Քաղաքական 16:07 10/09/2015

Թեժ քննարկում Եվրախորհրդարանում․ ընդունվեց Ադրբեջանին խստագույնս դատապարտող բանաձև

Եվրոպական խորհրդարանն այսօր Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանում քննարկեց Ադրբեջանում, Ռուսաստանում և Անգոլայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերը։ Քննարկմանը ներկա էր Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամապոլուսը։

Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, խորհրդարանում բավական լարված իրավիճակ էր։

Պատգամավորները խստագույնս քննադատում էին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Սակայն, որոշ պատգամավորներ՝ ռումինացի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդայի գլխավորությամբ, ստանձնել էին Ադրբեջանի պաշտպանի դերը։ Պրեդան իր ելույթում հայտարարեց, որ ԵԺԿ-ն փորձելու է բանաձևի քվեարկությունը դուրս հանել օրակարգից։

Թեժ քննարկումից հետո, երբ հայտարարվեց քվեարկության մեկնարկի մասին, նիստը վարողից ձայն խնդրեց և հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԺԿ պատգամավոր Էլմար Բրոքը։ Բրոքն իր խոսքում նշեց, որ չի կարծում, որ որևէ մեկը կկասկածի, որ Ադրբեջանը պետք է խստորեն քննադատվի մարդու իրավունքների խախտումների համար, սակայն բանաձևի նախագծում առկա են հիմնական քաղաքական դիրքորոշումներ, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովներում և առաջարկեց օրակարգից հանել քվեարկությունը։

Այս հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց և Ուլրիկե Լունաչեքը, Ռեբբեկա Հարմսը մի շարք պատգամավորներ քննադատեցին Բրոքին՝ նշելով, որ վերջին պահին, երբ տեղի է ունեցել քննարկում, կանոնակարգով հնարավոր չէ հանել հարցի քվեարկությունը։ Թեժ քննարկման արդյունքում նիստը վարող ռումինացի պատգամավոր Իոան Միրսեա Պասկուն, այնուամենայնիվ, որոշեց անցկացնել քվեարկությունը, որի արդյունքում, 365 կողմ, 202 դեմ և 72 ձեռնպահ ձայներով, ընդունվեց Ադրբեջանին խիստ քննադատող բանաձևը։

Խորհրդարանի բանաձևի նախագծում ասվում է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակաբար վատացել է, աճել է ՀԿ-ների ղեկավարների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ահաբեկումները, հալածանքները և քրեական հետապնդման պրակտիկան։ Ադրբեջանում վերջին 10 տարիներին տեղի է ունեցել ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումը ողջ Եվրասիայի տարածքում։
Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ․-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան։

Եվրոպական խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնում երկրում մարդու իրավունքների շարունակական վատթարացման համար։ Կոչ է անում անհապաղ և առանց պայմանների ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, իրավապաշտպաներին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ներառյալ Խադիջա Իսմայիլովային, Լեյլա Յունուսին և Արիֆ Յունուսին, Անար Մամադլիին, Ռասուլ Ջաֆարովին, Ինթիգամ Ալիևին, Ռաուֆ Միրկադիրովին, Իլգար Մամադովին և այլոց՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի։
Խստորեն դատապարտում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ աննախադեպ հալածանքները, Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերջ դնել կառավարությանը քննադատող լրագրողների և իրավապաշտպանների ընտրովի քրեական հետապնդումներին և ձերբակալություններին։

Կոչ է անում Ադրբեջանին հարգել և իրականացնել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում կատարել 2015թ․-ի հունիսի 16-ի և ՄԻԵԴ մյուս բոլոր վճիռները:

Դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակական գործողությունները՝ սանձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության խմբերի, երիտասարդ ակտիվիստների և մտավորականների շփումները, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն երկու երկրների միջև երկար թշնամանքը կամրջելու համար։ Այս առումով խորհրդարանականները կրկին հիշեցնում են Լեյլա և Արիֆ Յունուսների կատարած աշխատանքն այս ոլորտում։

Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել մամուլի և լրատվամիջոցների ազատությունը։ Խիստ մտահոգված է Ադրբեջանում ԼԳՏԲԻ մարդկանց վիճակով և դատապարտում է նրանց նկատմամբ ատելության ելույթները։

Նշվում է, որ Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերության համաձայնագիրը պետք է անմիջապես կասեցվի, քանի դեռ կառավարությունը կոնկրետ քայլեր չի կատարել մարդու համընդհանուր իրավունքների հարգման առումով։

Վեհաժողովը կոչ է անում ԵՄ պաշտոնյաներին՝ մանրամասն հետաքննություն անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված, որոնք բացահայտվել են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի աշխատանքի շնորհիվ։

Կոչ է անում ԵՄ խորհրդին՝ թիրախային սանկցիաներ և վիզային արգելքներ սահմանել բոլոր քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են քաղաքական հետապնդումների մեջ։

Բանաձևում կոչ է արվում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը և ԵՄ ադամ երկրներին՝ առայժմ զերծ մնալ ընտրական դիտորդական գործողություններից։ Նշում է, որ ԺՀՄԻԳ առաքելությունը ներկայումս գործում է և չափազանց կարևոր է իմանալ նրա վերլուծությունները երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Վերահաստատում է իր որոշումը՝ Ադրբեջան ուղարկել Եվրոպական խորհրդարանի պատվիրակություն և ընդգծում է այս պատվիրակության ուղարկման կարևորությունը հնարավորինս շուտ, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների հետ ներգրավվի այնպիսի հրատապ հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:39
Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին, բայց դեմ է սահմանների փոփոխությանը
Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ադրբեջանի դրոշը Տավուշի գյուղերի գլխին տնկել են, դուք ԱԺ-ում սրճարան եք բացել․ Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Աշխարհի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարին
«Համայնքային համախմբման ևա ջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է․ «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ենք ունեցել․ ՏԿԵ փոխնախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:28
Փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ավանեսյանը շարունակում է առաջադիմել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը
WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման նոր աղյուսակը: Armsport-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 50-րդ տեղն է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա
Դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար
Աղբյուր` Panorama.am
17:54
Ինչու է Վրաստանում դեղերը կրկնակի, եռակի էժան, քան Հայաստանում
«Հարևան Վրաստանում դեղերը կրկնակի, որոշ դեղեր նաև եռակի անգամ էժան են»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են խնդրում Հայաստանի և Վրաստանի համար
Ուկրաինական գինի արտադրողները չեն կարողանում դիմակայել եվրոպական ապրանքանիշերի հետ մրցակցությանը և կառավարությունից պահանջում են նվազեցնել...
Աղբյուր` Panorama.am
17:33
Դուք ապախթանո՞ւմ եք աշխատանքը. Թադևոս Ավետիսյան
Գործադիրը փոփոխություն և լրացում է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Փոփոխությունը 265 հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին:...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թովմասյանը՝ դատավորին. Չորս ժամից ավելի չեմ կարող խոսել
«Միջնորդությունների փուլում Դուք ինձ ու պաշտպաններին զրկել եք դրանք իրականացնելուց։ Դուք հեռացրել եք ինձ միջնորդություններն...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
Սեպտեմբերի 10/11-ին
Աղբյուր` Panorama.am
17:03
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արմավիրի դեպքից
Սեպտեմբերի 9-ին ժամը 10։40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում, այն մասին, որ ըստ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Կեցցե կործանվող Հայաստանի Հանրապետության իշխանությունը. Արցախցի լրագրող
Արցախցի Աննա Մեկունցը գրում է.  «Այսօր ես ԱԺ էի գնացել, ու Սիմոնյանը վրդովվել էր ահագին, որովհետև հարցրեցի նրան, թե ինչպե՞ս կարող...
Աղբյուր` Panorama.am
16:50
Եվրոպայում դպրոցներում հեռախոսի արգելքը մեծ թափ է հավաքում
Նոր ուսումանկան տարին Բուդապեշտում սկսել է բողոքի ակցիայով։ Այս մասին  գրում է euronews-ն ու մանրամասնում, որ հազարավոր մարդիկ բողոքի ցույց...
Աղբյուր` Panorama.am
16:44
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է ղազախական կողմի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում
monumentwatch.org կայքը գրում է, որ արբանյակային քարտեզների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը:
Աղբյուր` Panorama.am
16:28
Ո՞վ է իրավունք տվել փոխդեկանին դուրս հանել ու պրոադրբեջանական մեդիայի էջեր սպրդել x կուրսի մատյանը. Ա. Գասպարյան
«Շատ հստակ է, որ կա քաղաքական պատվեր, այն նոր չէ, կոնկրետ իմ դեպքւոմ, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո է եղել»,-լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական...
Աղբյուր` Panorama.am
16:12
1-ական արծաթե և բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայից
Հայաստանցի դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Արմավիրի մարզում մահացածն Արցախի պաշտոնյայի նախկին փեսան է
«Արմավիրի մարզի՝ իր հյուրատան լոգարանում ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով ինքնասպանություն...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանելու նախագիծն իրավունք չուներ հասնելու ԱԺ ամբիոնին. Գալստյան
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Արսեն Թորոսյան. Չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու մասին
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է. «Երեկ առաջին անգամ մասնակցեցի և հաղթահարեցի մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա...
Աղբյուր` Panorama.am
15:36
Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ. Հրայր Թովմասյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական...
Աղբյուր` Panorama.am
15:31
Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին
«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ»,- Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հակադարձում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
15:09
Հայաստանի հավաքականը մեկնել է Սկոպյե
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Միրզոյան
«Ադրբեջանին փոխանցած «խաղաղության պայմանագրի» նախագծի 10-րդ խմբագրությունը ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը»,-...
Աղբյուր` Panorama.am
14:26
Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է. Միրզոյան
«Որէև  բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծումը և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմին, չի քննարկվում»,-Երևանում ...
Աղբյուր` Panorama.am
14:21
Շրջադարձային բացահայտում զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու վարույթով
Ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել
Աղբյուր` Panorama.am
14:00
Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում նոր թատերաշրջանում կլինեն պրեմիերաներ, այդ թվում՝ «Վիշապը» քաղաքական սատիրան
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր 93-րդ նոր թատերաշրջանի  մեկնարկը կտա սեպտեմբերի 13-ին։ Թատերաշրջանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
16:34 09/09/2024

ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}