Գեներալ Սալամի. Ամերիկյան ռազմակայանները գտնվում են Իրանի հրթիռների թիրախում
«Ամերիկյան ռազմակայանները գտնվում են Իրանի հրթիռների թիրախում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ընդհանուր հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին, մասնավորապես նշել է. «Այն ռազմակայանները, որտեղ տեղակայված կործանիչները կարող են հասնել Իրանի օդային սահմանին, գտնվում են մեր հրթիռների թիրախում»:
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին՝ գեներալ Սալամին նշել է, որ երկրի սահմաններից դուրս ընթացող ցանկացած զարգացում, որը կարող է սպառնալով Իրանի անվտանգության միջավայրին, շուրջօրյա ռեժիմով վերահսկվում է:
ԻՀՊԿ ընդհանուր հրամանատարի տեղակալն, անդրադառնալով Իրանի ԶՈւ հրթիռային համակարգի հնարավորություններին, նշել է, որ ԻՀՊԿ-ն ունի 3 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռ և հավելել. «Մենք այնպիսի բալիստիկ հրթիռ ունենք, որից գուցե միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին