Տարածաշրջան 17:25 18/09/2015

«Հրո երկիր» Ադրբեջանի մոխրացող երանգները

Ալիև կրտսերի իշխանության գալուց հետո Ադրբեջանն առնվազն նախորդ տասնամյակում ջանք ու եռանդ չի խնայել միջազգային հանրության առաջ ներկայանալ որպես «դինամիկ զարգացող երկիր», որպես «ժողովրդավարության կղզյակ Հարավային Կովկասում», որպես «ներքաղաքական անխախտ կայունության հասած բաստիոն» և վերջապես որպես «Land of Fire» և «Land of the Future» («Հրո երկիր» և «Ապագայի երկիր»):

Եվ երբ ժամանակին աշխարհը հիանում էր Բաքվում անցկացվող «եվրատեսիլ» երգի մրցույթի, իսկ բոլորովին վերջերս էլ «Եվրոպական առաջին խաղերի» շռայլ շոուներով, շատերը տեղյակ չէին, կամ անտեսելու էին տալիս այն փաստը, որ Ալիև կրտսերի նմանատիպ շռայլությունը տարածվում է քաղաքական հակառակորդների հանդեպ ևս, ինչի արդյունքում կեղծ ու շինծու մեղադրանքների հիման վրա հարյուրավոր քաղբանտարկյալներ փակված են բանտերում: Բայց ինչպես ասում են` փոխվում են ժամանակները, իրենց հետ բերելով նաև տրամադրությունների փոփոխություն:

Վերջին մեկ տարվա զարգացումների արդյունքում Ալիևի թվիթերյան ուտոպիստական Ադրբեջանը ուզած-չուզած ստիպված է իրականություն վերադառնալ, իսկ իրականությունն այն է, որ Ալիևի երբեմնի եվրոպացի ծափահարողներն այսօր արդեն կաշկանդված չեն «խավիարի բումունքով» և բոլոր հնարավոր ձևերով մատ են թափ տալիս «հանդուրժողականության հայրենիքի» տիրակալի ուղղությամբ: Այն նույն Եվրոպայի խորհրդի ամբիոնից, որտեղ Ադրբեջանի նախագահը զուգահեռներ էր անցկացնում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև, այսօր արդեն զուգահեռներ են անցկացնում Ադրբեջանի և աշխարհին հայտնի բռնապետական ռեժիմների միջև:

Այս տարվա հունիսի 24-ին ԵԽԽՎ-ն «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» վերտառությամբ բանաձևով Ադրբեջանի իշխանություններից հստակ պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին, իսկ ավելի ուշ` սեպտեմբերի 10-ին, ընդունված բանաձևում Եվրոպայի խորհրդարանը հրաժարվեց դիտորդական առաքելություն ուղարկել նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` համարելով, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու որևէ հիմք չկա այդ երկրում: Ակնհայտորեն խիստ ձևակերպումներ պարունակող այս բանաձևը կոչ է անում նաև անմիջապես կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:

Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի կոշտացման նախահիմքերն արդեն կարելի էր տեսնել դեռ այս տարվա սկզբին ժողովրդավարության, մամուլի ազատության և մարդու իրավունքների հարցերը մշտադիտարկող միջազգային կառույցների` «Freedom House», «Reporters without Borders»,  «Human Rights Watch» և այլ իրավապաշտպան կամակերպությունների կողմից հրապարակված զեկույցներում և հայտարարություններում, որտեղ Ադրբեջանը, ժողովրդավարության բոլոր ոլորտներում ակնհայտ անկում արձանագրելով, հայտնվել է վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների ցանկում: Ավելին, «Reporters without Borders»-ի «Մամուլի ազատության ինդեքս-2015» զեկույցում փորձագետները եկել էին այն եզրակացության, որ Ադրբեջանը «ձերբակալված լրագրողների ու բլոգերների թվով Եվրոպայի ամենամեծ բանտն է»:

Չենք պնդում, որ այս ամենի հանրագումարն անմիջապես ազդելու է Բաքվի քաղաքականության վրա, բայց որ դինամիկ երկրի առաջնորդ խաղացող Ադրբեջանի նախագահը նյարդային վիճակում է հայտնվում, կասկածի տեղ չկա: Իսկ նյարդայնանալու առիթներ, ընդ որում ավելի ծանրակշիռ, կրտսեր Ալիևն հաստատ ունի:

