Ալի Խամենի. Առաջիկա 25 տարում տարածաշրջանում Իսրայել անունով պետություն չի լինի
«Առաջիկա 25 տարում տարածաշրջանում Իսրայել անունով պետություն չի լինի»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն այսօր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով միջուկային ծրագրի առնչությամբ պարբերաբար Իսրայելի կողմից հնչող մտահոգություններին, մասնավորապես նշել է. «Որոշ սիոնիստներ, անդրադառնով միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին, նշել են, թե Իրանի երկյուղից 25 տարով ազատվում են, սակայն մենք նրանց ասում ենք, որ առաջիկա 25 տարին ընդհանրապես չեք տեսնելու և Աստծո կամքով Սիոնիստական ռեժիմ (Իսրայել) անունով կազմավորում տարածաշրջանում չի լինի: Իսլամի համար պայքարող մարտիկները սիոնիստներին հանգիստ չեն տալու»:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Բեհռուզ Նեմաթին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրառնալով հոգևոր առաջնորդի վերոնշյալ հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Առանց վարանելու պետք է ասեմ, որ Իսրայելը պետք է վերանա, դա իսլամական հեղափոխության հիմնական կարգախոսն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում