում իշխանության պահպաման հարցերում: Կրկնում եմ, կանգնեցնել այս ամենը հայտարարություններով հնարավոր չէ: Դրա համար նախևառաջ պետք է խոշոր տրամաչափի և ծանր ռազմատեխնիկայի հետքաշում և դիպուկահարների հեռացում:

Այս ամենը իրականացնելու պատրաստակամության մասին հայկական կողմը հայտարարել է շատ վաղուց: Իսկ Ադրբեջանը դրան պատրաստ չէ: Հետևաբար հայտարարություններ կլինեն, սակայն ստիպել Ադրբեջանին հետ կանգնել այս քաղաքականությունից չի կարող ոչ ոք` ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները ո՛չ էլ ՀԱՊԿ-ն ու ԵՄ-ն: Մյուս կողմից` ստատուս-քվոն ամենայն հավանականությամբ կպահպանվի: Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, նաթվի գները նվազում են և երկրում առկա են լրջագույն տնտեսական խնդիրներ:

-Այս համատեքստում բավական հետաքրքական էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցը: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Բաքվում մի կողմից, հայտարարում է այն մասին, թե ժամանակն է ինտենսիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները, սակայն մուս կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրում «RAE 2015» ռազմական զինտեխնիկայի ցուցահանդեսին:
-Հետխորհրդային տարածքում զենքի հիմնական մատակարը Ռուսաստանի Դաշնությունն է: Սա փաստ է, որի հետ մենք ստիպված ենք հաշվի նստել: Թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար ունեն որոշակի կարևորություն:

Մոսկվայի համար կորցնել այս երկրներից մեկը մյուսի հետ հարաբերությունները պահպանելու համար առաջին հերթին անհնար է: Մյուս կողմից` այս երկրները իրենք ամենևին նման ցանկություններ չունեն: ՌԴ-ին մեր տարածաշրջանում պետք չէ երկու բան` պարտերազմ և խաղաղություն: Առկա իրավիճակի պահպանման պարագայում թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը ունեն անվտանգության ապահովման կարիք: Սա Կրեմլի` տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու հիմնական լծակներից մեկն է:

Դրանք առկասարակ երկուսն են` անվտանգությունը և էներգակիրները: Մյուս կողմից` փոխարինել Ռուսաստանին այս հարցում ոչ մի երկիր չի կարող: ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը չափազանց թանկ հաճույք է, ինչն Ադրբեջանն իրեն թույլ տալ չի կարող: Արդյունքում` Ադրբեջանը զենքը գնում է Ռուասատանից: Իր հերթին Մոսկվան բավականին մատչելի գնով զենք վաճառում է նաև իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին: Բացի դրանից` Հայաստանը նաև ՀԱՊԿ անդամ է և հնարավորություն ունի մասնակցել անվտանգության ապահովման այլ ձևաչափերի: Սա է տարածաշրջանում ՌԴ-ի որդեգրած քաղաքականության էությունը, որը մենք փոփոխել չենք կարող:

-Այս տասնակյունից ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված Ռուասատանն ու Արևմուտքը ունե՞ն արդյոք որոշակի տարաձայնություններ:
-Համարյա` թե ոչ: Համաշխարհային քաղաքական գործընթացների տեսանկյունից Մինսկի գործընթացը բացառիկ իրողություն է: Բացի Մինսկի գործընթացից ես գիտեմ ընդամենը մեկ ձևաչափ որտեղ ԱՄՆ-ը և ՌԴ-ն գործում են այսպես համաձայնեցված: Դա Աֆղանստանն է: Այլ օրինակներ ուղղակի չկան:

Ցանկացած մարկարդակի և կարևորության տարաձայնությունների պարագայում անգամ Մինսկի գործընթացում բոլոր երեք համանախագահներն ունեն միևնույն հիմնական նպատակը: Դա ամենևին հիմնախնդրի վերջնական լուծումը չէ: Ներկա պահին դա հնարավոր չէ: Այդ նպատակը ստատուս-քվոյի և անվտանգության ձևաչափերի պահպանումն է:

Իրանի շուրջ ծավալող գործընթացների, «Իսլամական պետության», բազմաթիվ խնդիրներ ունեցող Վրաստանի և Թուրքիայի առկայության պարագայում, առավել ևս` Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը պետք չէ ոչ ոքի: Ինչ վերաբերում է համանախագահների փոխարաբերություններին, ապա նրանք գնդակը «փոխանցնում» են միմյանց, ինչպես դա տեղի ունցավ Մայնդորֆից հետո, երբ գործըթացում նախաձեռնությունը իր վրա վերցրեց ՌԴ-ն` հստակ ունենալով մյուս համանախագահների համաձայնությունը:

Զրույցը վարեց Կարեն Ղազարյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}