Թուրք-բուլղարական սահմանին փախստական է սպանվել
Աֆղանստանցի փախստականը սպանվել է այս գիշեր թուրք-բուլղարական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Բուլղարական ոստիկանությունը ստիպված է եղել կրակել, երբ մոտ 50 փախստականներից բաղկացած խումբը փորձել է հատել սահմանը Սրեդեց քաղաքի մոտակայքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Բուլղարիայի ՆԳՆ գլխավոր քարտուղար Գեորգի Կոստովն ասել է, որ սահմանապահները կարգադրել են փախստականներին կանգնել, բայց նրանք չեն ենթարկվել: Սահմանապահները կրակել են օդ: Նա ենթադրում է, որ փախստականի մահվան պատճառը եղել է գնդակի անդրադարձը:
Երկրի վարչապետը, ում հայտնել են միջադեպի մասին, լքել է Բրյուսելում ընթացող Եվրոպական միության առաջնորդների գագաթաժողովը և վերադարձել Բուլղարիա:
Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ իրեն տեղեկացրել են միջադեպի մասին:
«Այդ միջադեպը եկավ հաստատելու, թե ինչքան կարևոր թեմա ենք մենք քննարկել: Այսօր մեր հիմնական առաջնահերթությունն է ներքին սահմանների պաշտպանությունը»,-նշել է Դ. Տուսկը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին