Դիարբեքիրի թեյարաններից մեկի վրա ական է նետվել
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները նախօրեի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանի Ջեմիօղլու պողոտայում փորձել են ականանետից կրակ բացել տեսադաշտում գտնվող ոստիկանական մեքենայի վրա: Բայց նետված ականը ոստիկանական մեքենայի փոխարեն հարվածել է հարևանության գտնվող թեյարանին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «yenisafak» լրատվամիջոցը հայտնել է, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 քաղաքացիական անձ:
Վերոնշյալ թեյարանը Բաղլարի ոստիկանական պարեկային կետից 50 մ հեռավորության վրա էր գտնվում: Դեպքի վայր են բերվել ոստիկանական ջոկատներ: Այժմ կատարվում է հետաքննություն, որպեսզի պարզվեն դեպքի մանրամասները:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ վերջին ժամանակներս Բաղլարի շրջանի փողոցներում հաճախակի են հրազենի գործադրումները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