Իտալիայի Գերագույն դատարանը թույլատրել է աշխատավայրում պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել
Իտալիայի Գերագույն դատարանը որոշել է, որ աշխատավայրում ընդմիջման ժամերին պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելը աշխատանքից հեռացման հիմք չի կարող լինել, գրում է The Telegraph-ը:
Դատարանի այս որոշմամբ վերջ դրվեց 2010 թվականից շարունակվող Սիցիլիայում Fiat գործարանի աշխատանքից հեռացված աշխատակցի բողոքի քննությանը: Սկզբում Տերմինի քաղաքի առաջին ատյանի դատավորը որոշել է, որ իրավաչափ է եղել նրան աշխատանքից հեռացնելը, այնուհետև Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ վճիռ, ինչն էլ Fiat ընկերության դժգոհությունն էր առաջացրել: Այդուհանդերձ երկրի Գերագույն դատարանը հաստատել է իտալացիների իրավունքը ըստ իրենց ցանկության որոշել՝ ինչ անել ընդմիջման ժամերին:
Միևնույն ժամանակ, դատարանը իրավաչափ է համարել նույն՝ Fiat ընկերության որոշումը աշխատանքի ժամին թմրամիջոց օգտագործած աշխատակցին հեռացնելու մասին: