Շվեդիայում բացվել է բռնությունից տուժած տղամարդկանց կենտրոն
Շվեդիան առաջին երկիրն է, որտեղ բացվել է բռնություններից, բռնաբարություններից տուժած տղամարդկանց աջակցության կենտրոն։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Կենտրոնի ղեկավարները նշել են, որ ուրախ են տղամարդկանց օգնելու համար և, որ նախկինում նման կենտրոն բացվել է կանանց համար։
Ծառայությունները կլինեն շուրջօրյա և անվճար։ Կենտրոնի ներկայացուցիչ Մարի Լյումբերգը նշել է, որ նախկինում նման գործողություններից տուժած տղամարդիկ որևէ տեղ դիմել չէին կարող։ Նշվում է, որ Շվեդիայում տարեկան 100 հազարից 6,7 հազարը ենթարկվում են նման բռնությունների։ Սակայն չի հստակեցվում, թե տուժածներից քսնիսն են տղամարդիկ։