Միշել Պլատինի. «Բլատտերից ստացած 2 մլն ֆրանկը վճարում է եղել ըստ պայմանագրի»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ՖԻՖԱ-ի կողմից ապօրինի դրամական փոխանցումների գործի վկա է:
«Ինչ վերաբերում է իմ ստացած 2 մլն ֆրանկին, այն նախատեսված էր աշխատանքի համար, որը կատարել եմ ՖԻՖԱ-ի հետ պայմանագրի հիման վրա: Ես ուրախ եմ, որ կարող եմ ճշգրտել բոլոր հարցերը: Բաց եմ շվեյցարական իշխանությունների համար, որովհետև ապրում եմ Շվեյցարիայում ու ցանկացած պահի հասանելի եմ շփումների համար»,- Պլատինիի խոսքերը թվիթթերյան իր էջում մեջբերել է լրագրող Մարտին Ցիգլերը:
Նշենք, որ երեկ Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն քրեական գործ է հարուցել Բլատտերի դեմ: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ ապօրինի 2 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Պլատինիին ու պայմանագիր է ստորագրել Կարիբյան ֆուտբոլային միության հետ ՖԻՖԱ-ի համար ոչ շահավետ պայմաններով: