Բաքվում ԻԻՀ նախկին դեսպան. Ադրբեջանը ժամանակին Իրանի մաս է կազմել
«Ադրբեջանը ժամանակին Իրանի մաս է կազմել, եղել է նույն կրոնն ու հավատքը»,-այդ մասին իրանական «Շաբեսթան.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին:
Իրանի նախկին դեսպանը հանրային դիվանագիտությանը նվիրված քննարկման ժամանակ, անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, մասնավորապես նշել է. «ԻԻՀ ԱԳ նախարարությունը պետք է փոխի իր մոտեցումներն ու առաջնահերթությունները, Ադրբեջանի վերաբերյալ այն պատկերացումները, որոնք ուրվագծվում են իրանցի պաշտոնյաների մոտ, 70 տոկոսով չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ընձեռած հնարավորությունների անտեսումը հանգեցրեց նրան, որ Իսրայելն օգտվեց առիթից և իր ներկայությունն ապահովեց Ադրբեջանում»:
Հիշեցնենք, որ վերջերս իրանցի պատմաբան Ջավադ Թաբաթաբային, քննադատելով Բաքվի կողմից իրանական պատմությունը կեղծելու գործընթացը, մասնավորապես նշել է. «Որոշ երկրներ ստեղծվել են շատ կարճ ժամանակահատված առաջ, նրանք նույնիսկ պատմություն չունեն, սակայն ցավոք յուրացրել են իրանական մշակույթն ու պատմությունը: Օրինակ Ադրբեջանը, այդ երկրի անունը նույնիսկ իրենց (ադրբեջանցիներին) չի պատկանում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ընդամենը 20 տարի է անցել, որ ստեղծվել է Ադրբեջանական Հանրապետությունը, սակայն քարոզչության մեջ այդ երկիրը ներկայացվում է որպես հին ատրուշանների երկիր»:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանցի պատմաբան. Նույնիսկ Ադրբեջան պետության անունը չի պատկանում ադրբեջանցիներին
Իրանցի գիտնական. Ադրբեջանը պատմությունը խեղաթյուրելու գործընթացը երեք ուղղությամբ է իրականացնում
Իրանն արդեն գիտակցում է, որ պետք չէ հանդուրժել Բաքվի՝ իրանական պատմությունն ադրբեջանականացնելու քաղաքականությունը