Հայրենիք, Սփյուռք, Արցախ միասնաբար գործեցին. Վահե Կարապետյան
«Ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ մեկ ժողովուրդ, մեկ ազգ միացան մի նպատակի շուրջ»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բարերար Վահե Կարապետյանը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար նա այսօր ՀՀ նախագահի կողմից արժանացավ Երախտագիտության մեդալի:
«Այս տարվա ամենակարևոր իրադարձությունը Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչումն էր: Ինչպես աշխարհի բոլոր հայերի, ՀԲԸՄ-ի էլ ամբողջ ուշադրությունը հրավիրված է հայկական տարբեր գաղութների միջոցառումների վրա: Հայրենիք, Սփյուռք, Արցախ միասնաբար գործեցին և աշխարհը կարթնանա՝ շնորհիվ մեր միասնության»,-ասաց բարերարը:
Նախագահի կողմից երախտագիտության մեդալով պարգևատրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իտալիայի հանձնախմբի նախագահն էլ ընդգծեց, որ իրենց պարտքն է եղել տեղի ունեցածի մասին պատմել ոչ միայն Իտալիայում հայ երիտասարնդերին, այլև ողջ աշխարհին. «Մեր փափագը սա էր, որը կարծում եմ հաջողվեց մեզ»:
Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած աջակացության համար հայաստանյան և սփյուռքահայ մի շարք գործիչներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով արժանացան պետական բարձրագույն պարգևների:
Նախորդող հրապարակումներ՝
Միասնականության հիմնական շարժիչը 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովն էր. Սեդա Խտըշյան
Ցանկությունս էր մեր տատերի ու պապերի տարազներն աշխարհ բերել. պոլսահայ արվեստաբան
Սերժ Սարգսյան. Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր
100-րդ տարելիցի միջոցառումներին աջակցելու համար մի շարք գործիչներ պետական պարգևների արժանացան
Միասին մենք կարող ենք շատ ավելին. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում