Ռումինիգե. «Մեծ հույսեր ունեմ, որ Գվարդիոլան կմնա «Բավարիայում»
Մյունխենում դրական են տրամադրված Գվարդիոլայի հետ պայմանագրի երկարաձգման հարցում:
«Հիմա մեկ բան է պարզ. մենք շատ լավ թիմ ունենք, իսկ լավ ակումբին պետք է լավ մարզիչ: Նախկինում դա Յուպ Հայնկեսն էր, իսկ հիմա՝ Պեպ Գվարդիոլան: Հույս ունեմ, որ Գվարդիոլան կմնա ակումբում հունիսի 30-ից հետո:
Նա իրեն շատ լավ է զգում: Նրա տրամադրության տակ կան հիանալի ֆուտբոլիստներ: Գվարդիոլան շատ պատճառներ ունի՝ նորից «Բավարիան» ընտրելու համար»,- «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Ռումինիգեի խոսքերը մեջբերել է DPA գործակալությունը:
«Բոլորս ուզում ենք, որ Պեպը մնա: Բայց նա պետք է որոշում կայացնի մինչև տարեվերջ: Այլ դեպքում մեզ համար դժվար կլինի»,- ավելացրել է «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը