Տարածաշրջան 00:27 18/09/2015

ԵՄ և Ադրբեջան. բաժանում, թե հարաբերությունների պահպանում ամեն գնով

EurasiaNet-ն իր մեկնաբանություն բաժնում գրում է․ «Դեռ երեք ամիս առաջ Ադրբեջանը խաղում էր Եվրոպական մեկնարկային խաղերի հյուրընկալող երկրի դերը։ Այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը պատրաստվում է խզել հարաբերությունները Եվրոպական Միության հետ»։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի հարաբերությունը ԵՄ-ի հետ զգալի անկում են ապրում։ Սեպտեմբերի 10-ին Եվրոպական Խորհրդարանը բանաձև է ընդունել, որով քննադատում է Բաքվին տեղական քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրականացված «աննախադեպ ճնշումների» համար։ Բանաձևում նաև կոչ է արվում ԵՄ իշխանություններին «խորը հետաքննություն անցկացնել նախագահ Ալիևի և նրա ընտանիքի անդամների հասցեին հնչող կաշառակերության մեղադրանքների» առնչությամբ և նախատեսել «թիրախավորված պատժամիջոցների և մուտքի արտոնագրի արգելքների կիրառում բոլոր այն քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդման մեջ»։

«Ադրբեջանական կողմից պատասխանը օպերատիվ էր և սուր․Բաքում չեղյալ է հայտարարել Եվրոպական արտաքին գործունեության ծառայության (EEAS) բարձր մակարդակի այցելությունը, հայտարարել է Ադրբեջանի՝ Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի կազմից դուրս գալու մասին և սպառնացել է պատասխան պատժամիջոցներ կիրառել Եվրոպական խորհրդարանի անդամների նկատմամբ։

Ավելին, սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած հրապարակային միջոցառման ժամանակ նախագահ Ալիևը քննադատել է Եվրոպական միությանը Սիրիայից և այլ վայրերից ապաստարան փնտրողների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ Բրյուսելը հավատարիմ է մնում երկակի ստանդարտների քաղաքականությանը, երբ խոսքը գնում է հիմնարար իրավունքների մասին։

«Որտեղ է ձեր հանդուրժողականությունը և բարությունը, մեծահոգությունը։ Որտեղ են ձեր արժեքները», - Contact.az գործակալությունը մեջ է բերել նախագահ Ալիևի խոսքերը, երբ վերջինս անդրադարձել է փախստականների շարունակվող ճգնաժամի առնչությամբ ԵՄ քաղաքականությանը ։

Այս բռնկումը ոչ ֆունկցիոնալ հարաբերությունների հերթական ախտանիշն է, որում Բրյուսելը և Բաքում արդեն որոշակի ժամանակ է, ինչ խրված են։ Ներկայիս խնդիրների հիմքը երկու կողմի չհամապատասխանող ենթադրություններն են ու նպատակները։ Բրյուսելը Ադրբեջանին դիտարկում է որպես հետխորհրդային երկիր, որը համագործակցության միջոցով պետք է ներգրավվի օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հիման վրա կառավարվող առավել ընդլայնված եվրոպական կանոնակարգում։ Մյուս կողմից Ադրբեջանը, ոգևորված իր նավթային հարստությունից, իրեն ԵՄ-ին հավասար է դիտարկում։ Ուստի Ադրբեջանի ղեկավարները ցանկանում են փոխգործակցել այլ պայմաններով։ Սա է պատճառը, որ Բաքուն զրո շահագրգռվածություն է ցուցաբերում ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրում․ այն, ինչ ստորագրվել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ։ Դրա փոխարեն Բաքուն ձգտում է ԵՄ հետ ռազմավարական գործընկերության հաստատմանը։

ԵՄ իրավացիորեն հրաժարվել է հավանություն տալ Ադրբեջանի հետ նմանօրինակ ռազմավարական գործընկերությանը։ Բաքուն իր տնտեսական և քաղաքական ազդեցությամբ չի կարող նույն լիգայում ներգրավված լինել, ինչ որ ԵՄ ռազմավարական գործընկերները՝ Հնդկաստանը, Հարավային Կորենան և մինչ ուկրաինական ճգնաժամը՝ Ռուսաստանը։

ԵՄ և Ադրբեջանի շահերի համադրման ոլորտները, մասնավորապես, էներգակիրների առևտուրը, լավագույնս առաջ են ընթանում նաև առանց ռազմավարական գործընկերության։ Իսկ աշխարհաքաղաքական տեսակետից Իրանի հետ միջուկային պայմանագրի լույսի ներքո Ադրբեջանի կարևորությունը, կարծես թե, անկում է ապրում, քանի որ միջազգային հանրությունը կարող է այլևս չունենա Բաքվի կարիքը՝ որպես պատնեշի իրանական չարիքի դեմ։ Այսպիսով, իրականում ԵՄ հետ ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի ղեկավարության համար հիմնականում հեղինակության հարց է լինելու։

