Հասարակություն 12:12 30/09/2015

Times of Israel. ԻՊ-ը միայնակ չէ, Ադրբեջանը նույնպես մշակույթ ոչնչացնող է

Պատմաբան և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Times of Israel պարբերականի բլոգում հակադարձել է վերջերս հրապարակված Իսրայել Բարուքի՝ «ԻԼԻՊ-ը մշակութային զտման գործում միակը չէ» հոդվածին` նշելով, որ հոդվածում հեղինակը միտումնավոր կերպով ադրբեջանական քարոզչություն է իրականացնում` թերի ներկայացնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերմունքը իրենց տարածքներում ադրբեջանական մշակութային կոթողների նկատմամբ:

Գալիչյանի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ասում են՝ «ոսկին փայլում է ամենուր»։ Սակայն դրա փայլը երբեք չի կարող «կուրացնել» միջազգային հանրությանը։ Ադրբեջանի մոտ այնպիսի պատրանք է ստեղծվել, որ նավթադոլարների «ոսկու» շռայլման միջոցով հնարավոր կլինի ստեղծել Ադրբեջանի դրական, ժողովրդավարական և հանդուրժողական կերպար, դրանով իսկ չեզոքացնելով երկրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտում օրեցօր վատթարացող ցուցանիշների վերաբերյալ միջազգային սաստկացող քննադատությունը։ Արդեն իսկ փաստ է, որ միջազգային հանրության քննադատության սաստկացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից՝ տարածաշրջանի կայունության և անվտանգության խախտմանն ուղղված քայլերին հաջորդում են ադրբեջանամետ լրագրողների և մասնագետների՝ Ադրբեջանի «հանդուրժողականության երկրի» և «հավերժական զոհի» կերպարի ներկայացման նպատակին ծառայող գործողությունները։

Իսրայել Բարուքի՝ “In Cultural Cleansing ISIS is not Alone” հոդվածը կարդալիս՝ ես մեխանիկորեն հիշում եմ այս քարոզչական հոդվածի շարժառիթը և նպատակը։ Սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որում ընդգծվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրադրությունը «վերջին տարիների ընթացքում շարունակաբար վատթարացել է»՝ զուգակցվելով իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների նկատմամբ «աճող սպառնալիքներով ու ճնշումներով»։ Իսկ պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի կողմից ներկայացվող «ամենաբազմամշակութային» երկրի կերպարն ամբողջական է դառնում, երբ ադրբեջանական քաղաքացիական հասարակության՝ հայ եւ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը խրախուսող ակտիվիստները մեղադրվում են հակապետական գործունեության, դավաճանության ու լրտեսության մեջ, ինչպես նաև դատապարտվում մի քանի տարվա ազատազրկման։

Հոդվածում հեղինակը թերի է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերմունքը իրենց տարածքներում ադրբեջանական մշակութային կոթողների նկատմամբ և հարկ չի համարում նշել, որ 2008 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հատուկ միջոցներ է հատկացրել ինչպես Շուշիի Վերին մզկիթի, Ստորին մզկիթի և Աղդամի մզկիթի վերականգնման ու կոնսերվացիայի համար, այլ նաև նախաձեռնել իսլամական մշակույթի ուսումնասիրման և վկայագրման աշխատանքներ: Գուցե հոդվածի հովանավորները պարզապես տեղյակ չեն պահել հոդվածագրին այս «փոքրիկ» հանգամանքի մասին, կամ էլ նա պարզապես չի ցանկացել անդրադառնալ այդ փաստին «հայկական հրեշի» կերպարը «չմարդկայնացնելու» նպատակով։ Կցանկանայի նաև նշել, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն հարևան երկրի, իրենց տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները, այդ թվում նաև՝ ադրբեջանական գերեզմանատները վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Միջազգային, ինչպես նաև ադրբեջանական պատվիրակությունները Լեռնային Ղարաբաղ այցելելիս հնարավորություն են ունեցել ականատես լինել դրան։

Այս հոդվածքով Բարուքը փորձում է թաքցնել այն, ինչը վաղուց արդեն լայնորեն հայտնի է միջազգային հանրությանը: Հանրահայտ փաստ է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության որ կողմն է ոչնչացնում մշակութային ժառանգությունը՝ համաձայն «Իսլամական պետության» լավագույն ավանդույթների։ Նման վանդալիզմի օրինակները բազմաթիվ են:

Հոդվածագիրը իրավացի է Մերձավոր Արևելքում մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորված ԻԼԻՊ-ի բարբարոսության հետևանքներն ահռելի են ու անդառնալի։ Այդ գործողությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որակվել են որպես պատերազմի ոճրագործություն, որը կոչ է արել «արձագանքել այս մշակույթը ոչնչացնող ոճրագործական քաոսին» և «վերջ դնել այս աղետին»։ Իսկապես, գալիք սերունդները չեն տեսնի Մերձավոր Արևելքի հնագույն պատմական արժեքները, որոնց թվին են դասվում Հյուսիսային Իրաքում ասորական հինավուրց հուշարձաններն ու Սիրիայի Պալմիրա քաղաքը։ Սակայն, գալիք սերունդը նաև հնարավորություն չի ունենա վայելելու հինավուրց հայկական մշակույթը, որը վայրագաբար ոչնչացվել է ադրբեջանական իշխանության կարգադրությամբ։

Մասնավորապես, 1998-2005թթ. Նախիջևանի Ջուղա քաղաքում գտնվող հայկական հինգ հազարավոր հնագույն խաչքարեր ադրբեջանական զինուժի կողմից ենթարկվեցին ավերածությունների։ Այդ առնչությամբ համապատասխան բանաձև է ընդունվել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային 16-րդ խորհուրդի կողմից. «Այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժանի տեղն էր զբաղեցնում աշխարհի ժառանգության գանձերի շարքում, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»։ Այդ նույն Նախիջանի տարածքում հողին են հավասարվել նաև հայկական բոլոր եկեղեցիներ, որոնք հարյուրից ավելին էին, ինչի մասին անհերքելի ապացույցներ է ներկայացրել շոտլանդացի ճարտարապետ/լուսանկարիչ Ստեֆան Սիմը: Բոլոր վերոնշյալ փաստերը փաստագրվել են եւ ներկայացվել իմ գրքերում՝ «Պատմության հորինումը» 2009/2010թթ և «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» 2012թ։

Առհասարակ Ադրբեջանի և ահաբեկչական ցանցերի միջև կապերը երկար պատմություն ունեն: Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը լայնորեն օգտագործում էր չեչեն և աֆղանցի վարձկանների: Այդ երկրի տարածքը պարզապես որջ էր դարձել «Իսլամական Ջիհադի», «Թալիբանի» և այլ տխռահռչակ կազմակերպությունների համար: Հետագայում Ադրբեջանում փորձ ձեռք բերած այդ ահաբեկիչներից շատերը աշխարհի տարբեր հատվածներում իրենց ծառայություններն են մատուցել ժամանակակից քաղաքակրթության թշնամիներին: Պատահական չէ, որ տարբեր զեկույցների համաձայն այսօր մի քանի հարյուր ադրբեջանցիներ ներգրավված են Սիրիայում զինված բախումներում։ Օրինակ, միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում Քոբանիում սպանված «Իսլամական պետության» շարքերում գործող ադրբեջանական ջոկատներից մեկի ղեկավար, հայտնի ահաբեկիչ Խալեդ Ազերին, ժամանակին ստեղծել էր այսպես կոչված «ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը։

Ահա այս բոլոր փաստերի մասին լռում է Իսրայել Բարուքը, որը “Times of Israel” լրատվամիջոցի իր բլոգում բազմաթիվ դիֆերամբ-հոդվածներ է շռայլել Ադրբեջանի հասցեին: Բարուքը ու նրա նման մյուս վերլուծաբանները իրենց առջեւ դրել են գրեթե անիրականանալի նպատակ, այն է՝ փրկելու ազատ անկման մեջ գտնվող Ադրբեջանի միջազգային հեղինակությունը։ Նրանք փորձում են հակազդել միջազգային մամուլում ինտենսիվորեն աճող քննադատությանը, որոնք ներկայացնում են Ադրբեջանում տիրող անմխիթար իրավիճակը՝ կապված մարդու իրավունքների, քաղաքական և քաղաքացիական ազատությունների նկատմամբ բռնությունների դեպքերի հետ, ինչպես նաև ցույց են տալիս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները… Իսրայել Բարուքը իրեն ներկայացնում է որպես րաբի, բայց կրկնում է Ադրբեջանի զեղծարարություններն արդարացնող քարոզչական թեզերը: Այս կերպ, փաստացի, Ադրբեջանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Իսրայելի և ողջ հրեաների նկատմամբ»,- ամփոփում է հոդվածագիրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}