Ադրբեջանական տնտեսության լոկոմոտիվը կորցնում է իր գրավչությունը: Միջազգային բորսաներում շարունակաբար անկում ապրող նավթի գները լուրջ հարված են հասցնում Ադրբեջանի բյուջեին` ի հայտ բերելով տարիներով կուտակված, բայց արդեն գլուխ բարձրացնող խնդիրներ: Հումքի վրա հիմնված և տնտեսական ինստիտուտներից զուրկ ադրբեջանական տնտեսությունը գլոբալ փոփոխությունների ֆոնին լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, անգամ վերջին ամիսներին այդ երկրի կենտրոնական բանկի կողմից կատարվող դրամական ինտերվենցիաները ի զորու չեն կասեցնել ադրբեջանական մանաթի արժեզրկումը: Իրավիճակի արհեստական կայունությունը ապահովվում է կենտրոնական բանկի պահուստների հաշվին, բայց դժվար չէ ենթադրել, որ դրանք էլ Ադրբեջանի «ժողովրդավարական » կերպարի նման հավերժ չեն:

«Տնտեսապես ուժեղ Ադրբեջան»-ի միֆի փլուզման առաջին ցուցիչը գլուխ բարձրացնող սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնց լուծման համար հեշտ փողեր ալիևյան ռեժիմը դժվար էլ ունենա: Աստիճանաբար եվրոպացիների աչքում մոխրագույն է դառնում ոչ միայն «Land of Future»-ի գովազդային կարգախոսը, այլ նաև ««Հրո երկիր» էներգետիկ այլընտրանք Ադրբեջանը»: Իրանի նկատմամբ պատժամիջոցների աստիճանական վերացումից և միջազգային էներգետիկ շուկաներում Իրանի վերադարձից հետո, Ադրբեջանն իր նավթի ու գազի ապագայի մասին իրոք որ լուրջ մտահոգվելու պատճառներ է ունենալու, քանզի ակնհայտ է, որ Արևմուտքի համար ռազամավարական այլընտրանքի հարցն այդ դեպքում արդեն լուծված կարելի է համարել:

Բնականաբար, այս պայմաններում սեփական քաղաքացիներին պատասխան տալու շատ տարբերակներ Բավքի ռեժիմը չունի, բայց փոխարենն ունի բռնապետությունների պատմությունից քաղած դասեր առ այն, որ երբ «թղթե տնակը» փլուզման առաջ է կանգնած, անպայման պետք է գտնել մի թշնամի ու տեղի ունեցող ամեն ինչ բարդել նրա վրա: Հիմա ալիևյան ռեժիմի թե պաշտոնական և թե փորձագիտական թևերը զբաղված են Արևմուտքի հասցեին ագրեսիվ քարոզչական արշավ անելով:

Բաքվում նոր բան չեն մտածել, քան հետևել սահմնանված օրինակին և աջ ու ձախ հայտարարել Արևմուտքի կողմից մայդան կազմակերպելու, «անկախ գործելաոճ» ունեցող Իլհամ Ալևին տապալելու և իրենց լոյալ մեկին իշխանության բերելու մասին: Իհարկե, չեն մոռացել այս ամենը համեմել հուժկու հայկական լոբբիի մասին սարսափազդու հեքիաթներով: Բայց թե որքանով մտածված այս տարբերակը կօգնի երբեմնի լուսավոր Բաքվին պահել իր երանգները, ներկա պահին անորոշ է:

Այն ինչ կատարվում է Ադրբեջանում և նրա շուրջ, բավականին խորհրդանշական կերպով արատցոլում է իսպանական «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստների մարզաշապիկներից Ադրբեջանը գովազդող «Land of Fire Azerbaijan» կարգախոսի անհետացումը: Ակնհայտ է, որ ֆինանսական մուտքերի էական թերակատարումը Ալիև կրտսերին ստիպել է հրաժարվել սպորտային գիգանտների միջոցով գովազդվելու մտքից: Սա, իհարկե, բացասական կողմ էլ ունի. «Ատլետիկի» մրցելույթներին հետևողները չեն կարող այլևս ծաղրել Ալիևի պատմական գրագողությանը. ի վերջո իսպանացի ֆուտբոլասերներն անգամ գիտեն, որ «Land of Fire»-ն իսպաներեն հնչում է՝ «de Tierra del Fuego», և ոչ թե Կովկասում ստեղծված արհեստածին պետությունն է, այլ դեռևս 1520 թվականին Մագելանի կողմից հայնտագործված ու անվանակոչված կղզիախումբ է Ամերիկա աշխարհամասի ծայր հարավում:

Կնյազ Սարոյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}