Ուստի, նման իրադրությունում ինչ կարող է անել Եվրոպական Միությունը։ Պատասխանն է․ ոչ շատ։
ԵՄ-ն մշտապես քննադատության է ենթարկվում «մտահոգություն» հայտնելու համար ամեն անգամ, երբ շինծու մեղադրանքների հիման վրա ադրբեջանցի ակտիվիստ կամ իրավապաշտպան է կալանավորվում։ Սակայն ակնհայտ չէ, որ Բրյուսելը կարող է ավելին անել Ալիևի վարչակազմի վարքագծի վրա ազդելու համար։

ԵՄ պաշտոնյաները կարող են թիրախավորված պատժամիջոցներ ընդունել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերում ներգրավված անձնավորությունների դեմ, ինչպես արվել է Բելառուսի դեպքում։ Եվրոպական խորհրդարանը մի շարք առիթներով հանդես է եկել նման միջնորդությամբ։ Նմանօրինակ պատժամիջոցները կարող են հզոր ազդակ հաղորդել, սակայն, ինչպես ցույց է տվել Բելառուսի, Իրանի և Կուբայի փորձը, պատժամիջոցները հազվադեպ են մեծապես բարելավում այդ երկրում քաղբանտարկյալների և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների դրությունը։ Բացի այդ, դժվար կլինի ԵՄ բոլոր անդամ պետությունների համար համաձայնության գալ պատժամիջոցների հարցի շուրջ, քանի որ նրանցից ոմանք սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Բաքվի հետ։

Կան այլ ուղիներ, որոնց միջոցով ԵՄ-ն կարող է ցույց տալ իր անհամաձայնությունը։ Դրանցից մեկը կլինի այն, թե ինչպես կտարբերակվեն հարաբերությունները բարեփոխումներ իրականացնելու մտադրություն ունեցող կառավարությունների, ինչպիսին է, օրինակ, Վրաստանը, և այդ բարեփոխումներից զերծ մնացող կառավարությունների հետ, ինչպիսին է՝ Ադրբեջանը։ Օրինակ, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այս տարվա հուլիսի վերջին Թբիլիսի կատարած այցից հետո չպետք է այցելեր Բաքու։ Նման դիվանագիտական ապտակը, հավանաբար, ազդեցություն կունենար Ադրբեջանի ղեկավարների վրա, ովքեր հստակորեն անհանգստանում են իրենց երկրի միջազգային հեղինակությամբ։

Մյուս քայլը, որ ԵՄ-ն կարող էր ձեռնարկել, Ադրբեջանը լուսանաբանող, և կառավորությունից, և ընդդիմությունից անկախ գործող լրատվական միջոցներին աջակցելն է։

Հստակ և արդյունավետ տարբերակների պակասը վստահորեն վհատեցնում է նրանց, ովքեր Ադրբեջանում քաղաքացիական հասարակությանը խթանելու հույս ունեն։ Սակայն պատմությունը ոչ միշտ է հարթ։ Այն լի է անկանխատեսելի, անսպասելի, անկասելի փոփոխություններով։ Ադրբեջանի ժողովրդի թվացյալ քաղաքական անտարբերության պարագայում անգամ տարերային խռովություններ բռնկվեցին Գուբայում և Իսմայիլում քաղաքներում տեղի ունեցած չարաշահումների, իսկ վերջերս՝ Մինգաչավիրի բանտում տեղի ունեցած կասկածելի մահվան շուրջ։
Պարտադիր չէ, որ նման պոռթկումները Ալիևի վարչակարգի դեմ վերահաս ընդվզում ավետեն։ Սակայն ԵՄ պետք է ուշադրությամբ հետևի Ադրբեջանի հասարակության մեջ տեղի ունեցող ներքին գործընթացներին և պատրաստ լինի դիվանագիտական և տնտեսական մեծահոգի աջակցության ձեռք մեկնելու այն ժամանակ, եթե և երբ ժողովրդավարական փոփոխությունը հավանական լինի։ Այնուամենայնիվ, ԵՄ և միջազգային այլ դերակատարները պետք է գիտակցեն, որ փոփոխության համար պայմանների ստեղծումը պետք է իրականացվի հենց ադրբեջանցիների կողմից»,-եզրափակվում է հոդվածը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}