Fitch Ratings: Ադրբեջանի տնտեսական աճը 2015-ին կլինի ընդամենը 1.5%
Կորուստների և վնասների նկատմամբ կայունությունը Ադրբեջանի բանկերից շատերի համար խիստ սահմանափակ է, հաշվի առնելով այն նշանակալի ռիսկերը, որ սպառնում են բանկերին: Ադրբեջանի տնտեսական աճը, որը ուժեղ կախման մեջ է նավթի արտահանումից, 2015-ի վերջին կարող է ընկնել մինչև 1.5% տարեկան, ինչի արդյունքում բանկերի ակտիվները կարող են տուժել:
Նման եզրակացության են եկել միջազգային հեղինակավոր Fitch Ratings տնտեսական վարկանիշային վիճակագրական գործակալության հետազոտողները հրապարակված զեկույցում:
Տնտեսական աճի անկումը Ադրբեջանում այս տարի նշանավորվեց փետրվար ամսին ազգային արժույթի մոտ 34% արժեզրկմամբ, ինչը նավթի շուկայում առկա միտումների պատճառով կարող է շարունակվել:
Հիշեցնենք, որ 2014-ին, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի տնտեսական աճը կազմել էր մոտ 3%, իսկ 2015-ի համար երկրի նախագահը այս տարվա հունվարին կանխատեսել էր 4.4% աճ, հիմնականում նավթի վաճառքից գոյացող բյուջեի եկամուտների մեջ թիրախավորելով սեւ ոսկու գինը $90 սահմաններում, այնինչ ներկայումս Brent նավթի մեկ բարելի գինը մոտ $50 է, իսկ Ադրբեջանից արտահանվող Azeri Light տեսակի նավթը Նյու Յորքի բորսայում վաճառվում է $50.81 (սեպտեմբեր 9, 2015), ըստ ադրբեջանական Ազերթաջ պետական գործակալության տվյալների, պետբյուջեի հաշվարկներից մոտ 40%-ով էժան, առանց բարելավման միտումների:
Ըստ Reuters գործակալության, Fitch-ի հետազոտողները կանխատեսում են ադրբեջանական մանաթի արժեզրկումը մինչեւ 40%-ի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում