Կողոպտել են Բիլանի առանձնատունը
Նոր Մոսկվայում կողոպտել են ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանի տունը: Հանցագործները իրենց հետ տարել են 9 մլն ռուբլի, թանկարժեք ժամացույցների հավաքածու և համակարգչի մասեր: Բացի այդ, նրանք իրենց հետ վերցրել են նաև գողության պահը նկարահանած տեսախցիկները:
Vesti.ru-ն տեղեկացնում է, որ գողերը առանձնատուն ներթափանցել են ծառի վրայով, դուռը առանձնացրել են փականներից, իսկ արդեն տանը բացել են չհրկիզվող պահարանը ու իրենց հետ տարել 9 մլն ռուբլի, ժամացույցների հավաքածուն:
Տեղի բնակիչները պատմել են, որ կողոպուտից առաջ իրենք տեսել են 3 կասկածելի անձանց: Բացի այդ ասել են, որ կասկածում են բանվորներին, ովքեր վերջին ժամանակներում զբաղվել են տարածքի բարեկարգմամբ: Ըստ աղբյուրի, գողերը հավանաբար տեղյակ են եղել` որտեղ է Բիլանը թաքցնում իր ունեցվածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը