Ադրբեջանի կուտակած արտաքին քաղաքական միֆային կապիտալը գնալով փլուզվում է

Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքական հարթություններում իրադարձությունների խճանկարը հետաքրքիր է թե՛ ժամանակի և թե՛ տարածության մեջ, այն իմաստով, որ հարևան երկրի ներքաղաքական գործընթացները սկսել են անհանգստացնել միջազգային կառույցներին: Այդ մտահոգությունների ֆոնին Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղեծրում տեղի են ունենում լուրջ և մարտահրավերներով լի փոփոխություններ:

Միջազգային հանրության համար մտահոգիչ են Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղ գտած այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են այդ երկրում մարդու իրավունքների վիճակը, լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճնշումները, ազատ խոսքի հետևողական լռեցումը, որը դրսևորվեց լրագրող Հադիջա Իսմաիլովայի դատապարտմամբ:

Հադիջա Իսմաիլովայի 7.5 տարի ազատազրկման դատապարտումը կարծես այնպիսի ազդակի դեր կատարեց, որին տրված միջազգային հանրության ռեակցիայից Ադրբեջանը դեռևս շոկային թերապիայի մեջ է: Դատապարտող հայտարարություններ հնչեցին ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի, ԱՄՆ Պետդեպի, ԵԱՀԿ-ի և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչների կողմից:

ԵԽ ԽՎ նախագահը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել անկախ լրագրողների դեմ կիրառվող բռնությունները, իսկ ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսը հանդես գալով համատեղ հայտարարությամբ նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշել քննադատական քայլերը։

Դա հարված է Ադրբեջանում մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությունը հարգելուն և կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լրագրողների հանդեպ ճնշումները: Իրեն սպասեցնել չի տվել նաև ԱՄՆ Պետդեպի հայտարարությունն այս կապակցությամբ, որով Ադրբեջանի կառավարությանը կոչ է արվում հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին, որոնք առնչվում են սեփական քաղաքացիների հիմնական ազատությունների ու մարդու իրավունքների պաշտպանությանը։

Իսկ ահա Եվրախորհրդարանի տարածած հայտարարությունը վերջնականապես հունից հանեց Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևին, ով պատասխան հայտարարությամբ բանաձևը որակել է բացարձակապես անհիմն ու քաղաքական սադրանք՝ կառուցված սուտ, զրպարտչական ու կանխակալ հարաբերությունների վրա, իսկ նպատակը, ըստ Ալիևի, զարգացող, ժամանակակից Ադրբեջանը կեղտոտելն ու վարկաբեկելն է:

Այս ամենի ֆոնին Ադրբեջանը սկսեց դրսևորել իր մերժողական դիրքորոշումը եվրոպական կառույցների նկատմամբ՝ աստիճանաբար հեռանալով դրանցից: Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին, քանի որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է մոնիթորինգ անցկացնել Ադրբեջանում անցկացվելիք ընտրություններում: Այնուհետև Ադրբեջանի խորհրդարանը որոշում կայացրեց «Եվրանեսթ»-ին իր մասնակցությունը կասեցնելու ընթացակարգ սկսելու մասին: Որին հաջորդեց Իլհամ Ալևի հայտարարությունն առ այն, որ «Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է համագործակցությունն այդ կառույցի հետ:

 Թվում է թե այս գործելաոճով Ադրբեջանը Եվրոպայի կողմից ավելի մեղմ վերաբերմունք է ակնկալում՝ ցույց տալով իր «նեղացածի» կեցվածքը: Ուստի այդ կապակցությամբ հետաքրքրական է ԵԽԽՎ քաղաքական և ժողովրդավարական հարցերի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի շրջանակներում փաստահավաք առաքելությամբ Բաքու կատարած այցը:

Դեռևս 2014-ի հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ քաղաքական կոմիտեն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցով զեկուցող էր նշանակել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով: Իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուոլթերը Ադրբեջանի տարածքով այցելելու է նաև Լեռնային Ղարաբաղ, սակայն նման բան տեղի չունեցավ:

Հասկանալի է որ զեկույցը աչքի է ընկնում կողմնակալությամբ: Իսկ թե ինչու է այդ զեկույցի համար փաստահավաք առաքելությամբ Պատգամավորը այցելում Ադրբեջան այն օրերին, երբ այդ երկրի խորհրդարանը հայտարարում է «Եվրանեսթ»-ից դուրս գալու որոշում պատրաստելու մասին: Դժվար չէ ենթադրել, որ այդ զեկույցը Ադրբեջանի իշխանություններին սիրաշահելու մի փոքր էլեմենտ է հանդիսանում: Հասկանալի է նաև, որ այդ զեկույցը թե՛ իր վերնագրով և թե՛ իր բովանդակությամբ ոչ մի էական նշանակություն չի կարող ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, քանզի այդ բեմականացումը Ադրբեջանի նկատմամբ կիրառվող քաղաքականության մեջ հավասարակշռության պատրանք ստեղծելուն է միտված:

Իհարկե ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին ցանկացած զարգացում հնարավոր է, սակայն վերը բերված փաստարկները Բաքվի վարչակազմի համար որևէ լավ բան չեն խոստանում:

 Վահագն Սարոյան, փորձագետ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}