Նորածինը մահացել է հարբած հոր հետ զբոսանքի ժամանակ
Սարատովի շրջանի քննչական կոմիտեի քննիչները պարզում են Պուգաչովսկյան շրջանում տեղի ունեցած 3 ամսական երեխայի մահվան ողբերգական դեպքի հանգամանքները:
sarinform-ը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով, ողբերգական դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին: 29-ամյա տղամարդը հարբել է և 3 ամսական որդու հետ դուրս եկել զբոսանքի, որի ընթացքում հայրը ընկել է ու սայլակն էլ հետը: Որոշ ժամանակ անց երեխայի մայրը դուրս է եկել փնտրելու հորն ու որդուն և հայտնաբերել է որդուն սայլակի մեջ մահացած:
Ըստ աղբյուրի, մասնագետները դատաբժշկական փորձաքննություն են անցկացնում, որի ավարտից հետո քննիչները կորոշեն` հարուցե՞լ քրեական գործ, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում