ԱՄՆ և ՌԴ դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ բացատրություններ տալու
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը և ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել են այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից Սիրիայի քրդերին ցուցաբերած ռազմական օգնության հետ կապված: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
«Երեքշաբթի ԱՄՆ-ի և ՌԴ-ի դեսպանները կանչվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և զգուշացվել են Քրդական դեմոկրատական միությանը իրենց երկրների կողմից ցուցաբերվող ռազմական օգնության անթույլատրելիության մասին»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ Սիրայի քրդերին ռազմական օժանդակություն ցուցաբերելու մասին խոսել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ այդ օգնությունն իրականացվում է Իրաքի կառավարության միջոցով և նրանց համաձայնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